«Փորձում ենք «մաքուր» հումոր մատուցել». Գրիգոր Դանիելյանի հումորային նոր նախագծի առաջին մանրամասներն ու լուսանկարները

Վաղվանից «ATV» հեռուստաընկերության եթերում կլինի Գրիգոր Դանիելյանի հումորային նոր նախագիծը: Գրիգորը նախագծի առաջին մանրամասները վստահել է Tert.am Life-ին, զրուցել ենք նրա հետ և լուսանկարել նկարահանման առաջին օրը:

«Պոպկորն» սկետչ շոուն ցուցադրվելու է շաբաթական մեկ անգամ: Ըստ Գրիգորի՝ նախագծի անվանումն ընտրել են «Պոպկորն», որովհետև մարդիկ, հիմնականում, նման նախագծերը դիտում են պոպկորն ուտելով:

«Վաղուց առանձին փրոդաքշն ստեղծելու նպատակ ունեի, որը կարտադրեր տարբեր տեսակի հեռուստահաղորդումներ: Այս նախագիծն այդ փրոդաքշնի մի մասն է, ցուցադրվելու է մեր յութուբյան էջում և «ATV» հեռուստաընկերությամբ: Նմանատիպ նախագիծ վաղուց չի եղել, հիմա էլ եթերում չկա: Սպասումներս մեծ են, որովհետև կարծում եմ՝ մարդիկ կարոտել են սկետչային ձևաչափը, հուսով ենք՝ լավ արձագանքներ կլինեն: Սկետչերը 3-6 րոպե տևողությամբ են, ամեն ինչ կախված է սցենարի ծավալից: Սկետչերի հիմքը երկու տողանոց անեկդոտներն են, որոնք սցենարի ենք վերածում: Սցենարական աշխատանքը կատարում ենք ես, Գուրգեն Սարգսյանը և Գարիկ Սեփխանյանը: Իրականում, կարոտել էինք սցենարագրման աշխատանքները, որովհետև վաղուց չէինք գրել, վերջին անգամ գրել էինք «Դեպի ճամբար 2» նախագծի սցենարը, որը նախորդ տարի էր»,- ասաց Գրիգորը:

Նրա խոսքով՝ նախագծի ռեժիսորը Գուրգեն Սարգսյանն է, իսկ դերասանական հիմնական կազմում են ինքը, Գուրգենը, Եվա Զոհրաբյանը, Սաթենիկ Հազարյանը, Գարիկ Սեփխանյանը, էպիզոդիկ դերերում հանդես է գալիս Գրիգորի կինը՝ Հռիփսիմե Ելինյանը:

Խոսելով սկետչերի թեմաների ընտրության մասին՝ Գրիգորը նշեց. «Թեմատիկ ընտրությունն անում ենք հնարավորինս այնպես, որ 18+ թեմաներով սկետչեր չլինեն, փորձում ենք «մաքուր» հումոր մատուցել, որ դիտեն և՛ երեխաները, և՛ մեծերը: Եթե նույնիսկ կան իրավիճակներ, որտեղ 18+ թեմաների մասին խոսքային անդրադարձեր են, այնքան տողատակով են, որ երեխաները չեն էլ զգա, թե խոսքն ինչի մասին է: Անեկդոտների ձևաչափը չի լինելու այնպես, որ կինը գա, ամուսնուն տեսնի մեկ ուրիշի հետ, թեմաները դպրոցական են, ուսանողական, ընտանեկան»,- պատմեց նա:  

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Հունիսի 3-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կարմրուկով վարակման 442 դեպք Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Վրաստանում ուժի մեջ է մտել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը Վրաստանում ուժի մեջ է մտել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը Մեքսիկան ընտրել է իր առաջին կին նախագահին Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն իջել են Ջուր չի լինի Իսրայելը հարվածել է Սիրիայի տարածքին. կա 12 զոհ Ի՞նչ ճակատագիր են ունեցել պետբյուջեի միջոցները, ինչքանո՞վ են դրանք արդյունավետ ծախսվել. «Փաստ» Իշխանությունը «բերետավորների» միջոցով ձգտում է բախումներ հրահրել. «Փաստ» Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին. «Փաստ» Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով. «Փաստ» «Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի». «Փաստ» Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որի գովազդային կրիչներն ապամոնտաժվել են. «Փաստ» Հայաստանը մերժե՞լ է Ռուսաստանի առաջարկած օգնությունը. «Փաստ» ԵՄ-ն, Մոսկվային օգնելու պատճառով, պատժամիջոցներ է սահմանել Իրանի պաշտպանության նախարարի դեմ Բաքուն բուլդոզերով ոչնչացնում է հայկական ժառանգությունը Ղարաբաղում. EurasiaNet Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Դոլարը փոքր-ինչ թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Չեմ կարող որևէ կերպ բացատրել՝ ինչ է տեղի ունեցել․ Խաչանովը՝ Ռոլան Գարոսից դուրս մնալու մասին Բաղրամյան գնալու ժամն էլ կգա, հիմա ուղղակի կգնանք որտեղ պետք է․ Բագրատ Սրբազան Նա ամեն ինչի ունակ ու պատրաստ է. «Փաստ» Աղետի դառը հետևանքներն ու ոչ պակաս դառը եզրակացությունները. «Փաստ» «Գործ ունենք մարդկանց հետ, որոնց արժեքային համակարգի ամենաբարձր տեղում իշխանությունը ամեն գնով պահելն է. նրանք պատրաստ են ամեն ինչի». «Փաստ» Երերացող իշխանության էժան ու ճղճիմ պահվածքը. «Փաստ»
Ամենաընթերցվածները