Արևմուտքն էլ այլևս չի կարողանում աչքերը փակե՞լ խայտառակ դրսևորումների վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ իշխանությունները շարունակում են գլուխ գովել, թե իբր «աննախադեպ ժողովրդավարություն» են բերել, նույնիսկ միջազգային կառույցնեն են հակառակի մասին պնդում: Ի մասնավորի, հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպության զեկույցում նշվում է, որ ժողովրդավարական կառավարման վարկանիշում Հայաստանը անկում է գրանցել՝ 2,50-ից հասնելով 2,25-ի:

Արդյունքում Հայաստանի ժողովրդավարության միավորը 3,11-ից իջել է 3,07-ի: Զեկույցում նշվում են մի շարք պատճառներ, ի մասնավորի՝ կենտրոնական իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու բազմամյա միտումը, իշխող կուսակցության ֆինանսների թափանցիկության բացակայությունը, ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի լայնածավալ չարաշահման դեպքերը հօգուտ իշխող կուսակցության, նախնական կալանքը որպես պատժամիջոց կիրառելու շարունակական պրակտիկան, պետական գնումների մրցույթներում իշխող ուժի հետ փոխկապակցված ընկերությունների հաղթանակի պրակտիկան, կառավարության ու իշխող կուսակցության պատգամավորների կողմից տեղեկատվության ու խոսքի ազատության վերաբերյալ մի շարք հետադիմական օրենսդրական նախաձեռնությունները, ԲԴԽ-ի, մեղմ ասած, վիճահարույց որոշումները (կարգապահական միջոցներ են ձեռնարկվում այն դատավորների նկատմամբ, որոնք վիճարկում են Բարձրագույն դատական խորհրդի անկախությունը, կամ փոխկապակցված են նախկին ռեժիմի հետ, մինչդեռ կասկածելի անցյալ ունեցող, բայց իշխանության հետ համերաշխ դատավորներն առաջխաղացում են ստանում) և այլն:

Ուշագրավ է, որ նման եզրակացություն է տվել արևմտյան իրավապաշտպան կազմակերպությունը: Կան տեսակետներ, որ վիճակն այնքան վատ է, որ նույնիսկ Արևմուտքն այլևս չի կարողանում աչքերը փակել իր հովանավորյալ ռեժիմի կողմից արվող խայտառակությունների առջև: Սակայն, մյուս կողմից, չի բացառվում, որ նույն Արևմուտքը ևս սկսել է «ձեռքերը լվանալ» Նիկոլ Փաշինյանից: Ի դեպ, կան մեզանից ոչ հեռու գտնվող երկրների օրինակներ, երբ գործող ղեկավարի հեռացումից ընդամենը 1-2 ամիս առաջ նույնատիպ եզրակացություն է տվել Freedom House-ը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 8 անգամ
Լրահոս
ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 8 ներկայացուցիչ Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Մահացու վրաերթ՝ Արմավիրում. «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ» 30 տարվա մեջ 1-ին անգամ Իրաքը Թուրքիայի սահմանին 2 ռազմաբազա կտեղակայի Արտառոց դեպք՝ Երևանում․ 71-ամյա տղամարդը 13-ամյա աղջկան քաշել է դեպի իրեն ու փորձել անառակաբարո արարք կատարել Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»
Ամենաընթերցվածները