Առաջին երկրաբանները քարը հողից հանած և աշխատանքային գործիք սարքած մարդիկ էին. Վարդան Ջհանյանի ուղերձը Երկրաբանի օրվա առթիվ

ԶՊՄԿ տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը Երկրաբանի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է.

«Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ բոլոր երկրաբաններին եւ մեզ՝ ոլորտի մասնակիցներիս, Երկրաբանի օրվա կապակցությամբ։ Սա միայն երկրաբանների տոնը չէ։ Այս տոնը խորհրդանշում է մարդկության հազարամյա զարգացումը՝ քարե եւ բրոնզե դարից մինչեւ մեր օրերը։ Առաջին երկրաբանները քարը հողից հանած եւ աշխատանքային գործիք սարքած մարդիկ էին։ Հետո արդեն հայտնվեցին կավը, մետաղը, թանկարժեք քարերը։ Առանց երկրաբանության չկա հանքարդյունաբերություն, իսկ առանց հանքարդյունաբերության չէր կարող լինել ժամանակակից աշխարհը, որը մեզ շրջապատում է։

Երկրաբանությունը դարեր շարունակ ներկա է եղել հայ մարդու մասնագիտություների շարքում՝ քարե դարից ի վեր հայը փնտրել եւ գտել է հողի տակ թաքնված բարիքը եւ ծառայեցրել այն զարգացմանը։ Հայկական խորհրդային երկրաբանական դպրոցը համարվում էր ամենաուժեղներից մեկը։ Հանքարդյունաբերությունը Հայաստանում զարգացած էր ոչ միայն որովհետեւ հողը մեզ տվել էր բարիք, այլեւ որովհետեւ մեր երկրաբանները արել էին խորհդային տարիների ամենակարեւոր երկրաբանական հայտնագործություներից մի քանիսը։

Այսօր երկրաբանությունը, ցավոք, մեր ուժեղ կողմերից չէ՝ ոչ մեր մասնագետների մեղքով։ Երկրաբանական ներդրումները շուկայական տնտեսությունում համարվում են ամենառիսկայինը։ Տարբեր հաշվարկներով 1000 հետախուզական նախաձեռնություններից միայն մեկն է դառնում հանք։ Իսկ դա նշանակում է, որ երկրաբանական աշխատանքների մեջ ներդրված գումարի զգալի մասը այդպես էլ ներդրողին օգուտ չի բերում։ Հետեւաբար, մենք պետք է լրացուցիչ ջանքեր դնենք երկրաբանական ներդրումներ Հայաստան բերելու համար։ Այսօր, երբ ողջ աշխարհը փող է ներդնում վերականգնվող էներգիայի եւ էլէկտրական մեքենաների համար անհրաժեշտ մետաղների որոնման համար, այդ գումարները գնում են այն երկրներ, որոնք համարվում են երկրաբանական ներդրումների տեսանկյունից կանխատեսելի եւ կայուն։ Քչերը գիտեն, որ աշխարհի երկրաբանական ներդրումների միայն 2 տոկոսն է բաժին ընկնում հետխորհրդային երկրներին (չհաշված՝ Ռուսաստանը), հենց վերը բերված պատճառներով։ Երկրաբանական ներդրումներն արվում են Կանադայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, այլ եվրոպական երկրներում ու նույնիսկ մեր հարեւան երկրներում։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ դուրս մնալ այս մրցակցությունից։

Մենք պետք է հնարավորություն տանք մեր երկրաբաններին, երկրաբանների երիտասարդ սերունդին նորից ապացուցել այս գիտության կարեւորությունը երկրի ապագայի համար։ Վստահ եմ, որ հաջողելու ենք՝ բոլորիս համատեղ ջանեքերով»։

Հիշեցնենք, որ Երկրաբանի օրը պաշտոնապես նշվելու է գալիք կիրակի օրը։

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Անչափահասների առևանգելու փորձ էր եղել․ նոր մանրամասներ են հայտնի դարձել «Մինչև 70-տարեկանս միշտ նամակ էի գրում Չելենտանոյին, խելագարի պես սիրահարված էի, չնայած ամուսնացած էի ու չէի թաքցնում». Ջուլիետա Ստեփանյան 38-ամյա օտարերկրացին Շիրակի մարզի տարբեր հատվածներում տեղադրել է թմրանյութի փաթեթներ Ոսկե գնդակի մրցանակաբաշխության օրը հայտնի է Արջի թարմ հետքեր՝ «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում Պարեկը կաշառք է վերցրել՝ վարորդական վկայական տալու դիմաց և չի տվել այն Սպիտակ տունը մեկնաբանել է Վենսի և Զելենսկու հանդիպումը Զսպող գործոն. Հնդկաստանի տարածաշրջանային ներազդեցությունը. «Փաստ» Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին. «Փաստ» «Դոկտրինալ արտաքին հարաբերությունների բացակայությունը հանգեցնում է պետության՝ միջազգային հարաբերություններում միայնակության». «Փաստ» Տևական ժամանակ «տալու-առնելու» լիուբոլ առիթ. «Փաստ» Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն. «Փաստ» Արդեն սոսնձից ու պլակատից են ահաբեկվում. «Փաստ» «Մենք ենք մեր երկիրը քանդում՝ ունենալով այդպիսի ղեկավար». «Փաստ» Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում. «Փաստ» Էդուարդ Թոփչյանի «վոյաժները». ազգային, բայց ոչ ժողովրդի նվագախումբ Իրաքը 40 մլն դոլար կհատկացնի Գազայի և Լիբանանի վերականգնման համար Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում բոլոր կառուցողական առաջարկներն արել է Ռուսաստանը․ Զախարովա Կարևոր է Անգլիայի գավաթը նվաճելը․ մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթենք եզրափակչում․ Հոլանդ Լոռու մարզում 29-ամյա երիտասարդի են կյանքից զրկել Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների փոխանակում իրականացնել՝ 1,000-ը 1,000-ի դիմաց բանաձևով Արագածոտնում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Nissan Versa»-ն. վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս
Ամենաընթերցվածները