Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները

ՌԴ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը «վտանգավոր» է որակել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը. վերջինս շարունակում է հայտարարել Ուկրաինայի շուրջ հակամարտությունում Ֆրանսիայի անմիջական մասնակցության հնարավորության մասին։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Մակրոնը կրկնել էր այն թեզը, որ դեմ չէ Ուկրաինա զորք ուղարկելուն։ The Economist-ին տված հարցազրույցում նա մանրամասնել է, որ նման քայլի կգնա, եթե Ռուսաստանը ճեղքի պաշտպանությունը, և Կիևը օգնություն խնդրի։

«Ինչպես ասացի, ես ոչինչ չեմ բացառում, քանի որ մենք բախվում ենք մեկին, ով ոչինչ չի բացառում»,- ասել էր Ֆրանսիայի նախագահը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը դեռևս հավատարիմ է Ուկրաինայում զորքերի հնարավոր տեղակայման վերաբերյալ դիրքորոշմանը։

«Մոսկվան հետևում է Փարիզի հայտարարություններինը, հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր նպատակները չեն իրականացվել»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը:

Բացի այդ, Պեսկովը «վտանգավոր» է որակել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնի երեկվա հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։

«Ուկրաինան ունի այդ իրավունքը», - ասել էր Քեմերոնը Reuters-ին տված հարցազրույցում` նկատի ունենալով Ուկրաինային Լոնդոնի կողմից տրամադրված զենքի կիրառումը ռուսական տարածքում գտնվող թիրախներին հարվածելու համար:

ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարի խոսքով՝ ընդհանուր առմամբ Արևմուտքում բանավոր էսկալացիա կա, ինչը կարող է սպառնալ եվրոպական անվտանգությանը։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ներկայում Խարկովը վերցնելու ծրագիր չկա. Պուտին ՊՆ-ն հայտարարություն է տարածել Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Մայիսի 17-ի աստղագուշակ Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Երազելը իզուր ա. Իրինա Այվազյանը հուզիչ հրապարակում է արել. բացառիկ Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Իշխանությունը վերածվել է սպառված, ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի. «Փաստ» Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ» «Պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք լինի իշխանափոխությունը. իրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին». «Փաստ» Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ» Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ» «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ» Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ»
Ամենաընթերցվածները