«Ամենամեծ ձեռքբերումս որդիս է». Վարդան Հովսեփյանը` 37-ամյակին կնոջ անակնկալի և ընտանեկան հավաքի մասին

Tert.am Life-ը գրում է

Դերասան Վարդան Հովսեփյանը երեկ նշել է 37-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում Վարդանն ասաց, որ կինն ու որդին, ինչպես ամեն տարի, կեսգիշերին անակնկալ են մատուցել իրեն:

«Կեսգիշերին անակնկալի բերեցին ինձ` տորթով, մոմերով, փուչիկներով: Անցած տարվանից տղաս է փչում տորթիս մոմերը, այդ պրոցեսը շատ է սիրում: Առհասարակ, ինքս էլ մոմերը փչել շատ եմ սիրում, բայց ծննդյանս օրը տղայիս եմ զիջում,- ասաց նա ու հավելեց, որ ծննդյան օրը խնջույք չեն կազմակերպել,- եղբորս տուն գնացինք ու ամենամոտ մարդկանցով բացօթյա նշեցինք օրը: Եթե լավ մարդկանցով ես շրջապատված, կապ չունի` նրանք շա՞տ են, թե` քիչ` օրդ լավ է անցնում»։
Վարդանը վստահեցրեց, որ պարետատան սահմանած կանոնները չեն խախտել:

Դերասանի խոսքով` իր տարիքից չի նեղսրտում, քանի որ հոգեպես իրեն շատ ավելի երիտասարդ է զգում. «Ինձ հոգեպես 25 տարեկան եմ զգում: Տարիքիցս կվախենամ, երբ թոռնիկներ ունենամ, որովհետև այդ ժամանակ նրանց վայելելու համար քիչ տարիներ կմնան: Հիմա անընդհատ շարժման մեջ եմ, նստակյաց կյանքն ինձ համար չէ: Առավոտյան 7-ին արթնանում եմ, ուշ եմ քնում, քանի որ գիշերվա քնի վրա չեմ ուզում շատ ժամանակ ծախսել: Երբ սպասելիքներդ, անելիքներդ շատ են, ժամանակը չի հերիքում»:

Վարդանն իր ամենամեծ ձեռբերումը համարում է որդուն` Մաքսին, ով շուտով կդառնա 2 տարեկան. «Մոտ երկու տարի է` Մաքսն իմ կյանքում կա: Դրանից առավել ձեռքբերում դեռ չեմ ունեցել: Բայց նպատակներիցս են ֆինանսապես հարստանալը, առողջ լինելը, քանի որ գումար ունենալը այսօր շատ հարցեր է լուծում: Պետք է աշխատեմ, որպեսզի կարողանամ հասնել իմ ուզածին»:
Ըստ դերասանի` Աստված ճիշտ ժամանակին իրեն ամեն ինչ տալիս է: Ինքն իրեն ժպիտով մաղթեց, որ համացանցում մեկնաբանություններ քիչ կարդա։

 

դիտվել է 128 անգամ
Լրահոս
Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» Ներկայում Խարկովը վերցնելու ծրագիր չկա. Պուտին ՊՆ-ն հայտարարություն է տարածել Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Մայիսի 17-ի աստղագուշակ Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Երազելը իզուր ա. Իրինա Այվազյանը հուզիչ հրապարակում է արել. բացառիկ Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենաընթերցվածները