Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին

Չինաստանը կտրականապես դեմ է ԱՄՆ-ի արտասահմանյան դաշնակիցներին օգնության մասին օրինագծի բովանդակությանը, որը ներառում է Թայվանը. դա խախտում է «մեկ Չինաստանի» սկզբունքը: Մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ՉԺՀ-ի պետ​​խորհրդի Թայվանի գործերի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Չժու Ֆենլյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը, որով նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին։

«ԱՄՆ-ի Կոնգրեսի համապատասխան օրինագծի կետերը, որոնք ներառում են Թայվանը, լրջորեն խախտում են «մեկ Չինաստանի» սկզբունքը և չին-ամերիկյան երեք համատեղ կոմյունիկեների դրույթները, սխալ ազդակ են ուղարկում Թայվանի անկախությանը կողմ անջատողական ուժերին. մենք կտրականապես դեմ ենք դրան», - Չժու Ֆենլյանի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նա նշել է, որ Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է անում «իրական գործողություններ ձեռնարկել՝ կատարելու իր խոստումը` չաջակցել Թայվանի անկախությանը և դադարեցնել Թայվանին ցանկացած միջոցներով զինելը»:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավոր Ե՞րբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կկանգնի միջազգային դատարանի առաջ. «Փաստ» Վախը ծանր բան է. ժամանակն օրվա իշխանությունների օգտին չի աշխատում. «Փաստ» «Նրանց համար ամենից կարևորն իշխանություն ունենալն է՝ թեկուզ հայրենիքի կորստի հաշվին». «Փաստ» Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը». «Փաստ» Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել. «Փաստ» Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա». «Փաստ» Ինչո՞ւ են անձրևների արդյունքում Երևանում «գետեր» ու «լճեր» առաջանում. «Փաստ» «Բիոլաբորատորիաների գործունեությունը մեծ ռիսկեր ու սպառնալիքներ է պարունակում». «Փաստ» Վաչե Թովմասյանի մասնակցությամբ ֆիլմի ցուցադրությունը Կաննի միջազգային կինոփառատոնում արժանացել է 10 րոպեանոց ծափահարությունների (տեսանյութ) Եգիպտոսի ԱԳ նախարարը 44 տարվա մեջ առաջին անգամ ժամանել է Իրան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Սյունիքի մարզում իրանական համարանիշերով բեռնատար է կողաշրջվել Առանց ճանաչման խաղաղությունն անհնար է. Նորվեգիան ճանաչել է Պաղեստինի անկախությունը ԱՄՆ 13 կոնգրեսական դիմել է Պենտագոնի ղեկավարին՝ կոչ անելով թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել ՌԴ տարածքին Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին «GAZ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել անտառում. կա տուժած Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ» Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ» «Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ» Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ» Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ» Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ» Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ» Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ» Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար
Ամենաընթերցվածները