Կորոնավիրուսից մահացածների և վարակակիրների թիվը՝ այս պահի դրությամբ
Հունիսի 15-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակված պացիենտների թիվը հասնում է 7,995,877-ի: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է worldometers կայքից:
Պանդեմիայի ողջ ընթացքում վարակից մահացել է 435,598 պացիենտ, բուժվածների թիվը հասնում է 4,128,318-ի:
Վարակակիրների թվով առաջատարն ԱՄՆ-ն է՝ 2,162,228 դեպք, որին հաջորդում են Բրազիլիան ու Ռուսաստանը՝ համապատասխանաբար 867,882 և 528,964 հաստատված դեպքերով: