Նոր գործիքը կարող է կանխատեսել COVID-19-ի դրական թեստի հավանականությունը

Med.news.am-ը գրում է

Քլիվլենդի կլինիկայից (ԱՄՆ) գիտնականները գործիք են մշակել, որը կարող է կանխատեսել COVID-19-ի դրական թեստի հավանականությունը: Հետազոտությունը նախնական հրապարկվել է Chest ամսագրում, փոխանցում է Lenta.ru-ն:

Վերլուծելով COVID-19-ով մոտ 12 հազար պացիենտների հիվանդության պատմությունները՝ գիտնականներն առանձնացրել են օրինաչափություններ, որոնք բացատրում են կորոնավիրուսից արդյունավետ պաշտպանության մեթոդները: Նրանք նաեւ հայտնաբերել են 16 դեղամիջոցներ եւ դեղամիջոցների երեք համակցություններ, որոնք կարող են օգտագործվել կորոնավիրուսի բուժման եւ կանխարգելման դեպքում:

«Օրինակ՝ մեր հետազոտությունները ցույց են տվել, որ մելատոնինը նվազեցնում է COVID-19-ի թեստավորման դրական արդյունք ստանալու հավանականությունը»,- ասել է հետազոտության ղեկավար բժիշկ Մայքլ Կատանը:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ թոքակոկային պատվաստանյութ եւ գրիպի դեմ պատվաստանյութ ստացածները վարակվելու ավելի մեծ հավանականություն ունեն, քան պատվաստում չստացած մարդիկ: Մասնագետները, սակայն, ընդգծել են, որ այս եզրահանգումները լրացուցիչ ստուգման կարիք ունեն:

«Մեր կատարած եզրակացությունները հաստատել են ռիսկի մի քանի գործոններ, օրինակ՝ տարեց տղամարդիկ մյուս սոցիալական խմբերից ավելի շատ են ենթակա կորոնավիրուսով հիվանդանալուն»,- նշել է Կատանը:

Նա հայտնել է մի քանի հետաքրքիր համահարաբերակցությունների մասին, որոնք, սակայն, պատճառահետեւանքային կապ չունեն եւ ապրոբացիայի կարիք ունեն:

Գիտնականները ստեղծել են նաեւ առցանց հաշվիչ, որը կարող է կանխատեսել COVID-19 հիվանդության հավանականությունը: Գործիքն աշխատում է մարդու մասին տվյալների հիման վրա, որոնք ներառում են տարիքը, սեռը, էթնիկ պատկանելությունը, քրոնիկ հիվանդությունների առկայությունը կամ բացակայությունը եւ բնակության տարածաշրջանը:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 8 ներկայացուցիչ Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Մահացու վրաերթ՝ Արմավիրում. «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ» 30 տարվա մեջ 1-ին անգամ Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի Արտառոց դեպք՝ Երևանում․ 71-ամյա տղամարդը 13-ամյա աղջկան քաշել է դեպի իրեն ու փորձել անառակաբարո արարք կատարել Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»
Ամենաընթերցվածները