ԱՀԿ-ն հայտնել է, որ եվրոպական երկրները պետք է պատրաստ լինեն կորոնավիրուսի վերադարձին


Եվրոպական երկրները պետք է պատրաստվեն նոր
կորոնավիրուսի վերադարձին։ Այդ մասին հայտնել է Առողջապահության
համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի
ղեկավար Հանս Կլյուգեն լրագրողների հետ օնլայն ճեպազրույցի ժամանակ։
«Մենք պետք է օգտագործենք մեր ունեցած յուրաքանչյուր
հնարավորություն, որպեսզի նախապատրաստվենք և ավելացնենք ինչպես արտակարգ
իրավիճակներում բուժօգնության մատուցման համակարգի, այնպես էլ պլանային
բուժօգնության մատուցման համակարգի պատրաստվածության մակարդակը։ Այլ կերպ
ասած՝ մենք պետք է լավագույնի հույս ունենանք, բայց պատրաստվենք
վատագույնին, այն է՝ COVID-19-ի վերադարձին, որը կարող է գրավել երկրներ,
տարածաշրջաններ, քաղաքներ և առանձին շրջաններ։ Ինչպես ասվում է ժողովրդական
առածում. «Ճտերն աշնանն են հաշվում». մեր աշխատանքի արդյունքները կախված
են նրանից, թե ինչ միջոցներ ենք մենք ձեռնարկում այսօր», – ասել է
Կլյուգեն։


ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի ղեկավարի խոսքով, COVID-19-ի
համաճարակը նախկինի պես ակտիվ փուլում է գտնվում շատ երկրներում։
«Շատ կարևոր է, որ մենք շարունակենք վերականգնել և կառուցել
նորմալ կյանքը ընդհանուր կարանտինից հետո, սակայն պակաս կարևոր չէ, որ
երկրների պետական մարմինները բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկեն և ուժ
ներդնեն, որպեսզի ստեղծեն համաճարակային իրավիճակի վերահսկման ակտիվ
համակարգ, որը թույլ կտա հայտնաբերել հիվանդության դեպքերը, կատարել
թեստավորում և հետևել վարակվածների կոնտակտավորներին, որպեսզի
վարակվածության ցուցանիշի բարձրանալու դեպքում առաջիկա շաբաթների և
ամիսների ընթացքում խուսափեն նոր ընդհանուր կարանտին սահմանելու
անհրաժեշտությունից, որը կապված է ֆինանսական մեծ ծախսերի հետ», – ասել է
ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի ղեկավարը։
Հանս Կլյուգեն նաև հիշեցրել է, որ մի շարք երկրներում դպրոցների բացումը հանգեցրել է նոր դեպքերի աճի։


«Դա նշանակում է, որ մենք պետք է պահպանենք զգոնությունը և
զգուշորեն մոտենանք սահմանափակումների մեղմացմանը», – ասել է Կլյուգեն՝
ընդգծելով, որ բոլոր երկրներում ռիսկը նախկինի պես բարձր է։
Եվրոպական երկրներին բաժին է ընկնում աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թվի 31 %-ը, մահացածների 43%-ը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը, ըստ ԱՀԿ-ի՝ մի շարք
երկրներում, ինչպիսին են Հյուսիսային Մակեդոնիան, Հայաստանը, Ադրբեջանը,
Ուզբեկստանը և Իսրայելը, դիտվում է վարակվածների թվի աճ։

 

 

 

 

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք ԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկում ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա Ամուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան «Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջ Նեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելու Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսում Հայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնի
Ամենաընթերցվածները