Դեքսամետազոնը առաջին դեղն է, որը COVID-19-ով պացիենտների շրջանում մահացության մակարդակը նվազեցրել է. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գիտական ճեղքում է անվանել կորոնավիրուսային ինֆեկցիայի ծանր ձեւերով պացիենտների բուժման ժամանակ կորտիկոստերոիդ դեքսմետազոնի արդյունավետության վերաբերյալ նոր հետազոտությունը: Հետազոտության տվյալներով՝ այս դեղամիջոցը ԹԱՕ սարքերին միացված պացիենտների մահանալու հավանականությունը 35 տոկոսով նվազեցնում է, իսկ թթվածնային բուժում ստացող մարդկանց մահանալու հավանականությունը՝ 20 տոկոսով:

«Սա առաջին դեղն է, որը նվազեցրել է COVID-19-ով պացիենտների շրջանում մահացության մակարդակը, որոնք թթվածնային բուժման կամ թոքերի արհեստական օդափոխության կարիք ունեն: Սա գերազանց նորություն է, եւ ես շնորհավորում եմ Մեծ Բրիտանիայի կառավարությանը, Օքսֆորդի համալսարանին Մեծ Բրիտանիայի շատ հիվանդանոցների ու պացիենտների, որոնք իրենց ավանդն են բերել այս գիտական ճեղքմանը հասնելու գործում, որը կյանքեր կփրկի»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Դեքսամետազոնը հասանելի հակաբորբոքային դեղամիջոց է, որը բժշկության մեջ օգտագործվում է դեռեւս 1960-ական թվականներից: Այն սովորաբար կիրառվում է բորբոքային հիվանդությունների եւ քաղցկեղի որոշ տեսակների բուժման ժամանակ:

COVID-19-ի բուժման դեպքում դրա արդյունավետության վերաբերյալ հետազոտություններն անցկացվել են Օքսֆորդում: Դեղամիջոցի արդյունավետությունը, սակայն, ապացուցվել է միայն կորոնավիրուսային ինֆեկցիայի ծանր ձեւերով պացիենտների համար. հիվանդության թեթեւ ձեւերով պացիենտները հետազոտությանը չեն մասնակցել:

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հավանություն է տվել կորոնավիրուսի բուժման ժամանակ դեքսամետազոնի օգտագործմանը:

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Բալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FT Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվել Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ Ադրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառով Ինչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվել Պայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսին Մեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողի Շիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել «Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. Թրամփ Կասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»
Ամենաընթերցվածները