«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոն

Հարգելիգործընկերներսիրով տեղեկացնում ենք. որ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 17-րդ կինոփառատոնը այս տարի /2021թվին/ նախատեսվում է իրականացնել երկու փուլով՝ 02.08.-02.11.2021թ. ավանդական /օֆլայն/ և 02.11.-06.11.2021թ. առցանց (օնլայն) ձևաչափերով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, ԵրևանումԳիտությանևՄշակույթիՌուսականկենտրոնի, Երևանում «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ:

Փառատոնի նպատակն է ստեղծել նպաստավոր պայմաններ` օգտագործելով փառատոնը որպես կայուն և վստահելի միջազգային հարթակ՝ երեխաների, պատանիների և երիտասարդների համար՝ վերջիններիս ակտիվ ներգրավվածությամբ և մասնակցությամբ՝ նպատակ ունենալով փոքր ինչ մեղմել պատերազմի հետևանքով առաջացած բարոյահոգեբանական վիճակն ու նպաստելու ստեղծված մթնոլորտի լավացմանն ու առողջացմանը:

Հաշվիառնելովստեղծվածիրավիճակը (հետպատերազմյանշրջան, COVID-19) ՀՀ-ում (հատկապեսսահմանամեձ մարզերում՝ Գեղարքունիք, Տավուշ, Սյունիք և այլ ՀՀ մարզերում՝ Շիրակ, Լոռի) և Արցախում` փառատոնի Կազմկոմիտեն որոշում կայացրեց փոփոխել փառատոնի ժամկետները՝ 02.08.-02.11.2021թ., և շարունակել փառատոնային ծրագրերի և միջոցառումների ապակենտրոնացումը Երևանից դեպի ՀՀ մարզեր և Արցախ:

Փառատոնի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ֆիլմերի ցուցադրություններ և այլ միջոցառումներ Երևանում, ՀՀ վերոնշյալ մարզերում և Արցախում (ամառային ճամբարներում, իսկ սեպտեմբերից նաև դպրոցներում, բուհերում և այլ հաստատություններում)՝ առավելագույնս ներգրավելու և մասնակից դարձնելու սահմանամերձ մարզերում բնակվող և Արցախից ՀՀ մարզերում ապաստանած երեխաներին և պատանիներին:

Փառատոնային լավագույն ֆիլմերը կցուցադրվեն Երևանում և ՀՀ 5 մարզերում՝ Գավառում,  Մարտունիում (Գեղարքունիքի մարզ), Իջևանում, Դիլիջանում (Տավուշի մարզ), Գորիս (Սյունիքի մարզ), Սպիտակ, Վանաձոր (Լոռու մարզ), Գյումրի (Շիրակի մարզ) և Արցախում (Ստեփանակերտ):

Շուրջ  43 երկրից ստացված 200 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 73 ֆիլմ՝ 27 երկրից:

«Ռոլան» 17-րդ մանկապատանեկան փառատոնի շրջանակներում ներկայացված են հետևյալ մրցութային և ոչ մրցութային անվանակարգերը (թվով 11)՝ «Գրան Պրի» մրցանակը, «Լավագույն Խաղարկային ֆիլմ» անվանակարգը (լիամետրաժ և կարճամետրաժ), որում որպես  ժյուրի հանդես կգան  «Այբ» դպրոցի աշակերտները,  «Լավագույն Անիմացիոն  ֆիլմ» (լիամետրաժ և կարճամետրաժ) ավանակարգը, ժյուրի՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներ, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգը, ժյուրի՝ Գավառի մանկատան սաները, «Եսիրավունքներունեմ» անվանակարգը, ժյուրի՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողները, «Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ» (լիամետրաժ և կարճամետրաժ) անվանակարգը, ժյուրի՝ Հայաստանում Ֆրանսիական համալսրանի ուսանողներ,  «Լավագույն Ռուսական ֆիլմ» անվանակարգը, ժյուրի՝ Հայ-Ռուսական համալսարանի ուսանողներ, «Վիշեգրադի Լավագույն ֆիլմ»՝ Սպիտակի Ա.Շիրակացու անվան N8 միջնակարգ դպրոց:

17-րդ «Ռոլան» փառատոնի ընթացքում բացառիկ իրավունքով կցուցադրվեն բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր՝«Միան և սպիտակ առյուծը» (ռեժ. Ժիլ դե Մետր, Ֆրանսիա, 2018թ.), «Աղբ» (ռեժ. Լ. Դելլա Գրոտտա,  Ֆ. Դաֆանո, Իտալիա, 2020թ.), «Բելկան և Ստրելկան. Կարիբյան գաղտնիք»  (ռեժ. Ի.Եվլաննիկովա, Ռուսաստան, 2020թ.),  «Արցախ. եռաձայն պայքար» ֆիլմաշար («Այբ» դպրոցի ֆիլմարտադրությանակումբի աշակերտներ, Հայաստան, 2021թ., պրեմիերա), «Բարբոսկինները ամառանոցում» (ռեժ. Ֆ.Դմիթրիև, Ե.Գալդոբինա, 2020թ., պրեմիերա), «Ծիածանի Լեգենդը» (ռեժ. Ա. Միքայելյան, Գ.Բաբայան, 2021թ.) և այլ ֆիլմեր:

Այս տարվա փառատոնի հատուկ ցուցադրություններից է «Հայկական մանկապատանեկան ֆիլմերի» հատուկ ծրագիրը, որում  ներկայացված են ժամանակակից  հայկական ֆիլմեր՝ «Արցախ. եռաձայն պայքար» ֆիլմաշարը («Այբ» դպրոցի ֆիլմարտադրությանակումբի աշակերտներ, 2021թ., պրեմիերա«Ծիածանի Լեգենդը» (ռեժ. Ա.Միքայելյան, Գ. Բաբայան, 2021թ.) անիմացիոն ֆիլմը, «Անբան Հուռին» (ռեժ. Ա.Միքայելյան, 2016թ.) ֆիլմը,  «Հարբած հավերը» անիմացիոն ֆիլմը (ռեժիսորներ՝ Ա.Միքայելյան, 2008թ.),  «Տղաս, ո՞ւր է Եփրատը» (ռեժ. Ռ.Փաշինյան, 2016թ.) գեղարվեստական ֆիլմը՝ նվիրված Վ.Ստեփանյանի հիշատակին:

Այս տարի ևս շարունակվում է՝ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ,արդեն ավանդական դարձած «Ռոլան» միջազգային փառատոնի համագործակցությունը: 2017 թվականից ի  վեր,փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է «Լավագույն Ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգը: Այս տարվա մրցութային ֆիլմերի և ցուցադրություւնների շարքում ընդգրկված է  11 ֆիլմ:

Երևանի Գյոթե կենտրոնի աջակցությամբ փառատոնի համատեղ հատուկ ծրագրերի շրջանակներում,այս տարի ևս կցուցադրվեն գերմանական խաղարկային և անիմացիոն ֆիլմեր, որոնք մասնակցել են բազմաթիվ միջազգային կինոփառատոնների (6 ֆիլմ):

            Շարունակվում է նաև ավանդական դարձած համագործակցությունը Ռուսաստանի Գիտության և Մշակույթի կենտրոնի հետ: «Ռոլան» 17-րդ փառատոնի շրջանակներում  ներկայացված է «Ռուսական ֆիլմերի» անվանակարգը, ծրագրում ընգրկված են 17 անիմացիոն և խաղարկային ֆիլմեր:

Միացե՛ք մեզ և հետևեք փառատոնի ընթացքին և իրականացվող ծրագրերին «Ռոլան» միջազգային փառատոնի կայքէջի, ֆեյսբուքյան և յութուբյան պաշտոնական էջերի միջոցով:

Փառատոնի պաշտոնական կայքէջ - http://rolanbf.com/

պաշտոնական ֆեյսբուքյան էջ - https://www.facebook.com/ROLANIFF,

պաշտոնական յութուբյան էջ -https://www.youtube.com/channel/UCIIlgpra6rrgGI0arZ_G5LQ

ՀՀԵրևան

Վարդանանցփակուղի 8                           

Հեռ.: (+374 93) 540 230


Փառատոնինախագահ` Հայաստանի «ՌոլանԲիկով» հիմնադրամի նախագահ

Նունե Մանուկյան

Փառատոնիմամլոքարտուղար` ԿարինեԳրիգորյան

(հեռ.` 091 51 04 79, e-mail: [email protected])

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ» Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ» «Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ» Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ» Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ» Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ» Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ» Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ» Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Բագրատ Սրբազանին հայկական գամփռի ձագ նվիրեցին Կիրանցում գիշերը 3 սյուն է տեղադրվել, կողքին դիմակավորված սահմանապահներն են Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ ավտոշարասյունը Երևանից շարժվել է Կիրանց Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» Ներկայում Խարկովը վերցնելու ծրագիր չկա. Պուտին ՊՆ-ն հայտարարություն է տարածել Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Մայիսի 17-ի աստղագուշակ
Ամենաընթերցվածները