Ինչ պետք է անել հղիներին COVID-19 համավարակի ժամանակ

COVID-19 համավարակի ժամանակ հղի կանայք պետք է խստորեն պահպանեն պրոֆիլակտիկայի բոլոր կանոնները՝ պարբերաբար լվանան ձեռքերը, հականեխիչներ օգտագործեն, պահպանեն ինքնամեկուսացումը, իսկ անհրաժեշտության դեպքում տնից դուրս գալիս հեռավորություն պահպանեն։ Այս մասին, հղում կատարելով մանկաբարձության եւ գինեկոլոգիայի վարակիչ հիվանդությունների միջազգային միության (ISIDOG) խորհրդատվություններին՝ ասել է Ֆոմինի բժշկական կլինիկաների ցանցի բժշկական տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Տատյանա Ռումյանցեւան (Ռուսաստան)։

Վերջին տվյալներով՝ հղի կանանց մոտ COVID-19-ի ընթացքը համարյա նույնն է, ինչ մարդկանց այլ խմբերի մոտ: Բայց հիմնական դժվարությունն այն է, որ հղի կանանց մոտ բարդությունների բուժումը շատ խնդրահարույց է, քանի որ նրանց հակացուցված է այն դեղամիջոցների մեծ մասը, որոնք այժմ օգտագործվում են կորոնավիրուսային վարակի բուժման համար:

Համարվում է, թե հավանականություն կա, որ կորոնավիրուսի վարակը մեծացնում է վաղաժամ ծննդաբերության եւ պտղի ներարգանդային աճի դանդաղման ռիսկը, սակայն առայժմ դրա մասին բավարար տվյալներ չկան, եւ անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի գնահատվի վիրուսի իրական ազդեցությունը հղի կանանց եւ նորածինների օրգանիզմի վրա:

Փորձագետի խոսքերով՝ հաստատված կամ հավանական ախտորոշմամբ կանանց մոտ ծննդաբերությունն ավելի հաճախ կատարվում է կեսարյան հատման միջոցով: Սակայն բացառված չէ, որ դա բժիշկների կողմից ապահովագրման միջոց է։

Պտղի ներարգանդային վարակի դեպքեր, ըստ Տատյանա Ռումյանցեւայի, դեռ գրանցված չեն: Առաջին եռամսյակում COVID-19-ի դերի վերաբերյալ տվյալներ ընդհանրապես չկան, բայց տեսականորեն պտղի վրա բացասական ազդեցության ռիսկերը աննշան են: Ընդ որում, նորածին երեխայի վարակի հավանականություն կա, այդ պատճառով կանայք պետք է խստորեն պահպանեն կանխարգելիչ միջոցառումները, կարծում է մասնագետը:

Հղի կանանց համար կորոնավիրուսային վարակի ախտորոշումը իրականացվում է այնպես, ինչպես բոլոր մյուս մարդկանց մոտ՝ դրանք քսուքներ են քթաըմպանից, որոնք հետազոտվում են պոլիմերազային շղթայական ռեակցիայի միջոցով (PCR): Հնարավոր է նաեւ թոքերի ցածր դոզայով տոմոգրաֆիա:

Իսկ հղի կանանց մոտ կորոնավիրուսային վարակի ծանր բարդությունները պետք է բուժվեն միայն մասնագիտացված հիվանդանոցում, նշել է Տատյանա Ռումյանցեւան:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդ Ստալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցը Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով 67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով Մեքսիկայում վառելիքատար ցիստեռն է պшյթել. կան վիրավnրներ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «SHACMAN» բեռնատարը Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներով. Արաղչի ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմnւմ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» Հայաստանի հանրային ռադիոընկերությունը կվերազինվի և կհիմնանորոգվի. Հատկացվեց 198 մլն դրամ Կանադայի ափերի մոտ երկու ամսում յոթ կետ է սատկել․ CTV 10,000 ծաղկից բաղկացած խմբաքանակը վաղը Հայաստանից կհասնի Լատվիա. Ֆոն դեր Լայեն ԵՄ-ն հրատապ կերպով Հայաստանին է հատկացնում ավելի քան 50 միլիոն եվրո. Ֆոն դեր Լայենը՝ ՀՀ-ի դեմ ՌԴ-ի վերջին uահմանափակումների վերաբերյալ Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից Սալադինի և Քրիստոսի ծաղիկը. Կարո՞ղ է լեգենդար դամասկոսյան վարդը գոյատևել գլոբալ տաքացմանը
Ամենաընթերցվածները