Ես չեմ զարմանա, որ վերջում «հավաստի աղբյուրը» հայտարարի, որ թավշյա իշխանազավթում անելուց առաջ, այս ամենի մասին, ինքը տեղյակ չի եղել. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նիկոլի “Հավաստի աղբյուրն” անցել է ստեղծված ծանր իրավիճակի հետ կապված ճշմարտություններն ու կիսաճշմարտությունները անանուն և սեփական մեկնաբանություններով ներկայացնելու գործելաոճին: Ակնհայտ է, որ սեփական մեկնաբանությունները նրա համար են, որպեսզի արդարացվեն “իշխանությունների” կապիտուլյանտական տրամադրությունները:

Վերջնական վերլուծություններ, հետևություններ անելու և իրավիճակից հնարավոր լուծումների շուրջ կրկին մտորելու համար պետք է սպասել, թե ե՞րբ “հավաստի աղբյուրը” կանդրադառնա հարցին, թե ի՞նչ են ուզում նաև ԱՄՆ-ը, Իրանն ու ԵՄ-ն: Ընդ որում՝ կողմերի ցանկութուններին անդրադարձի հաջորդականությունը “հավաստի աղբյուրը” պատահական չի ընտրել:

Թեկուզև Նիկոլն իր վերջին ասուլիս-հարցազրույցում ասաց, որ զենքի մատակարարությունների ուշացումը կապված չէ ՌԴ հետ, ինչը նաև վերաաստատեց պաշտոնական ՊՆ, սակայն “հավաստի աղբյուր” հանդիսացող Նիկոլը, ինկոգնիտո հայտարարում է ՌԴ կողմից Հայաստանին զենքի մատակարարման պարտավորությունները չկատարելու մասին: Միևնույն ժամանակ նշում է նաև, որ իբրև թե այդ պրոբլեմը եղել է նաև նախկինում՝ 2016թ. առաջ: Դա “հավաստի աղբյուրի” հավաստի սուտն է, որն ունի սեփական անկարողությունն ու իր իշխանության նկատմամբ անվստահությունն արդարացնելու, ինչպես նաև մեղքը դաշնկացի վրա բարդելու նպատակ: Սա ի միջ այլոց:

Առայժմ միջանկյալ արձանագրում ենք, որ ստեղծված ողբերգական իրավիճակի համար մեղավոր են Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության նախագիծը, Ադրբեջանը, Թուրքիայի աճող դերը, Ռուսաստանի՝ ստատուս քվոն պահպանելու անկարողությունը, Ուկրաինայում Արևմուտքի հետ պլանավորված բախումը, Սև ծովը, Բոսֆորն ու Դարդանելը, ՌԴ-Վրաստան-Թուրքիա երթուղին, Աբխազիայի և Հարավային Օսիայի կոնֆլիկտները, Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին և այլն:

Ես չեմ զարմանա, որ վերջում “հավաստի աղբյուրը” հայտարարի, որ թավշյա իշխանազավթում անելուց առաջ, այս ամենի մասին, ինքը տեղյակ չի եղել, և բոլորովին վերջերս է իմացել վերոթվարկյալ պրոբլեմների մասին: Բայց դեռ չշտապենք, և սպասենք տեսնենք թե ըստ “հավաստի աղբյուրի” ի՞նչ են ուզում “ԱՄՆ-ը, Իրանն ու ԵՄ-ն բազմաչարչար հայ ժողովրդից: Կարևորը՝ ինքը մեղավոր չէ՛:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ի անցումը «Նախևառաջ Ամերիկան» սկզբունքին տագնապալիորեն նման է Հիտլերի ժամանակվա «Գերմանիան ամեն ինչից վեր է» կարգախոսին. Լավրով Բլոգեր Դավան և կինը՝ երգչուհի Մարի Կրայմբրերին սպասում են իրենց առաջնեկին (տեսանյութ) ԱՄՆ-ում տղամարդը դատապարտվել է 475 տարվա ազատազրկման՝ շների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար Մարսի վրա «բուրգի նմանվող մի բան» է հայտնաբերվել. Մասկը կոչ է արել թռչել Մարս Кто победит на президентских выборах в Абхазии, и почему активизировались «межнациональные» темы? Ո՞վ կհաղթի Աբխազիայի նախագահական ընտրություններում, և ինչո՞ւ են ակտիվացել «ազգամիջյան» թեմաները Դեղի շրջանառությունը դադարեցնելու կարգադրագիր է տրվել ԵՄ-ը Ուկրաինային հատկացրել է 134 մլրդ եվրոյի օգնություն եւ ավել շատ պետք է օգնի. Կալաս 13.000 ԱՄՆ դոլարի դիմաց ժամկետային զինծառայողի են փորձել ազատել բանակից Երեք օրում բացահայտվել է հանցագործության 204 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 48 մարդ ԵՄ ապրանքների համար «շատ շուտով» լրացուցիչ մաքսատուրքեր կլինեն․ Թրամփ Յամալը «Բարսելոնա»-ի ռեկորդ է սահմանել՝ շրջանցելով Մեսսիի՝ 2007 թ. նվաճումը Նպատակն է կոտրել ազգի ու բանակի ոգին ու տեղ չթողնել ապագա հաղթանակների համար. «Փաստ» Առևտրային պատերազմների շրջափուլի մեկնարկը. «Փաստ» Սփյուռքահայության գործոնն անտեսելն անթույլատրելի է. «Փաստ» «Իշխանությունները պետք է ունենան բավարար համարձակություն Ադրբեջանի հանցագործ ռազմաքաղաքական իշխանության գործողությունները դատապարտելու համար». «Փաստ» Եթե օրենքը միակողմանի է, ապա այն արդեն օրենք չէ, այլ առավելագույնը՝ բռնատիրական ռեժիմի «կապրիզ». «Փաստ» Ի՞նչ պատասխանատվություն է դրված ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի վրա. «Փաստ» Ինչո՞ւ է Էդմոն Մարուքյանը մեկնել ԱՄՆ. «Փաստ» Վճռական ու զանգվածային գործողություններ են նախատեսվում համընդհանուր հայտարարագրման համակարգի դեմ. «Փաստ» Ի՞նչ ծրագրեր է իրականացրել «հանցավոր կազմակերպությունը» Հայաստանում. «Փաստ» Ի՞նչ է իրականում կատարվում ԶՊՄԿ-ում, և ի՞նչ անելիք ունի պետությունը. «Փաստ» Թրամփը կարող է Պուտինին բանակցային սեղանի շուրջ նստեցնել. Զելենսկի Սիրուշոյի նոր ֆոտոշարքը ձյունապատ լեռներում Սպերցյանը կարող է տեղափոխվել Անգլիա
Ամենաընթերցվածները