Ես սատարում եմ «Գոյ» թատրոնին և նրա ստեղծագործական անձնակազմին. Ավետիք Չալաբյան

Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի բարեկամներ,
Այլևս ոչ մեկին գաղտնիք չէ, որ գործող վարչակարգը հետևողական պայքար է սկսել ազգային կրթական և մշակույթային հաստատությունների դեմ, մտածածին պատրվակներով փորձելով դրանք լուծարել, միավորել այլ, իրենց կողմից վերահսկվող կառույցների հետ, կամ էլ առավել լկտի կերպով փորձելով պարզապես ոստիկանական ուժով գրավել դրանք, ինչպես դա վերջերս տեղի ունեցավ Բրյուսովի անվան համալսարանի հետ:
 
Այժմ հերթը հասել է «Գոյ Թատրոն»-ին, որը համարձակություն է ունեցել Գարեգին Նժդեհի մասին նորարարական ներկայացում բեմադրել, և դրանով առաջ բերել այս պարտվողական վարչակարգի դժգոհությունը: Նրանց կողմից մարտի 27-ից
կառավարական e-draft կայքում հանրային քննարկման է դրվել ԳՈՅ թատրոնը լուծարելու որոշման նախագիծը, այն պրիմիտիվ հիմնավորմամբ, որ այն գործում է Գ. Սունդուկյանի անվան թատրոնի տարածքում, և լոգիստիկ նկատառումներով նպատակահարմար է նրանց միավորումը մեկ ղեկավարության ներքո, կարծես խոսքը գնում է երկու խանութների կամ պահեստների մասին:
 
Նախագիծը կայքում դնելուց հետո, գործող վարչակարգը մոբիլիզացրել է իր ֆեյքերի ողջ բանակը, տպավորություն ստեղծելու, թե քաղաքացիների մի հոծ զանգված կողմ է թատրոնի լուծարմանը, թեև ցանկացած թատերասեր մարդու համար բուն միտքն իսկ անհեթեթություն է, նույն տրամաբանությամբ կարելի է լուծարել Հայաստանի բռնցքամարտի հավաքականը և միավորել ֆուտբոլի հավաքականին, այն հիմնավորմամբ, որ երկուսն էլ սպորտ են, և պետությունը դրանով փող կխնայի (թեև արդյունքում բռնցքամարտը որպես սպորտ կվերանա):
 
Ի հեճուկս այս վարչակարգի ու իր ֆեյք ու իրական կամակատարների, հազարավոր արժանապատիվ քաղաքացիներ և բազմաթիվ հանրային ու մշակույթի գործիչներ նույն ընթացքում իրենց հստակ դիրքորոշումն են արտահայտել հօգուտ «Գոյ» թատրոնի: Ես միանում եմ նրանց, սատարում եմ «Գոյ» թատրոնին և նրա ստեղծագործական անձնակազմին, և խնդրում եմ ձեզնից յուրաքանչյուրին ձեր ձայն բարձրացնել ընդդեմ «Գոյ» թատրոնի լուծարման, և դրանով՝ ընդդեմ մեր ազգային և նորարարական մշակույթի ոչնչացման:
 
Հղումը նախագծին տրամադրում եմ ստորև, շնորհակալ կլինեմ, եթե ժամանակ գտնեք, մտնեք այդ հղումով, ԴԵՄ քվեարկեք այդ նախագծին, ինչպես նաև ձեր հիմնավոր մեկնաբանությունները թողնեք նրա տակ: Առավել երախտապարտ կլինեմ, եթե ձեր էջերում ևս արտահայտվեք այս հարցով, և հորդորեք նաև ձեր ընկերներին ընդդիմանալ այս հերթական ջարդարարությանը:
 

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Խամենեին կասկածում է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններն արդյունավետ կլինեն 30-ամյա կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, անծանոթ տղամարդը սեռական բնույթի բռնի գործողություն է կատարել իր նկատմամբ ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը Իսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնան հայտարարել է 42 տարեկանում կարիերան ավարտելու մասին Չինաստանը խնայողության խիստ կանոններ է սահմանել ​​պաշտոնյաների համար` արգելելով թանկարժեք սնունդ, ճոխ գործուղումներ ու շքեղ ծաղկային կոմպոզիցիաներ «Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր Անչափահասների առևանգելու փորձ էր եղել․ նոր մանրամասներ են հայտնի դարձել «Մինչև 70-տարեկանս միշտ նամակ էի գրում Չելենտանոյին, խելագարի պես սիրահարված էի, չնայած ամուսնացած էի ու չէի թաքցնում». Ջուլիետա Ստեփանյան 38-ամյա օտարերկրացին Շիրակի մարզի տարբեր հատվածներում տեղադրել է թմրանյութի փաթեթներ Ոսկե գնդակի մրցանակաբաշխության օրը հայտնի է Արջի թարմ հետքեր՝ «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում Պարեկը կաշառք է վերցրել՝ վարորդական վկայական տալու դիմաց և չի տվել այն Սպիտակ տունը մեկնաբանել է Վենսի և Զելենսկու հանդիպումը Զսպող գործոն. Հնդկաստանի տարածաշրջանային ներազդեցությունը. «Փաստ» Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին. «Փաստ» «Դոկտրինալ արտաքին հարաբերությունների բացակայությունը հանգեցնում է պետության՝ միջազգային հարաբերություններում միայնակության». «Փաստ» Տևական ժամանակ «տալու-առնելու» լիուբոլ առիթ. «Փաստ» Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն. «Փաստ» Արդեն սոսնձից ու պլակատից են ահաբեկվում. «Փաստ» «Մենք ենք մեր երկիրը քանդում՝ ունենալով այդպիսի ղեկավար». «Փաստ» Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում. «Փաստ» Էդուարդ Թոփչյանի «վոյաժները». ազգային, բայց ոչ ժողովրդի նվագախումբ Իրաքը 40 մլն դոլար կհատկացնի Գազայի և Լիբանանի վերականգնման համար Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում բոլոր կառուցողական առաջարկներն արել է Ռուսաստանը․ Զախարովա
Ամենաընթերցվածները