Վրաստանում սողանքի հետևանքով կա 3 զոհ

Վրաստանի արևմտյան Իմերեթի երկրամասում սողանքը բնակելի տներ է ծածկել, որի հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդել է հանրապետության Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«Առատ տեղումների պատճառով Իմերեթիի տարածաշրջանում սողանք է տեղի ունեցել, որը ծածկել է չորս բնակելի շենք... Բաղդատի մունիցիպալիտետի Ներգեթի գյուղում որոնողափրկարարական միջոցառումների ընթացքում փրկարարները փրկել և անվտանգ վայր են տեղափոխել մեկ մարդու, հայտնաբերել են երեք մարդու դի», - մեջբերում է ՏԱՍՍ-ը հատված հայտարարությունից։

Փրկարարները շարունակում են ևս վեց մարդու որոնողական աշխատանքները։ Տարերքի գոտում է գտնվում Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մգեբրիշվիլին։ Գերատեսչությունում հավելել են, որ տեղում աշխատում են ավելի քան 200 հրշեջ-փրկարարներ, հատուկ տեխնիկա, կինոլոգների խումբը։

Փետրվարի 6-ին եղանակը կտրուկ վատացել է ամբողջ Վրաստանում։ Երկրի արևմուտքում, ինչպես նաև բարձրլեռնային շրջաններում մեծ քանակությամբ ձյուն է տեղացել, ինչը խնդիրներ է առաջացրել ճանապարհներին։ Վատ եղանակը կպահպանվի մի քանի օր:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Բագրատ Սրբազանին հայկական գամփռի ձագ նվիրեցին Կիրանցում գիշերը 3 սյուն է տեղադրվել, կողքին դիմակավորված սահմանապահներն են Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ ավտոշարասյունը Երևանից շարժվել է Կիրանց Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» Ներկայում Խարկովը վերցնելու ծրագիր չկա. Պուտին ՊՆ-ն հայտարարություն է տարածել Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Մայիսի 17-ի աստղագուշակ Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»
Ամենաընթերցվածները