«Իմ տղա, քեզ պես որդի ունեցողն Օրհնյալ է». Նազենի Հովհաննիսյան

Երգահան, բանաստեղծ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ավետ Բարսեղյանն այսօր նշում է 41-ամյակը: Այդ առթիվ դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը շնորհավորական գրառում է արել սոցցանցերի իր էջերում:

«Մենք հող ու ջուր ենք, այդքան տարբեր ու այդքան նույնը, իրար հետ, իրար համար: Ավետի սիրտը վարած հողի պես է. բարու և սիրո սերմեր ցանես ու ջրես, միշտ սիրո ծառեր, դրախտային պտուղներ ու հաց կաճեն՝ իր գրի պես կյանք տվող հաց: Թե ժամանակին չջրես, տատասկոտ ու չոր կդառնա, ճաք կտա, կտխրի:

Ավետ ջան, իմ բարեբեր ու բանասեր, բանաստեղծիդ անսպառ սիրտը միշտ տեղ ունի սիրո ու ներումի, ու այդպես էլ տեղ չունեցավ չարի ու նվազկոտի համար, բամբասչու ու տկարի համար: Լայն ես, սահմաններից անդին ու հավերժ բարի բերք տվող, ստեղծող:

Ծնունդդ շնորհավոր իմ տղա, քեզ պես որդի ունեցողն օրհնյալ է, քեզ պես ընկեր ունեցողը՝ օրհնված ու բախտավոր, քեզ պես հայրենակից ունենալը՝ անհրաժեշտություն:

Հ. գ. Քեզ շնորհավորելիս այդպես էլ չսովորեցի կարճ գրել, դու «կարճ»- ի մեջ տեղավորվողը չես ախր, քո պարագիծը վերջ չունի, անսահմանների մեջ ծնված ջան, շնորհավոր»,- գրել է դերասանուհին:

Նշենք, որ Ավետն ու Նազենին երկար տարիներ է, ինչ ընկերներ են: Նրանք միասին են ներկայացել տարբեր նախագծերում: Նազենին միշտ շեշտում է՝ ուրախ է Ավետին խորությամբ ճանաչելու համար, և որ նա իսկական ընկեր է: 

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել. ՆԳՆ Բելգորոդում Ուկրաինայի գնդակոծման հետևանքով՝ 19 մարդ է զոհվել (լուսանկարներ) Բերման ենթարկվածների թիվը գերազանցում է 150-ը Կոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆ Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը «Սա ընդդեմ իշխանության վարած քաղաքականության, բարքերի ու վարքագծի ժողովրդական բունտ է, որը ստացավ քաղաքական բովանդակություն». «Փաստ» Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ» Իշխանությունների ճղճիմության նոր դրսևորումները. «Փաստ» Կես տարվա համար՝ 100 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին. «Փաստ» Արդեն մյուս եռամսյակում խոշոր հարկատուների առաջատարը նորից կփոխվի. «Փաստ» Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի Մեքենայից դուրս եկած աղջիկ երեխան նետվեց Բագրատ սրբազանի գիրկը (տեսանյութ) Ռուսական բանակը Ս-300 հրթիռով հարվածել է Խարկովին, վնասվել է 26 տուն Իսրայելը հարվածել է Ռաֆահին՝ Կահիրեում բանակցությունների ձախողումից հետո ՇՏԱՊ. Անհնազանդության ակցիաներ Երևանում Դոլարը թանկացել է Վթար՝ Արմավիրում. «BMW»-ն 20 մետր գլորվել է ձորը, վիրավորներ կան Բոլոր թեմերից էլ միացել են, բնական ընթացքով գնում ենք․ Բագրատ Սրբազան Վաղը՝ համազգային հանրահավաք Ալեքսանդր Ռիբակը ջութակով նվագել է «Լադանիվա»-ի երգից հատված Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»
Ամենաընթերցվածները