Պոտենցիալ պատվաստանյութը մեկ տարով կարող է պաշտպանություն ապահովել կորոնավիրուսից

Օքսֆորդի համալսարանի գիտնականները փորձնական պատվաստանյութ են մշակում, որը հնարավոր է մեկ տարով պաշտպանություն ապահովի կորոնավիրուսից:

Ըստ The Daily Mail-ի՝ բրիտանական ամենախոշոր AstraZeneca դեղագործական ընկերության ղեկավար Պասկալ Սորիոն համոզված է, որ պատվաստանյութն իսկապես պաշտպանություն կապահովի վիրուսի դեմ մի ամբողջ տարով: Ճիշտ է, դրա արդյունավետությունը դեռ ապացուցված չէ: AZD1222 աշխատանքային անվանումով ապրանքն այժմ փորձարկվում է ավելի քան 10.000 կամավորի վրա: Դեղամիջոցների արդյունավետության գիտական ​​ապացույցներ դեռ չկան. առաջին պաշտոնական արդյունքները սպասվում են օգոստոսին:

AstraZeneca-ն վստահ է դեղամիջոցի հաջողության մեջ եւ աշխարհի տարբեր երկրների հետ բազմաթիվ գործարքներ է կնքել պատվաստանյութի միլիարդավոր դեղաչափերի մատակարարման համար: Քեմբրիջում գործող ընկերությունը համաձայնել է 400 միլիոն դեղաչափ մատակարարել Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա եւ Նիդեռլանդներ: Համաձայնագրեր են կնքվել Միացյալ Նահանգների համար 400 միլիոն եւ Միացյալ Թագավորության համար 100 միլիոն դեղաչափ արտադրելու համար, ընդ որում, մատակարարումները պետք է կսկսվեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Ընկերությունը նախատեսում է նաեւ արդեն հաջորդ տարի պատվաստանյութի մոտ մեկ միլիարդ դեղաչափ արտադրել ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրների համար:

Դեղամիջոցն իրենից պատվաստանյութ է ներկայացնում, որը հիմնված է վերականգնողական վիրուսային վեկտորի վրա: Հետազոտողները գենետիկ նյութը վերցնում են կորոնավիրուսից եւ այն տեղադրում են մեկ այլ մոդիֆիկացված վիրուսի մեջ: Այնուհետեւ ստացված լուծույթը ներարկում են մարդուն՝ ակնկալիքով, որ այն իմունային պատասխան կստեղծի SARS-CoV-2 վիրուսի դեմ, եւ դա թույլ կտա օրգանիզմին ժամանակին ճանաչել այն եւ ոչնչացնել: Գենետիկական ինժինիրինգի միջոցով թուլացված վիրուսը կարող է սովորական մրսածություններ առաջացնել:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ Ադրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառով Ինչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվել Պայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսին Մեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողի Շիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել «Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. Թրամփ Կասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ» Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»
Ամենաընթերցվածները