Առակ 4 մոմերի մասին, որը կկարդաք մի քանի վայրկյանում, սակայն կհիշեք ամբողջ կյանքում

4 մոմերը հագնիստ վառվում էին և աստիճանաբար հալվում։ Այնպիսի լռություն էր, որ լսվում էր նրանց խոսակցությունը։

Առաջին մոմն ասաց․

—Ես հանգստությունն եմ․․․ Ցավոք, մարդիկ չեն կարողանում պահպանել ինձ։ Կարծում եմ, բացի հանգելուց այլ ելք չունեմ։

Եվ մոմի լույսը հանգեց։

Երկրորդ մոմը կամացիկ ձայնով ասաց․

—Ես հավատն եմ․․․ Ցավոք, ոչ մեկի պետք չեմ։ Մարդիկ չեն ուզում իմ մասին ոչինչ լսել, դրա համար էլ վառվելս իմաստ չունի։

Մոմը լռեց, իսկ թույլ քամին փչեց ու հանգացրեց այն։

Երրորդ մոմը մտահոգված ասաց․

—Ես սերն եմ․․․ Այլևս ուժ չունեմ կրակս վառ պահելու համար։ Մարդիկ ինձ չեն գնահատում և չեն հասկանում։ Նրանք ատում են նույնիսկ նրանց, ովքեր իրենց ամենից շատն են սիրում՝ մտերիմներին,- ավարտելով խոսքը՝ մոմը հանգեց։

Հանկարծ սենյակ մտավ մի երեխա, տեսավ 3 հանգած մոմերը ու վախեցած գոռաց․

—Այս ի՞նչ եք անում։ Դուք պիտի վառ մնաք, ես վախենում եմ մթությունից,-սկսեց արտասվել տղան։

Չորրորդ մոմն ասաց․

—Մի վախեցիր և մի լացիր։ Մինչ ես վառվում եմ, կարող ես վառել և մյուս մոմերը։ Չէ որ ես հույսն եմ։

Թող հույսի մոմը ձեր հոգում միշտ վառ մնա․․․

դիտվել է 377 անգամ
Լրահոս
Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել երեք նավթատար լցանավեր. Reuters Հաստատվել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ծրագիրը Դմիտրի Գունկոն գլխավորեց «Փյունիկ»-ը․ պաշտոնական Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը երբեք չի խուսափել ու չի խուսափի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք ԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկում ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա Ամուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան «Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջ Նեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելու Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»
Ամենաընթերցվածները