10 զարմանալի բան, ինչին ունակ է մեր մարմինը

Մարդու մարմինը, կարելի է ասել, որ մի ամբողջ հանելուկ է: Ամեն օր, մեր մեջ տեղի են ունենում բազում «իրադարձություններ», որոնց մասին մենք անգամ գաղափար չունենք: Եվ այսպես, մեր մարմնի մասին ցնցող փաստերի տասնյակ, որոնք սկզբից կարող են գիտական ֆանտաստիկա թվալ:

 

1. Ամեն 10 տարին մեկ բջիջների ամբողջական ռեգեներացիա (վերականգնում) է տեղի ունենում

Մեր մարմնում, ամեն օր մահանում է գրեթե 70 միլիարդ բջիջ: Բայց մեզ համար դա մնում է աննկատ: Աղիքային տրակտը թարմացվում է մի քանի օրը մեկ, արյան կարմիր գնդիկները թարմացվում են 3 ամսից, իսկ երիկամների բջիջները՝ 1 տարուց: 10 տարվա ընթացքում մեր մարմինը ամբողջությամբ ռեգեներացվում է: Չնայած նեյրոնները, օրինակ, կարող են ապրել 100 տարուց ավելի:

2. Ձեր պորտը՝ մի իսկական մանրէային տիեզերք է

Դա իհարկե հնչում է սարսափելի, բայց պորտում բնակվում են մանրէների գաղութներ, որոնք ստեղծում են իրենց էկոհամակարգերը: Հետազոտողներն ասում են, որ դա ինչ-որ բանով հիշեցնում է իսկական անտառները՝ ֆլորան շատ հավասարակշռված է, սակայն գերակայում են մանրէների որոշակի տեսակներ: Յուրաքանչյուր պորտ ունի մանրէների ամբողջական հավաքածու և սեփական «պետություն-էկոհամակարգը»:

3. Համային ռեցեպտորները գտնվում են սրտում

 

Օրինակ նորածինների մոտ առկա են բազմաթիվ համային ռեցեպտորներ, որոնք գտնվում են քիմքի վրա, բայց մեծանալու հետ զուգընթաց՝ դրանք վերանում են: Մեծահասակ մարդկանց մոտ, բերանի խոռոչում հաշվարկվում է 10 հազար ռեցեպտոր, չնայած 60 տարեկանում դրանց քանակը գրեթե կիսով չափ կրճատվում է: Ի դեպ, թթվայնության ռեցեպտորները նաև տեղեկայված են սրտում՝ դրանք օգնում են սրտին ճանաչել վարակները:

4. Ստամոքսաթթուն ունակ է լուծել երկաթը

Ստամոքսում առկա է աղաթթու: Տաքացնելով այն մինչև 37 oC հետազոտողները տեղադրել են դրա մեջ երկաթյա սայր և հիմնային մարտկոց: 24 ժամ հետո սայրը լուծվել էր 63%-ով, իսկ մարտկոցը դժվարությամբ դիմացավ 1 օր: Մեր մարմինը, ի դեպ, պարբերաբար թարմացնում է ստամոքսային հյուսվածքների բջիջները՝ մինչ այն, երբ թթուն կհասցնի դրանք քայքայել:

5. Էմոցիաները հիշողությունները տրանսֆորմացնում են կեղծի

 

Մի հիմնվեք սեփական հիշողությունների վրա, որովհետև մեր հիշողությունները ունակ են ամեն օր փոխվել, իսկ դա կախված է մեր ներկա էմոցիոնալ վիճակից: Ասենք, անցած տարի դուք մեկնել էիք ճանապարհորդության Ձեր ընկերոջ հետ, բայց որոշ ժամանակ է ինչ դուք կռված եք և չեք շփվում իրար հետ: Այժմ, հիշելով համատեղ ճանապարհորդությունը, դուք այլևս չեք համարում այն հետաքրքիր: Ձեր ուղեղը անպայման կհայտնաբերի (ծայրահեղ դեպքում կհորինի)  ինչ-որ վատ բան, որպեսզի դուք չուրախանաք այդ հիշողություններով և որքան հնարավոր է քիչ վերադառնաք դրանց:

6. Մայրական կաթի բաղադրությունը հարմարվում է նորածնին

Կրծքի կաթը պարունակում է բազում օգտակար նյութեր, որոնք օգնում են երեխային աճել և զարգացնել իմունիտետը: Պարզվում է, կաթը, փաստացիորեն փոխում է իր կոնսիստենցիան և բաղադրությունը, որպեսզի կերակրման ընթացքում «հարմարվի» երեխային: Մայրական օրգանիզմը կատարում է երեխայի թքի վերլուծություն, որպեսզի տա նրան այն խառնուրդը, որը նրան անհրաժեշտ է, իսկ հետո կաթը փոփոխվում է բառացիորեն անընդհատ:

7. Երբ մենք առավոտյան արթնանում ենք, մենք ավելի նիհար ենք և բարձրահասակ

Քնած մարդու միջվողային սկավառակները այդքան կիպ չեն և գտնվում են թուլացած վիճակում, քան արթուն վիճակում: Եվ հենց այդ պատճառով առավոտյան յուրաքանչյուր մարդ մի քանի սմ-ով բարձրահասակ է: Նաև նա կորցնում է քաշը: Գիշերները մեր օրգանիզմը շարունակում է գործել, հետևաբար քրտինքի և շնչառության հետ, մեզանից պակասում է մինչև 2 կգ զանգված:

8. Երբ դուք կարմրում եք, կարմրում է նաև Ձեր ստամոքսը

Մենք դառնում ենք բարի, երբ կուշտ ենք, որովայնում թիթեռներ ենք զգում, երբ սիրահարված ենք, իսկ եթե մարդը ամաչում և կարմրում է, նրա ստամոքսային լորձաթաղանթը նույնպես դառնում է կարմիր:

9. Բոլորն ունեն ՈՒՄ-տեսողություն

Կաթարախտից ազատվելու համար հեռացնում են աչքի բյուրեղիկը, իսկ դա շատ հիվանդների մոտ ետ է բերում ՈՒՄ-տեսողությունը (հենց այդպես է պատահել նկարիչ Կլոդ Մոնեի մոտ): Սովորական պայմաններում մարդկանց անհրաժեշտ չէ այդպիսի ունակություն, և բնությունը մեզ տվել է բյուրեղիկ, որը աչքը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթումից:

10. Մեր մարմնի ուղիղ կեսը՝ ամբողջությամն մանրէներ են

Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ մեծահասակ մարդու մարմինը 40 տրիլիոն մանրէների բնակավայր է, իսկ դա մոտավորապես հավասար է մեր հարազատ բջիջների քանակին: Մանրէների ամենախիտ կուտակումը գտնվում է, ինչպես արդեն գլխի ընկաք՝ ուղիղ աղիքում:

Ավելին՝ այստեղ

դիտվել է 159 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ» Իշխանությունների ճղճիմության նոր դրսևորումները. «Փաստ» Կես տարվա համար՝ 100 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին. «Փաստ» Արդեն մյուս եռամսյակում խոշոր հարկատուների առաջատարը նորից կփոխվի. «Փաստ» Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի Մեքենայից դուրս եկած աղջիկ երեխան նետվեց Բագրատ սրբազանի գիրկը (տեսանյութ) Ռուսական բանակը Ս-300 հրթիռով հարվածել է Խարկովին, վնասվել է 26 տուն Իսրայելը հարվածել է Ռաֆահին՝ Կահիրեում բանակցությունների ձախողումից հետո ՇՏԱՊ. Անհնազանդության ակցիաներ Երևանում Դոլարը թանկացել է Վթար՝ Արմավիրում. «BMW»-ն 20 մետր գլորվել է ձորը, վիրավորներ կան Բոլոր թեմերից էլ միացել են, բնական ընթացքով գնում ենք․ Բագրատ Սրբազան Վաղը՝ համազգային հանրահավաք Ալեքսանդր Ռիբակը ջութակով նվագել է «Լադանիվա»-ի երգից հատված Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ» Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ» Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ» Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի «Փաստ» Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ» Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ»
Ամենաընթերցվածները