Ընտրեք ձեր քթի ձեւն ու իմացեք ձեր մասին ամեն ինչ

Քո քիթն ունակ է շատ բան պատմել քո բնավորության մասին, այս մասին են վկայում իսրայելցի գիտնական Աբրահամ Թամիրի հետազոտությունները:

Քթի բազմաթիվ ձեւեր կան, բայց հիմնական ութ ձեւերը սրանք են.

1. Նուբիական քիթ

Նուբիական քիթը առանձնահատկությունը դրա երկարությունն է: Նման քիթը գրեթե ուղիղ է, իսկ ծայրը ներքեւ է ուղղված: Այս ձեւի քիթ ունեցողները հետաքրքրասեր ու լավատես մարդիկ են: «Նուբիացիները» միշտ փորձում են օգնել ուրիշներին, շրջապատի համար իդեալական պայմաններ ստեղծել: Նուբիական քթով մարդիկ շատերին են համակրելի թվում, նրանք միշտ կարողանում են գտնել ցանկացած խնդրի լուծում:

2. Հունական քիթ

Այս անվանումը առաջացել է հին հունական քանդակների ուսումնասիրությունից: Հունական քիթը շատ նեղ է, երկար ու ուղիղ: «Հույները» ոչ միշտ են սիրում ուշադրության կենտրոնում գտնվել: Նրանք շատ գործնական են ու հավատարիմ իրենք իրենց: Նման մարդկանց համար շատ բարդ է իրենց զգացմունքների մասին խոսելը, ինչի հետեւանքով էլ նրանց բավականին փակ ու մեկուսացած են թվում:

3. Կեռ քիթ

Քթի նման ձեւը շատերն են համեմատում թռչնի կտուցի հետ: Այն մի քիչ կորացած է, իսկ ծայրը ներքեւ է ուղղված: Նման մարդիկ շատ ստեղծագործող են, ինքնամոռաց: Նրանք պատրաստ են կրքոտ պաշտպանել իրենց սկզբունքները՝ վտանգելով ամեն ինչ հանուն իրենց սեփական նպատակների:

4. Կամարաձեւ քիթ

Այս քիթը շատ նման է կեռաձեւին, բայց դրա ծայրը ավելի սուր է: Նման քթով մարդիկ կազմակերպչական փայլուն ունակություններ ունեն: Նրանք միշտ ազնիվ են ու պատասխանատու իրենց աշխատանքում, միշտ հասնում են իրենց նպատակներին:

5. «Կոճակ»

Այդ քիթը շատ փոքրիկ է ու նրբագեղ: Այս ձեւն ամենատարածվածն է: Նման քիթ ունեցողները շատ հախուռն որոշումներ են կայացնում, ինչով էլ հենց երբեմն դուր չեն գալիս շրջապատին: Այդ մարդիկ ուժեղ բնավորություն ունեն, խոսակցություններից միանգամից գործի են անցնում: Գրեթե միշտ ստանում են այն, ինչ ուզում են:

6. Ուղիղ քիթ

Նման քիթը շատ տարածված է Ասիայում: Դրա ձեւը գրեթե իդեալական ուղիղ է, մի քիչ հարթ: Ծայրը կլորացած է, իսկ քթանցքները՝ բավականին լայն: Նման մարդիկ ուժեղ բնավորություն ունեն: Նրանք շատ կրքոտ են ու եռանդուն: Ուղիղ քթով մարդկանց շատ հեշտ է բարկացնելը:

7. Գոգավոր քիթ

Նման քիթը փոքրիկ գոգավորություն ունի: Դրա ձեւն այդքան էլ տարածված չէ, այն միանգամից մյուսներից տարբերելը բավականին դժվար է: Նման քթով մարդիկ աչքի են ընկնում առատաձեռնությամբ, մյուսների խնդիրները լուծելու պատրաստակամությամբ: Նման քթի տերերը շատ զգայուն են, նրանց հեշտ է վիրավորելն ու նեղացնելը:

8. Ծուռ քիթ

Անվանումն այդքան էլ հաճելի չէ: Սակայն ծուռ քիթ ունեցողների բնավորությունը հաճախ շատ մեղմ ու հոգատար է: Նման քթի պատը ծուռ է, իսկ ծայրը՝ կլորացած: Ծուռքիթ մարդիկ շատ կենտրոնացած են իրենց զբաղմունքի վրա: Նրանք հրաշալի ունկնդիրներ են, լավագույն ընկերներ ու գործընկերներ:

Գտա՞ք ձեր քթի ձեւը: Համընկա՞վ նկարագրությունը: Ուրեմն այս մասին պատմեք նաեւ ձեր ընկերներին: Թող նրանք էլ իրենց մասին նոր բաներ բացահայտեն:

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. Պեսկով 67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով Մեքսիկայում վառելիքատար ցիստեռն է պшյթել. կան վիրավnրներ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «SHACMAN» բեռնատարը Իրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներով. Արաղչի ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմnւմ Ինչպես դուրս գալ տնտեսական պարզունակ երկընտրանքից. «Փաստ» «Ի սկզբանե բացառում ենք, որ «կախարդական փայտիկը» կարող է օգնել». «Փաստ» Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ» Ինչո՞վ է պայմանավորված քաղաքական բովանդակության ճգնաժամը. «Փաստ» Լռել, լռել, այնպես լռել... «Փաստ» Որպեսզի յուրաքանչյուրիս փոխարեն մեկ ուրիշը որոշում չկայացնի. «Փաստ» Ինչո՞ւ է երեք օրով «տեղաշարժվել» հեծանվաշքերթը. «Փաստ» Ինչպիսի՞ն է եղել մասնակցությունը նախորդ ընտրություններին. «Փաստ» Հայաստանի հանրային ռադիոընկերությունը կվերազինվի և կհիմնանորոգվի. Հատկացվեց 198 մլն դրամ Կանադայի ափերի մոտ երկու ամսում յոթ կետ է սատկել․ CTV 10,000 ծաղկից բաղկացած խմբաքանակը վաղը Հայաստանից կհասնի Լատվիա. Ֆոն դեր Լայեն ԵՄ-ն հրատապ կերպով Հայաստանին է հատկացնում ավելի քան 50 միլիոն եվրո. Ֆոն դեր Լայենը՝ ՀՀ-ի դեմ ՌԴ-ի վերջին uահմանափակումների վերաբերյալ Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից Սալադինի և Քրիստոսի ծաղիկը. Կարո՞ղ է լեգենդար դամասկոսյան վարդը գոյատևել գլոբալ տաքացմանը Հենրիխ Մխիթարյանը Երևանում ներկա է գտնվել Հայաստանի հավաքականի նախկին խաղացողի հարսանիքին Արմենչիկն իսպաներեն երգ է ներկայացրել՝ «Bajo La Luna» Երևանը կարող է ընտրել ԵՄ-ն, բայց ոչ ի հաշիվ Ռուսաստանի. Օվերչուկ
Ամենաընթերցվածները