«Արտիստները չպետք է կաշկանդվեն բաց հագուստից». Սրբուկի նոր ֆոտոշարքն ու ոճափոխության պատճառը

Tert.am Life-ը գրում է

Երգչուհի Սրբուկն իր պորտֆոլիոն համալրել է գեղեցիկ նոր լուսանկարներով, որոնք առաջինը տրամադրել է Tert.am Life-ին: Երգչուհին մեզ հետ զրույցում ասաց, որ լուսանկարահանման միտքը լուսանկարիչ Գոռ Ղազարյանինն է:

«Լուսանկարիչը կապվեց ինձ հետ ու ասաց, որ ինձ այդ կերպարում է պատկերացնում: Խոսեցինք ու համաձայնության եկանք: Լուսանկարահանումն արել ենք քաղաքից դուրս: Չնայած Գոռի հետ առաջին համագործակցությունս էր` ամեն ինչ շատ արագ ստացվեց: Նկարահանման պրոցեսից հետաքրքիր է` ճուտիկների հետ կապված պատմությունը. դրանք ավելի փոքրիկ էին, բայց քանի որ անձրևների պատճառով լուսանկարահանումը մեկ շաբաթով հետաձգվեց, ճուտիկները բավականին մեծացան»,-ժպիտով ասաց նա:

Սրբուկի խոսքով` լուսանկարներում իր բլուզը մի փոքր բաց է, բայց ամեն ինչ չափի մեջ է ու գռեհկության չի հասնում։

«Ես կոմպլեքսներ չունեմ, եթե ամեն ինչ էսթետիկ է դիտվում: Տեսա, որ մի փոքր բաց ինձ սազում է ու որոշեցի հենց այդ կերպարում լինել: Միշտ ընտրում եմ ոսկե միջինը` հաշվի առնելով իմ կառուցվածքը: Գեր չեմ ու կարող եմ ինձ թույլ տալ մի փոքր բաց հագուստ: Արտիստները բաց հագուստից չպետք է կաշկանդվեն: Երբ այլազգի երգչուհի է կրում բաց հագուստ, հայերը գրում են, որ շատ գեղեցիկ է, երբ հայ երգչուհին է կրում, չի կարող: Ժամանակն է, որ այդ կարծրատիպերը վերանան,-ասաց նա և հավելեց, որ այս ոճի հետ կապված բացասական մեկնաբանություններ չեն եղել։ -Այդպիսի լուսանկարներին հիմնականում տղաներն են արձագանքում, բայց ուրախ եմ, որ աղջիկներն էլ շատ դրական մեկնաբանություններ էին գրել ու գնահատել էին իմ կերպարը»:

Երգչուհուց հետաքրքրվեցինք` բաց հագուստ կրելիս մտածո՞ւմ է, թե ինչ կասեր իր երջանկահիշատակ հայրը. «Չի եղել մի բան, որ հայրս արգելեր ինձ, բաց հագուստի հետ կապված երբեք խնդիր չեմ ունեցել: Հայրս միշտ ասում էր, որ պետք է ամեն ինչ չափի մեջ լինի ու այդպես է ինձ դաստիարակել: Նա ինձ շատ լավ էր ճանաչում, իմ կարծիքով` հայրս կհպարտանար ու կասեր, որ գեղեցիկ եմ»:

Սրբուկը վերջերս նաև ոճափոխության է դիմել ու ներկել է մազերը. «Կարանտինի ընթացքում անընդհատ բացասական լուրեր էի լսում, լարված էի: Որոշեցի մազերս ներկել, որ իմ մեջ էլ ինչ-որ բան փոխվի: Առանձին հատվածներ եմ գունաբացել, ոչ ամբողջը: Հիմա մազերի այդպիսի հարդարումը շատ ոճային է համարվում»:

Երգչուհին ասաց նաև, որ համաճարակային իրավիճակը հաղթահարելուց հետո կներկայանա նոր աշխատանքներով. «Նաև զուգերգով հանդես գալու մտադրություն ունեմ, տեսնենք`ինչպես կստացվի»,- ասաց նա։

 

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Արտառոց դեպք՝ Երևանում․ 71-ամյա տղամարդը 13-ամյա աղջկան քաշել է դեպի իրեն ու փորձել անառակաբարո արարք կատարել Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» Ժամը 17.30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան Այսօր Չեռնոբիլի աղետի 38-րդ տարելիցն է Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա դեռահասները ծեծի են ենթարկել համադասարանցուն, վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
Ամենաընթերցվածները