Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. հունվար-մարտ ամիսների՝ Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Ընդհանրապես, այս ցանկը տնտեսագետները համարում են յուրատեսակ հայելի՝ առարկայորեն պատկերացնելու Հայաստանի տնտեսության իրական վիճակը: Միևնույն ժամանակ, կարծիք կա, որ տարվա առաջին եռամսյակի տվյալներն ամբողջական ու լիարժեք պատկեր որոշ առումներով չեն տալիս՝ կապված օբյեկտիվ ու սուբյեկտիվ առանձին հանգամանքների հետ, և տարվա ընթացքում հատկապես առաջատարների շրջանում կարող են էական փոփոխություններ լինել:

Այդուամենայնիվ, այս տարվա առաջին կիսամյակի տվյալներն ինքնին բավական հետաքրքիր են: Նախ՝ ամենամեծ անակնկալը կարելի է համարել այն, որ առաջին անգամ խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է ներմուծմամբ և վաճառքով զբաղվող կազմակերպությունը, այս դեպքում՝ «Մոբայլ սենթր» ընկերությունը, որը 2023 թվականի առաջին եռամսյակի տվյալներով 7-րդն էր, իսկ 2023 թվականի տարեկան արդյունքներով՝ 4-րդը: Երկրորդը «Գազպրոմ Արմենիան» է, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեկ հորիզոնական իջել է, 2023 թ. տարեկան արդյունքների համեմատ՝ նույնքան վեր բարձրացել:

Ի դեպ, խոշոր հարկատուների՝ վերջին տարիների անփոփոխ առաջատար ԶՊՄԿ-ն այս անգամ երրորդն է։ «Բանն այն է, որ առաջին եռամսյակում չեն արտացոլվում տարեկան հաշվետվությունները, որոնք, ըստ հարկային օրենսգրքի, ներկայացվում են ապրիլին, և տարեկան վճարների մեծ մասը՝ ռոյալթիի և շահութահարկի մասով, արվում է այդ ամսին։ Այսպես, միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ»,-պարզաբանել է ըներությունը՝ հավելելով, որ այսօր արդեն վստահաբար կարելի է կանխատեսել, որ հաջորդ եռամսյակում ԶՊՄԿ վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը։ Շարունակում են առաջատարների շարքերում լինել բանկերը:

Ի մասնավորի առաջին 15-յակում միանգամից երկու բանկ կա՝ «Ակբա բանկը» (13-րդ) և «Ամերիա» բանկը (14-րդ հորիզոնական): Նրանց հետևում է «Արդշինբանկը», որը 22-րդ հորիզոնականում է: Նույնը կարելի է ասել նաև կապի օպերատորների մասին, որոնք ևս առաջատարների մեջ են: «Վիվա Արմենիան» 8-րդն է, «Յուքոմը»՝ 28-րդը, «Տելեկոմ Արմենիան»՝ 31-րդը: Հետաքրքիր է, որ ամենամեծ առաջընթացն ունեցել են ոլորտային երկու արտադրողներ: «Սիգարոնը» 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ վեր է բարձրացել 45 հորիզոնականով, 2023 թ. տարեկան արդյունքների համեմատ՝ 33: 2023 թ. հունվար-մարտի համեմատ միանգամից 50 հորիզոնականով, իսկ 2024 թ. հունվար-դեկտեմբերի համեմատ՝ 30 հորիզոնականով առաջադիմել է Հայաստանի մսամթերքի արտադրության առաջատար «Աթենքը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Երազելը իզուր ա. Իրինա Այվազյանը հուզիչ հրապարակում է արել. բացառիկ Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Իշխանությունը վերածվել է սպառված, ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի. «Փաստ» Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ» «Պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք լինի իշխանափոխությունը. իրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին». «Փաստ» Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ» Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ» «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ» Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ» Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել. ՆԳՆ Բելգորոդում Ուկրաինայի գնդակոծման հետևանքով՝ 19 մարդ է զոհվել (լուսանկարներ)
Ամենաընթերցվածները