Թուրքիան Հայաստան և Հունաստան ներխուժելու ծրագրեր էր մշակել

Թուրքիան Հայաստանի Հանրապետություն և Հունաստանի Հանրապետություն
ներխուժելու ծրագրեր է մշակել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին
հայտնում է Jerusalem Post-ը՝ վկայակոչելով Nordic Monitor-ի կողմից
հրապարակված գաղտնի փաստաթղթերին:
Ենթադրվում է, որ ծրագրերը պատրաստվել են Թուրքիայի Զինված ուժերի
գլխավոր շտաբի կողմից՝ որպես անկանխատեսելի հանգամանքներ՝ կապված Սիրիայում
իրադարձությունների զարգացման, զորքերի տեղաշարժման ժամանակ արևմտյան
ճակատում հարձակողական և զսպող հնարավորությունների պահպանման հետ:
«Թուրքական զինված ուժերի գործողությունների պլանավորման հրահանգ»
անվանումով շնորհանդեսը թվագրվում է 2014թ. հունիսի 13-ով։ Nordic
Monitor-ի զեկույցի համաձայն, սա խոսում է այն մասին, որ ծրագիրը, ամենայն
հավանականությամբ, թարմացվել և լրամշակվել է որոշ վաղ նախագծերի
քննարկումից հետո, և, որ ծրագիրը դեռևս կարող է ակտիվ լինել:
Փաստաթղթում ներառվել են նաև Հայաստան ներխուժման պլանները: Տվյալ
դեպքում գործողությունը կոչվում էր «TSK Altay Harekât Planlama
Direktifi», որը թվագրվում էր 2000թ. օգոստոսի 15-ով։
Փաստաթղթերի փոխանակումն իրականացվել է գլխավոր շտաբի բարձրագույն
հրամանատարների կողմից պաշտպանված ներքին էլեկտրոնային փոստի միջոցով,
հաղորդում է լրատվական պորտալը: Նրանք, հավանաբար, պատահաբար արտահոսել են
Անկարայում քննվող դատական գործի շրջանակներում, որը դատախազ Սերդար
Կոշկունը դատարանին ներկայացրել է 2016 թվականի հուլիսին Թուրքիայի նախագահ
Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ձախողված ռազմական հեղաշրջման հետաքննության
շրջանակներում: Գլխավոր շտաբի բոլոր էլեկտրոնային նամակները հեղաշրջումից
երկու ամիս առաջ առգրավվել են դատախազության կողմից։
Գլխավոր շտաբը խուճապի է մատնվել գաղտնի փաստաթղթերի հնարավոր արտահոսքի
պատճառով և դատարանին կոչ է արել թույլ տալ փաստաթղթերի ստուգումը մինչև
դրանք ներկայացնելը: Սակայն, ըստ ամենայնի, դատախազներն անտեսել են այդ
մտավախությունները:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
ՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետ Հրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստում Մեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանը Այս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. Պեսկով Բյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Սահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցել Ադրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկում Չեմպիոնների լիգայի նոր գնդակները Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներ ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներին Աշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-ի «Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասին Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ» «Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ» Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ» Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ»
Ամենաընթերցվածները