Քնարիկ Զաքարյանը՝ մտերիմ ընկերուհու դավաճանության եւ երջանիկ լինելու բանաձեւը գտնելու մասին

Դերասանուհի Քնարիկ Զաքարյանի առավոտը սկսվում է մեկ բաժակ ջրով, այնուհետեւ իր համար պատրաստում է բլիթներ կամ չգիրացնող ֆրեշներ: Խոստովանում է՝ հրաժարվել է անչափ սիրելի տապակած կարտոֆիլից, եւ որ չափազանց քաղցրակեր է: Քնարիկը նշում է՝ չի կարող ապրել առանց իր ընտանիքի եւ աշխատանքի: Շատ է սիրում զբաղվել ֆիթնեսով, գրքեր կարդալ ու ֆիլմեր դիտել: Վերջին ամիսներին տնային մեկուսացման պատճառով ընկճախտ է ունեցել, սակայն, չկորցնելով իրեն, հավաքել է ուժերն ու նոր հետաքրքրություն գտել ինստագրամյան հարթակում. ուղիղ եթերները, ինչպես նշում է, իրեն թթվածին են տալիս:

Մեծ հիասթափության, ամենասիրելի զբաղմունքների, երջանկության բանաձեւը գտնելու եւ այլնի մասին Քնարիկը զրուցել է BRAVO.am-ի հետ:

5
Քնարիկ Զաքարյանը

 

Մայրիկի օրինակով

Սիրում եմ շպարվել եւ խնամել դեմքս: Առօրյայում նախընտրում եմ թեթեւ դիմահարդարում: Հայելու առաջ երկար ժամանակ եմ անցկացնում, երբ ներկայացման եմ պատրաստվում: Շատ սիրելի եւ երջանկացնող գործընթաց է ինձ համար, երբ դիմահարդարվում եմ եւ մտքերս ի մի բերում, կերպարիս մասին խորհում. շատ եմ կարոտել այդ պահը: Բավական ժամանակ եմ անցկացնում հայելու դիմաց նաեւ, երբ պետք է դուրս գամ տնից: Կարծում եմ՝ աղջիկներն իրենց մայրիկների օրինակին են հետեւում. իմ մայրը միշտ խնամված է եղել ու շատ գեղեցիկ: Այսօր արդեն իմ փոքր աղջիկն է հագուստներ փոխում, ոճային տարբերակներ առաջարկում:

Չի ների

Երբեք չեմ ների դավաճանությունը: Նման մի դեպք եղել է կյանքումս` մտերիմ ընկերուհու դավաճանություն: Բաց եմ թողնում նման մարդկանց: Ովքեր մի անգամ հարվածում են մեջքից, էլ երբեք իմ կյանք ներս չեմ թողնում: Առաջ թողնում էի, բայց հիմա հասկացել եմ, որ պետք չէ: Շնորհակալ եմ Աստծուն, որ նման մարդկանցից ազատում է իմ ճանապարհը:

5
Քնարիկ Զաքարյանը

 

Չի զղջում

Կյանքում լինում են պահեր, երբ զղջում ես արածդ որոշ քայլերի համար եւ մտածում` ամեն բան այլ կլիներ, եթե այդպես չանեիր, սակայն ժամանակը քեզ ապացուցում է, որ պետք է Աստծուն փառք տալ այդ ժամանակահատվածում նման որոշում կայացնելու համար:

Նպատակները

Առաջ ավելի նպատակասլաց էի, քան հիմա, բայց, այո՛, համարում եմ ինձ նպատակասլաց: Մտերիմներիս կամ ընկերներիս համար ամբողջ ուժերս կներդնեմ, որ օգնեմ, բայց ինձ համար երբեք ոչ ոքի չեմ դիմի: Ժամանակին ավելի հանգիստ ու հանդարտ էի, հիմա հասկացել եմ, որ պետք է նպատակներ սահմանես, դրանք գրի առնես ու սկսես հերթով, կետ առ կետ իրագործել:

Մասնագիտական

Թատրոնն ինձ համար առավել է, բայց կխաբեմ, եթե ասեմ՝ չեմ սիրում նկարահանումները. անչափ եմ սիրում: Ինձ համար աշխատանք չեն, այլ՝ գերագույն հաճույք: Կասեմ նաեւ, որ շատ բարդ ու լուրջ մասնագիտություն է, եւ սխալվում են այն մարդիկ, որոնք մտածում են՝ կարող է հեշտ տրվել:

5
Քնարիկ Զաքարյանի երեխաները

 

Արժեքներ

Համոզված եմ, որ ոչ մի բան հենց այնպես չի լինում: Մարդիկ այս ամենից հետո պետք է նայեն իրենց ներսն ու հասկանան, որ այս աշխարհում կան շատ ավելի այլ արժեքներ, որոնք բացարձակ գումարից չեն բխում, վերանայեն իրենց վարքը, ավելի մաքուր ու բարի դառնան, գնան դեպի լույսը, որովհետեւ վաղ թե ուշ դատաստանի առջեւ կանգնելու են իրենց արած գործերով:

Երջանկության բանաձեւը

Ժամանակի ընթացքում հասկացա, որ երջանկությունը ներքին ներդաշնակությունն ու խաղաղությունն է. այն, ինչը քեզ այդ պահին կարող է ուրախացնել: Օրինակ՝ ինձ ուրախացնում է իմ աշխատանքը, ընտանիքը:

Ընկերները

Հաճախ խորհում եմ՝ ինչը կարող է ինձ ուրախացնել, ու իրագործում եմ: Մեծ երջանկություն է ինձ պարգեւում ընկերներիս հետ շփումը: Հուսամ՝ այս ամենը շուտ կավարտվի, նորից կհանդիպենք, կգրկախառնվենք, կզրուցենք: Աստված մեր ժողովրդի հետ:

դիտվել է 95 անգամ
Լրահոս
Նոր Գեղիում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող ավտոբուսը, «BMW X5»-ը և «Mazda»-ն. կան վիրավnրներ Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբnւխը. կան անhետ կnրածներ Երգ, որը մտավ պատմության մեջ և ճակատագրական դարձավ. ինչպես Մերիլին Մոնրոն կատարեց «Happy Birthday» երգը Քենեդիի համար Կոտայքում «Mercedes»-ը բախվել է քարին ու հողաթմբին Էվա Խաչատրյանը կիսվել է ծովափնյա լուսանկարներով Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները «Ռեալը» պաշտոնական հայտարարություն է տարածել Վալվերդեի և Չուամենիի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ «Տրոլների ֆաբրիկան» պատրաստ է. ինչպես է աշխատում Փաշինյանի քարոզչական մեքենան և ինչ սպասել 2026 թվականի ընտրություններից առաջ Մահվան ելքով վրաերթ Աշտարակ քաղաքում Վրաստանում ձերբակալվել է ՌԴ քաղաքացիներին պատանդ պահած տղամարդը Ճապոնիան համաձայնության է եկել ԱՄԷ-ի հետ՝ 20 միլիոն բարել նավթի մատակարարման շուրջ Լիբանանում հայտնել են իսրայելական հարձակումների հետևանքով զոհված 2712 մարդու մասին Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանով Մեքենան ոչ սթափ վիճակում վարողը պարեկներին կաշառք է առաջարկել. տղամարդը ձերբակալվել է Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ-ի հաղթողին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ջրատարում Գաղտնիությունը դարձել է նոր շքեղություն. Ինչպես է լյուքս ոլորտը վաճառում լռությունը արհեստական ​​բանականության դարաշրջանում Զելենսկու այցը Երևան ցույց տվեց, թե ինչ ապագա է ԵՄ-ն պատրաստում Հայաստանի համար. Զախարովա 19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ. ՔԿ Առաջին անգամ Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին, ինչպես նաև հացահատիկի հերթական խմբաքանակը Սիլվա Հակոբյանի ճամփորդությունը՝ Սանկտ Պետերբուրգում Իսրայելական hարձակման հետևանքով Լիբանանում զnhվել է չորս մարդ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ կայանված «Nissan»-ում, հայտնաբերվել է տղամարդու մարմին «Արսենալն» ակումբային ռեկորդ է կրկնել 850 միլիոն դոլարի տգեղություն. Օբաման և նրա «Մահվան աստղի ամրոցը» ծաղրի ալիք են առաջացնում
Ամենաընթերցվածները