Խոշոր ավտովթար՝ Երևանում. Առինջի կամարի հարևանությամբ բախվել են 2 Mercedes, կա 6 վիրավոր

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Shamshyan.com-ը գրում է․

Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ Առինջի կամարի հարևանությամբ, բախվել են 2 Mercedes մակնիշի ավտոմենքենաներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  Երևանի տարբեր հիվանդանոցեր։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները` ջոկատի հրամանատար Մխիթար Խուրշուդյանի, ջոկատի հրամանատարի տեղակալ Հայրապետ Ղազարյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, և բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկներ Հրաչյա Սարդարյանն ու Նորայր Մայիլյանը։

Այս պահին ժամանել են նաև ՀՀ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները` գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, ովքեր փոխարինում են 3-րդ գումարտակի պարեկներին։

 

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի, և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։

Վթարի փասով Գ․ Գալստյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Հրշեջ-փրկարարները վիրավորներից մի քանիսին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, ապա հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սպասում են՝ քննիչն ավարտի վթարի վայրի զննությունը, որպեսզի կատարեն ճանապարհի լվացման աշխատանքներ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Բագրատ Սրբազանին հայկական գամփռի ձագ նվիրեցին Կիրանցում գիշերը 3 սյուն է տեղադրվել, կողքին դիմակավորված սահմանապահներն են Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ ավտոշարասյունը Երևանից շարժվել է Կիրանց Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» Ներկայում Խարկովը վերցնելու ծրագիր չկա. Պուտին ՊՆ-ն հայտարարություն է տարածել Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Մայիսի 17-ի աստղագուշակ Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները