Ո՞րն է ամուսնանալու լավագույն տարիքը` հորոսկոպի յուրաքանչյուր նշանի համար

Մեր օրերում ամուսնանալն այդքան էլ հեշտ գործ չէ։ Նախկինում բոլորը տառապում էին ամուսնության հողի վրա ու ուզում էին ամուսնանալ, որքան հնարավոր է, շուտ, քանի դեռ տանը մնացած չէին համարվել։ Այժմ մարդիկ ամուսնանում են ոչ թե պարզապես ամուսնանալու, այլ երջանիկ լինելու համար։ Իսկ ո՞րն է ամուսնանալու ճիշտ ժամանակը. դժվար է ասել։ Հետաքրքիր է իմանալ՝ ինչ է այս մասին ասում Ձեր կենդանակերպի նշանը։Խոյերը բավականին իմպուլսիվ են ու արագ որոշումներ են կայացնում, այդ պատճառով էլ նրանցից հեռու չէ երիտասարդ տարիքում ամուսնանալն ու հետո բաժանվելը։ Լավագույն խորհուրդը Ձեզ պարզապես սպասելն է ու ռացիոնալ լինելը, սակայն ոչ բոլոր Խոյերին կհաջողվի անել դա։ Նրանք տարվում են զգացմունքներով ու առանց մտածելու են գնում լուրջ քայլերի։

Ցուլ

Կենդանակերպի այս նշանի տակ ծնված մարդիկ բավականին հավասարակշռված են։ Նրանք մտածում են գլխով ու եթե ամուսնանում են երիտասարդ տարիքում, ուրեմն՝ այդպես է պետք, ու հետո չեն զղջա։ Ցլերին հաջողվում է հիանալի հարաբերություններ կառուցել։

Երկվորյակներ

Եթե երբևէ շփվել եք այս նշանի տակ ծնված մարդկանց հետ, ուրեմն՝ գիտեք, որ նրանք շատ ռոմանտիկ են թե՛ սիրային, թե՛ ընկերական հարաբերություններում։ Ն շատ արագ, այդ պատճառով էլ նրանցից հեռու չէ մի հարաբերություններից անցնել մեկ ուրիշին կամ էլ մենակ մնալ։ Երկվորյակները հազվադեպ են շուտ ամուսնանում։ Մեծ մասամբ նրանց երկար ժամանակ է պետք գտնելու մեկին, ում հետ չեն ձանձրանա։

Խեցգետին

Խեցգետինները շատ են կարևորում ամուսնանալն ու ընտանիք ունենալը, այդ պատճառով էլ շուտ են ամուսնանում։ Նրանք գտնում են մեկին, ում կարելի է սիրահարվել, ու եթե այդ մեկը կիսում է նրանց հայացքները, այլևս չեն հապաղում ու ամուսնանում են։ Նրանց իսկապես հաճելի է ընտանիք ստեղծել ու հոգ տանել ընտանիքի մասին։ Հենց դա է, որ նրանց դարձնում է ամենաերջանիկը։

Առյուծ

Առյուծները սիրում են երկարաժամկետ հարաբերություններ։ Այն, ինչ նրանք փնտրում են, հարմարավետությունն է։ Սակայն առյուծներին հատուկ է տարիներով հարաբերություններ ունենալ, բայց չամուսնանալ։

Կույս

Կույսերը շատ նպատակասլաց են։ Նրանք ոչ միայն նպատակներ են դնում, այլև գիտեն՝ ինչպես հասնել դրանց։ Եթե նրանք առաջին տեղում դնում են աշխատանքն ու կարիերան, ապա չեն էլ մտածի ամուսնության մասին։ Այնուամենայնիվ, կույսերն այն կարծիքին չեն, որ ամուսնությունը կխանգարի նրանց՝ հասնելու հաջողության։ Շատ Կույսեր նախընտրում են շուտ ամուսնանալ, որպեսզի հետո զբաղվեն միայն իրենց հարցերով։

Կշեռք

Իրենց անվճռականության պատճառով կշեռքները կարող են ամուսնանալ երիտասարդ տարիքում ու հետո զղջալ։ Այնուամենայնիվ, եթե նրանք համբերում են մի փոքր, հաճախ կայացնում են հիանալի որոշում։

Կարիճ

Կարիճները հաճախ տատանվում են երկու ծայրահեղությունների միջև. մի կողմից սիրահարվում են արագ ու խենթի պես, մյուս կողմից էլ շատ հեշտ են դադարում սիրել։ Կարիճներին հատուկ է մի քանի անգամ ամուսնանալն ու ամուսնալուծվելը։

Աղեղնավոր

Ամենից շատ Աղեղնավորը սիրում է ազատությունը։ Նրանք չեն սիրում կապված լինել ընտանեկան պարտականություններով ու հիմնականում ամուսնանում են ուշ, երբ գտնում են մեկին, ով թույլ է տալիս պահպանել ազատությունը։

Այծեղջյուր

Այծեղջյուրները չեն վախենում հարաբերություններից, հակառակը՝ սիրով են ընդունում դրանք։ Նրանք հիմնականում շուտ են ամուսնանում ու դառնում երիտասարդ ծնողներ։

դիտվել է 126 անգամ
Լրահոս
«Եվրատեսիլ»-ը առաջարկում է նոր կանոններ՝ քաղաքական քվեարկությունը կրճատելու համար Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զnհերի և վիրավnրների թիվը նվազել է. ՆԳՆ Սիբիրյան խոցը գրոհել է Ադրբեջանը․ Սամուխի շրջանի գյուղերից մեկում անցակետ է տեղադրվել, կան հոսպիտալացվածներ Ռուսական ցորենով ևս 6 վագոն ուղևորվում է Հայաստան Ադրբեջանի տարածքով Երևանում բախվել են 6 ավտոմեքենա. մի քանիսը վերածվել են մետաղե ջարդոնի Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է ջրի մակարդակի բարձրացման պատճառով Իրանն ու ԱՄՆ-ը շարունակում են փակ բանակցությունները. ՌԴ-ում Պակիuտանի դեսպան Բռնազավթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Երևան-Սևան ավտոճանապարհին ծառը կողաշրջվել է՝ մասնակի փակելով ճանապարհը Կրակոց՝ Նոր Խարբերդում. 67-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է. shamshyan.com ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել 60-օրյա հրադադարի ռեժիմի երկարաձգման շուրջ. «Անադոլու» Վաղաժամ ծնված ու սառած հայտնաբերված նորածնի վիճակը բավարար է Թուրքիայում կործանվել է F-16 ռազմական ուսումնական ինքնաթիռ Վթարի ենթարկված «Opel»-ի վարորդը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է. shamshyan.com Ալիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը «Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին կոչ է անում աղոթել Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ոչ մի արտոնություն. Մոուրինյուն Ռեալում խիստ կանոններ և նոր արգելքներ է սահմանել Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Գելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Փրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը Կյանքից հեռացել է ռեգբիստ Սայմոնի Վունիլագին ջերմային հարվածից
Ամենաընթերցվածները