Մարտաֆիլմ հիշեցնող կրшկnցներ՝ Արմավիրի մարզում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ Արթուր Բդոյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի), ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանի  գլխավորությամբ ստացված օպերատիվ տվյալներով բացահայտել են առանձնապես ծանր հանցագործություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ ու եղել է վիրավոր:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նոյեմբերի 5-ին, ժամը 16:00-ի սահմաններում Ապագա գյուղի հարակից տարածքում Ford մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Զավեն Մ.-ն, նրա ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Գևորգ Մ.-ն  «մի կաթիլ մեղրի» պատմություն հիշեցնող ճանապարհը չզիճելու հարցի շուրջ վիճաբանել են Արարատի մարզի բնակիչ 52-ամյա Խոդեդա Ֆ.-ի հետ, վերջինս եղել է Mercedes մակնիշի ավտոմեքենայով: Վիճաբանության ժամանակ փոխադարձ հնչեցրել են հայհոյանքներ և միմյանց միջև տեղի է ունեցել քաշքշոց:

Ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են , որ այդ ամենին ներկա են եղել Mercedes-ի ուղևորներ Խոդեդա Ֆ.-ի՝ Արարատի մարզի բնակիչ 55-ամյա կինը և կնոջ քույրը: Վիճաբանություն-քաշքշոցից հետո նշված անձինք հեռացել են ու Խոդեդա Ֆ.-ն կատարվածի մասին պատմել է իր որդիներ, Արմավիրի մարզի բնակիչներ 32-ամյա Ռուստամ Ֆ.-ին, 29-ամյա Քյարամ Ֆ.-ին, ովքեր նախապես պայմանավորվել են և նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, եկել են Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի վարչական տարածք, որտեղ կամրջի հարևանությամբ հանդիպել են Զավեն Մ.-ին, Գևորգ Մ.-ին, Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Դավիթ Հ.-ին և վերջինիս ընկերների հետ: Սկսվել է վիճաբանություն, որի ժամանակ Քյարամ Ֆ.-ն իր մոտ եղած ինքնաձիքով կրակահերթ է արձակել Դավիթ Հ.-ի կողմից վարվող Opel մակնիշի ավտոմեքենայի և հավաքված մարդկանց ուղղությամբ:Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կրակոցների հետևանքով Դավիթ Հ.-ն ստացել է հրազենային վնասվածք ոտքի հատվածում, իսկ մյուսները դիմել են փախուստի: Ոստիկանության Արմավիրի մարզային վաչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների գրագետ, ճիշտ ու հսկայածավալ աշխատանքների արդյունքում  Ապագա գյուղում ժողովրդին հայտնի «Նասոսնի» կոչվող հատվածում հայտնաբերել են Դավիթ Հ.-ի կողմից վարած Opel  մակնիշի ավտոմեքենան, որի վրա առկա են բազմաթիվ կրակոցի հետքեր:

Նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հայտնում:Ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քնիիչի գլխավորությամբ:Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Տեղում աշխատել է նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի փորձաքրեագետները:

 

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» Ներկայում Խարկովը վերցնելու ծրագիր չկա. Պուտին ՊՆ-ն հայտարարություն է տարածել Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Մայիսի 17-ի աստղագուշակ Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Երազելը իզուր ա. Իրինա Այվազյանը հուզիչ հրապարակում է արել. բացառիկ Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենաընթերցվածները