Սեպտեմբերի 5-ին «Նարեկացի» արվեստի միությունը նշեց իր 17-րդ ամյակը

Միջոցառումը մեկնարկվեց Արարատյան հայրապետական թեմի Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանի Տերունական աղոթքով:
Միջոցառման համերգային մասն ազդարարեց «Նարեկացի» նվագախումբը (գեղ. ղեկավար` ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուր):

Нет описания.

Нет описания.

Երաժշտական կատարումներով հանդես եկան նաև «Նուբար» հայ ավանդական երգի-պարի խումբը (գեղ. ղեկավար՝ Լուսինե Նազարյան), «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը (գեղ. ղեկավար՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյան, դիրիժոր՝ Հելբերտ Ասատրյան), երգիչ Արման Առաքելյանը, և Կարին ավանդական երգի-պարի խումբը (գեղ․ ղեկավար՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյան):

Нет описания.

Ելույթի խոսքով հանդես եկան ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը, «Նուբար» հայ ավանդական երգի-պարի խմբի գեղ. ղեկավար Լուսինե Նազարյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը, «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:

Нет описания.
 
«Ինձ համար շատ դժվար է խոսել այսօր. ընդամենը օրեր առաջ մենք պետք է նշեինք «Նարեկացի» արվեստի միության Շուշիի մասնաճյուղի 15-ամյակը, բայց, անկախ այս ողբերգություններից, մենք պարտավոր ենք շարունակել մեր առաքելությունը՝ Աստծո օրհնությամբ»,- նշեց Նարեկ Հարությունյանը:

Միջոցառման ավարտին Նարեկ Հարությունյանը «Նուբար» հայ ավանդական երգի-պարի խմբին՝ գեղ. ղեկավար Լուսինե Նազարյանի գլխավորությամբ, հանձնեց խորհրդանշական նվեր:

Нет описания.
 
«Նարեկացի» արվեստի միությունը ունի ավանդույթ, ըստ որի, մշակույթում մեծ ավանդ ունեցող արվեստագետներին տալիս ենք «Հայ մշակույթի դեսպան» կոչումը: Այս կոչման համար մենք ունենք նաև խորհրդանշական նվեր՝ փոքրիկ խաչքար, որի վրա փորագրված է «Նարեկացի» արվեստի միության պատկերանշանը, այսինքն՝ հավատը և արվեստը մեկտեղված են»,- նշեց Նարեկ Հարությունյանը:
 
Нет описания.

Նարեկացի Արվեստի Միություն

 

 

դիտվել է 253 անգամ
Լրահոս
Անձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտը Իրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի Բաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo Deportivo «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» ԱՄՆ-ն ամռան սկզբից ի վեր «աջակցել է Հորմուզի նեղուցով արտահանել ավելի քան 1,5 միլիարդ բարել հում նավթ» Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել են Հռոմի պապ Լևոն XIV-ը փոստով քվեարկել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում Հայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդը Մեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր. Արզումանյանի հրաժեշտի խոսքը Ուրարտուից հեռանալուց հետո Ողբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին Ընդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստը Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»
Ամենաընթերցվածները