Ի՞նչ էր ակնկալում «համարձակ» սփյուռքահայ երիտասարդը՝ փողոցում Ալեն Սիմոնյանի հասցեին «դավաճան» ասելով

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և սփյուռքահայ մի երիտասարդի միջև միջադեպ է եղել, որից հետո երիտասարդին՝ ոմն Կարեն Մգրդիչյանի, բերման են ենթարկել ոստիկանություն։ Սփյուռքահայը մոտեցել է ԱԺ նախագահին, «դավաճան» ասել, վիրավորանքներ հնչեցրել, խորհրդարանի նախագահի թիկնապահներն էլ բռնել են նրան և հանձնել ոստիկանությանը։

Իրավապահները պարզել են նրա անձը, նյութեր նախապատրաստել և բաց թողել։ Ոչ ծեծել են, ոչ քաշքշել որևէ զուգարանում։ Տարօրինակը երիտասարդի պահվածքն է, որ բերման ենթարկվելուց հետո կեղծիքներ է տարածում, նեղսրտում, որ բերման են ենթարկել։

Ոչ պակաս տարօրինակ է ընդդիմադիրների պահվածքը, որոնք Ալեն Սիմոնյանին մեղադրում են հակաժողովրդավար պահվածքի մեջ։ Այդ ընդդիմադիրների իշխանության օրոք նույն այդ երիտասարդին... լավ, չասենք, թե ինչ կանեին։ Յուրաքանչյուր երկրում էլ կարող են լինել միջադեպեր, և իրավապահները, թիկնապահները, պետական պահպանության ծառայությունը պարտավոր են ադեկվատ արձագանքել, անհրաժեշտության դեպքում էլ ուժ կիրառել, ինչն այս դեպքում նույնիսկ չափազանց մեղմ է եղել։

Բոլոր երկրներում էլ մարդկանց զգալի մասը համաձայն չի լինում իշխանության քաղաքականության հետ, նրանց մեղավոր համարում ինչ-ինչ հարցերում։ Այդ երկրներում իշխանությանը փոխում են լեգիտիմ ընտրությունների միջոցով։ Քաղաքացին իր կարծիքն ու կամքը հայտնում է քվեարկության ժամանակ։ Հարց է ծագում՝ ի՞նչ էր ակնկալում «համարձակ» սփյուռքահայ երիտասարդը՝ փողոցում Ալեն Սիմոնյանի հասցեին «դավաճան» ասելով, որ իրեն շնորհակալություն կհայտնեն, գլուխը կշոյե՞ն, թե ուսին կթփթփացնեն՝ ի նշան խրախույսի։ Դժվար թե...

Կարծում եք՝ իշխանությունը «դավաճան» է, մեղավո՞ր եք համարում, պատրա՞ստ եք այդ մասին բարձրաձայնել նրա դեմքին, ուրեմն պատրաստ եղեք կրել օրենքով սահմանված պատասխանատվությունը։ Օրենքով և միմիայն օրենքով։

Կարեն Հարությունյան

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Իրանի ԱԳՆ-ն անդրադարձել է միջուկային ծրագրի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստին Porsche-ն կորցրել է իր շահույթի 30%-ը Լուկաշենկոն վերընտրվելուց հետո առաջին օտարերկրյա այցը կկատարի ՌԴ Ռաֆինյան նոր ռեկորդ է գրանցել Իսրայելի հարվածից Գազայում 8 մարդ է զոհվել 65-ամյա ուղևորը մնացել է ավտոբուսի դռների արանքում․ նրան տեղափոխել են հիվանդանոց ՌԴ-ում վագրը հոշոտել է անտառապահին Բազմաբևեռությո՞ւն, թե՞ անբևեռություն. ժամանակակից համաշխարհային միտումները՝ ինտելեկտուալ և ուժային պատերազմներ. «Փաստ» Փաշինյանի ընտրական նրբերանգները. «բորդյուր լիզելուց» մինչև «պադվալի առնետ». «Փաստ» «Քաղաքացիները համատարած դեմ են հայտարարագրմանը. իշխանությունները որևէ տեղից չեն կարողանում այլևս փող «քերել», մտնում են հասարակության գրպանը». «Փաստ» Ստերն ու մանիպուլյացիաները մերկացնե՞լ, թե՞ անտեսել. «Փաստ» Այսօրվա քպական իշխանությունները սպասարկում են Արևմուտքի հակառուսական շահերը, ինչն էլ հանգեցնում է թուրքադրբեջանական տանդեմի դիրքերի ամրապնդմանը Հարավային Կովկասում. «Փաստ» Ինչու՞ է շարունակաբար թեժանում «Դոմուսի» հրդեհի թեման. «Փաստ» Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները Ռուսաստանի հետ կապողների թիվն ավելացել է, ԵՄ-ի հետ հույս կապողներինը՝ նվազել. «Փաստ» Ուկրաինան ստիպված է լինելու տարածքային զիջումների գնալ․ Ռուբիո «Հոգեբանն ինձ ու կնոջս շատ օգնեց, որ դուրս գանք այդ վիճակից». Արմեն Մարությանը՝ դստեր ընտանիքի կորստի մասին «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչը նշել է, թե որ թիմին է համարում կատարյալ մրցակից Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել է 4 մեքենա Եղբայրական Ադրբեջանը համարում ենք հուսալի ռազմավարական դաշնակից. Տոկաև Վրաստանն աջակցում է Հրվ. Կովկասում խաղաղությանը և պատրաստ է շարունակել ներդրում ունենալ այս գործընթացում. նախագահ Կավելաշվիլին՝ Գաֆարովային ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել Գառնիի 3-րդ դարի բաղնիքի վերականգնման վերաբերյալ «Goal»-ը կրկին թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների վարկանիշը Ադրբեջանի ԱԳ նախարարը հերթական անգամ անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին Ուկրաինան անօդաչու սարքերով հարձակում է գործել Մոսկվայի վրա Երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենաընթերցվածները