Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայում կորոնավիրուսի նկատմամբ առաջին հաղթանակի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է կորոնավիրուսի համավարակի նկատմամբ առաջին հաղթանակի մասին: Նրա խոսքով՝ այժմ Ֆրանսիայի համար գլխավոր խնդիր է հանդիսանում երկրի տնտեսական վերածնունդը, գրում է DW-ն։

Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահը երկրի քաղաքացիներին խնդրել է հիշել, որ երկիրը վարակի նկատմամբ դեռևս լիակատար հաղթանակ չի տարել։

«Համավարակի դեմ պայքարը չի ավարտվել, բայց ես ուրախ եմ վիրուսի դեմ առաջին հաղթանակի համար»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիայի քաղաքացիներն արդեն հունիսի 15-ից կկարողանան ազատ ճանապարհորդել ԵՄ երկրներ:

«Երկուշաբթի օրվանից ֆրանսիացիները կկարողանան ազատ ճանապարհորդել Եվրամիության երկրներ»,- նշել է նա՝ հավելելով, որ Եվրոպայի սահմաններից դուրս այլ երկրներ հնարավոր կլինի ճանապարհորդել հուլիսի 1-ից։

Իր ուղերձում Ֆրանսիայի նախագահն անդրադարձել է նաև ծերանոցներում տիրող իրավիճակին՝ ընդգծելով, որ «այդ հաստատություններում տարեց մարդկանց այցելելու համար անհրաժեշտ է համապատասխան թույլտվություն ստանալ»։

Մակրոնը նաև հիշեցրել է քաղաքացիների հավասար իրավունքների և ռասիզմի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին։

դիտվել է 183 անգամ
Լրահոս
G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴ Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը ՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Տաջիկստանի քաղաքացիներին թույլ չեն տալիս մուտք գործել Վրաստան Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Երևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է Բարսելոնային և դուրս եկել կիսաեզրափակիչ Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Ադրբեջանցիները քանդել են Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտը, պատկերաքանդակը․ ահազանգ Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»
Ամենաընթերցվածները