162 դպրոցում կոտրել են աշակերտուհու ոտքը

Մենք տեղեկացանք, որ օրերս Երևանի Սիամանթոյի անվան 162 հիմնական դպրոցում միջադեպ է տեղի ունեցել: Դպրոցի միջանցքում աշակերտներից մեկը կոտրել է նույն դպրոցի աշակերտուհիներից մեկի ոտքը: Մեզ պատմեցին, որ այս դպրոցում վերահսկողությունը բավականին թույլ է: Գրեթե ամեն ամիս դպրոցում տարատեսակ միջադեպեր են տեղի ունենում, բարձր դասարանի տղաները «բազարներ» են անում դպրոցի հետևում, հաշիվներ են պարզում, բանը հասնում է նրան, որ անգամ ոստիկաններն են միջամտում:

Չնայած այս ամենին, դպրոցի տնօրեն Լիլյա Պողոսյանը «Հրապարակի» հետ զրույցում պնդեց, որ տեղի ունեցած միջադեպը պատահականության արդյունք է. «Դասամիջոց է եղել, բարձր դասարանի աղջիկը կանգնած է եղել, 5-րդ դասարանի մյուս աշակերտը վազել է, հավանաբար աղջիկը լավ կանգնած չի եղել, թե ինչ, ընդամենը կպել է աղջկան ու աղջկա ծունկը դուրս է ընկել: Տեղեկացրել են ոստիկաններին, ոստիկանները, կարծում եմ, ծնողների հետ հանդիպում կկազմակերպեն և պատճառները կպարզեն: Այդ պահին դպրոցում կանգնած են եղել բոլոր ուսուցիչները, կանգնած ենք եղել բոլորս: Աղջիկը, ով վնասվածք է ստացել, մի փոքր առողջական խնդիրներ ունի` ոսկորների զարգացման հետ կապված, հնարավոր է՝ ամուր կանգնած չի եղել, կամ անսպասելիությունից է վայր ընկել»,- նշեց նա:

 

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Բագրատ Սրբազանին հայկական գամփռի ձագ նվիրեցին Կիրանցում գիշերը 3 սյուն է տեղադրվել, կողքին դիմակավորված սահմանապահներն են Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ ավտոշարասյունը Երևանից շարժվել է Կիրանց Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» Ներկայում Խարկովը վերցնելու ծրագիր չկա. Պուտին ՊՆ-ն հայտարարություն է տարածել Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Մայիսի 17-ի աստղագուշակ Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները