Ինչո՞ւ Մխիթար Զաքարյանը վայր դրեց մանդատը. հարցազրույց

Past.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «ՎերածնվողՀայաստան» կուսակցության վարչության անդամ Մխիթար Զաքարյանի հետ.

Պարոն Զաքարյան, որոշում եք կայացրել վայր դնել պատգամավորական մանդատը։ Ինչո՞ւ։

Այո՛, կայացրել եմ ինձ համար շատ կարևոր որոշում։ Ըստ էության, ես իմ հանրային խոսքում արդեն անդրադարձել եմ որոշմանս պատճառներին, և դրանք, ըստ իս, առավել քան հիմնավոր են։ Հայաստանն ու Արցախն այսօր աննախադեպ լուրջ խնդիրների առաջ են կանգնած։ Այսօր մշուշոտ է Արցախի ապագան, խիստ վտանգավոր են Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումները։ Իրապես վճռական փուլում ենք գտնվում, որտեղ հապաղելու, դանդաղելու իրավունք պարզապեսչունենք։

Ես համոզված եմ, որ նման իրավիճակում հայրենիքի համար սրտացավ յուրաքանչյուր ոք պիտի փորձի անել առավելագույնը, իսկ դրա կարևոր նախապայմանը ճիշտ տեղում լինելն է։ Խորհրդարանն, այո՛, ընդդիմադիր գործունեության իրականացման կարևոր հարթակ է, և շատ-շատերի համար բավական արդյունավետ հարթակ։ Ինչ վերաբերում է ինձ, ապա կարծում եմ՝ խորհրդարանից դուրս ավելի մեծ նպաստ կարող եմ բերել իմ պետությանն ու հայրենիքին։

Ինչո՞ւ հիմա։ Նախկինում չունեի՞ք ընկալում, որ խորհրդարանն ամենաարդյունավետ հարթակը չէ Ձեզ համար։

Յուրաքանչյուր որոշում հասունանալու համար ժամանակ է պահանջում։ Մյուս կողմից, կարծում եմ՝ սխալ կլիներ անմիջապես հրաժարվել խորհրդարանական գործունեության հնարավորությունից՝ առանց, առնվազն, փորձելու առավելագույնը անել։ Ես իսկապես փորձել եմ, և, կարծում եմ, որոշ հարցերում նաև հաջողել եմ։ Բայց, նորից կրկնեմ, հիմա մենք գտնվում ենք այնպիսի լուրջ մարտահրավերների առաջ և իրադարձություններն այնպիսի արագությամբ են զարգանում, որ հապաղելու ժամանակ չունենք։ Պիտի յուրաքանչյուրս լծվենք այն գործին, որը բոլորից ու ամենից լավն ենք կարողանում անել, պիտի յուրաքանչյուրս մեր դիրքը պահենք։

Արդյոք Ձեր որոշումն արդյո՞ւնք էխմբակցության կամ կուսակցության ներսում առկա տարաձայնություների, և մանդատը վայր դնելուց հետո ինչո՞վ եք պատրաստվում զբաղվել։

Իմ որոշման պատճառների մասին արդեն նշեցի, որևէ այլ պատճառ պարզապես չկա։ Ես շատ լավ հարաբերություններ ունեմ թե՛ կուսակցության, թե՛ խմբակցության իմ գործընկերների հետ: Նույն «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հետ ունենք միասին անցած երկար ճանապարհ, որը ժամանակի ընթացքում վերածվել է ամուր ընկերության:

Եվ, ի դեպ, մանդատը վայր դնելուց հետո ևս շարունակելու եմ աշխատելգործընկերներիս հետ՝ հանուն ընդհանուր նպատակի։ Ես չեմ հեռանում քաղաքականությունից, շարունակելու եմ գործունեությունս «Վերածնվող Հայաստան» կուսակցության շարքերում։ Իհարկե, ուզում եմ հիշեցնել նաև, որ ամեն գործունեություն չի, որ պարտադիր կերպով պիտի հանրային ու հրապարակային լինի։ Կա աշխատանքի լայն դաշտ մարդկանց հետ, աշխատանք տեղերում, և սրանք շատ ավելի արդյունավետ կարող են լինել։ Ես ունեմ նման աշխատանքի և՛ փորձ, և՛ պատկերացում։ Մի բան վստահաբար կարող եմ ասել՝ շարունակելու եմ հնարավորություններիս սահմաններում պայքարել հանուն մեր երկրի և կլինեմ այնտեղ, որտեղ այդ պայքարն ամենաարդյունավետ կերպով կկարողանամ իրականացնել։

Նարե Պետրոսյան

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Անչափահասների առևանգելու փորձ էր եղել․ նոր մանրամասներ են հայտնի դարձել «Մինչև 70-տարեկանս միշտ նամակ էի գրում Չելենտանոյին, խելագարի պես սիրահարված էի, չնայած ամուսնացած էի ու չէի թաքցնում». Ջուլիետա Ստեփանյան 38-ամյա օտարերկրացին Շիրակի մարզի տարբեր հատվածներում տեղադրել է թմրանյութի փաթեթներ Ոսկե գնդակի մրցանակաբաշխության օրը հայտնի է Արջի թարմ հետքեր՝ «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում Պարեկը կաշառք է վերցրել՝ վարորդական վկայական տալու դիմաց և չի տվել այն Սպիտակ տունը մեկնաբանել է Վենսի և Զելենսկու հանդիպումը Զսպող գործոն. Հնդկաստանի տարածաշրջանային ներազդեցությունը. «Փաստ» Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին. «Փաստ» «Դոկտրինալ արտաքին հարաբերությունների բացակայությունը հանգեցնում է պետության՝ միջազգային հարաբերություններում միայնակության». «Փաստ» Տևական ժամանակ «տալու-առնելու» լիուբոլ առիթ. «Փաստ» Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն. «Փաստ» Արդեն սոսնձից ու պլակատից են ահաբեկվում. «Փաստ» «Մենք ենք մեր երկիրը քանդում՝ ունենալով այդպիսի ղեկավար». «Փաստ» Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում. «Փաստ» Էդուարդ Թոփչյանի «վոյաժները». ազգային, բայց ոչ ժողովրդի նվագախումբ Իրաքը 40 մլն դոլար կհատկացնի Գազայի և Լիբանանի վերականգնման համար Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում բոլոր կառուցողական առաջարկներն արել է Ռուսաստանը․ Զախարովա Կարևոր է Անգլիայի գավաթը նվաճելը․ մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթենք եզրափակչում․ Հոլանդ Լոռու մարզում 29-ամյա երիտասարդի են կյանքից զրկել Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների փոխանակում իրականացնել՝ 1,000-ը 1,000-ի դիմաց բանաձևով Արագածոտնում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Nissan Versa»-ն. վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս
Ամենաընթերցվածները