Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Նիկոլ Փաշինյանի և յուր իշխանության միակ հենարանը մնացել են իրավապահ մարմինները, հատկապես ոստիկանությունը, վաղուց նորություն չէ: Ըստ էության, այն պայմաններում, երբ 2023 թ. ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,1%-ով, ոստիկանությունը փաստացի զբաղված է մեկ անձի պաշտպանությամբ. Նիկոլ Փաշինյանի նույնիսկ ամենափոքր տեղաշարժի դեպքում նրան ուղեկցում են բազմաթիվ ոստիկաններ, ամբողջ ճանապարհին գրեթե յուրաքանչյուր 100 մետրը մեկ կանգնած են ոստիկանական մեքենաներ, ամենափոքր ակցիայի դեպքում ոստիկանների հսկայական քանակ է դուրս բերվում ծառայության, որոնք չեն վարանում բիրտ ուժ կիրառել, մյուս կողմից՝ իրավապահները զբաղված են միայն «մոնիթորինգով», թե ով Փաշինյանի «թանին թթու ասաց»: Ըստ այդմ, երևի թե պատահական չէր կառավարության վերջին նիստում ընդունված որոշումը՝ ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնելու մասին:

Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն իրականացնող ոստիկանների համար ամսական հավելումը 20 000 դրամից դարձավ 70 000 դրամ: Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ ոստիկանությունում աշխատավարձերը մեր երկրում դասվում են բարձրերի շարքում, ավելին՝ 2018 թվականից ի վեր այս համակարգը համարվում է պետության համար ամենածախսատարներից մեկը, սակայն փաստացի նորից են բարձրացնում:

Փոխարենը կառավարությունը «փող չունի» թոշակ բարձրացնելու համար, այլ կարևոր խնդիրներ լուծելու համար: Ի դեպ, հավելենք, որ ոստիկաններին տրվող բարձր աշխատավարձերի հաշվին էական աճ է գրանցել նաև միջին աշխատավարձը՝ 14,6 տոկոս, ինչը թույլ է տալիս իշխանություններին ցույց տալ, թե իբր երկրում ընդհանրապես եկամուտների աճ է գրանցվել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ուկրաինայի ԶՈՒ-ն հետ է մղել ռուսներին Պոկրովսկու ուղղությամբ, ՌԴ-ն հաջողություններ ունի Խարկովի մարզում. ISW «4 տարի առաջ այս օրը կայացրի կյանքիս ամենաճիշտ որոշումը». Արուս Տիգրանյան Արտակարգ դեպք Լոռվա մարզում․ 5-ամյա երեխան թերմիկ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում տեղահանվածներին 40+10 000 դրամ աջակցությունը Նիկոլ Փաշինյանն ընդունել է Bank of Georgia ընկերության խորհրդի նախագահ Մել Քարվլին ԵՄ-ն վերջապես պետք է ավելին անի Հայաստանի և Հրվ․ Կովկասի համար. Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ՉԼ․ մրցաշարային աղյուսակն առաջին տուրից հետո Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ ի՞նչ իրավիճակ է Լարսում «Ծխողի համար պետք է դիսկոմֆորտ ստեղծվի», «Չի կարա տենց բան լինի, դա աննորմալ ա»․ Նիկոլ Փաշինյան 6 մարզում հայտնաբերվել է օդի աղտոտման դեպքեր Երևանում շինհրապարակների կահավորման համար նոր չափորոշիչներ են սահմանվել. Քննարկում քաղաքապետարանում Ասում են՝ տուգանքդ ինչքա՞ն է, մեկ միլիո՞ն, առ, ու շարունակում են էլի աշխատել, պետք է բացառել սա. Նիկոլ Փաշինյան Վերականգնման աշխատանքներ են իրականացվում Ամբերդում, պեղումներ՝ Արուճում Չեմպիոնների լիգա. սեպտեմբերի 19-ի խաղացանկը Առգրավել Ադրբեջանի ֆինանսական ակտիվները և դրանք փոխանցել տեղահանված արցախցիներին. Ադամ Շիֆն օրենսդրական նախագիծ է ներկայացրել Իմ բարձր ջերմությունն ու հազը, պարզվեց, թոքաբորբ էր. Սիրուշո Արարատի և Լոռու մարզերում կրթահամալիր կկառուցվի. որոշումը կառավարության օրակարգում է Մակերեսային դիվանագիտության հետևանքները. «Փաստ» Ի՞նչ սինդրոմներ են «շրջում» մեր շուրջ, և ինչի՞ց է պետք եզրակացություններ անել. «Փաստ» «Թնջուկը «Զանգեզուրի միջանցքի» շուրջ է, այստեղ երևում է խաղացողների հակադրությունը, բոլորը ցանկանում են ինչ-որ բան ստանալ». «Փաստ» Արդեն պատրաստի «մեղավորներ» էլ կունենա. ի՞նչ սպասել «անմիջնորդ» գործընթացներից. «Փաստ» Ի՞նչ է հանձնել Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին. «Փաստ» Հեծանիվացավը հասավ դպրո՞ց. «Փաստ» Երբ բնապահպանական փորձանք դարձած երկիրն է բնապահպանական համաժողով անցկացնելու. «Փաստ» Քարոզչական ընդգծված շեշտադրումներ. կարևորը՝ նշվեն «ռուբլի», «Ռուսաստան», «արցախցի» բառերը. «Փաստ»
Ամենաընթերցվածները