Սուպերվարչապետական համակարգի պահպանմանը զուգադրվելու է կախյալ դատական համակարգի ձևավորումը. ի՞նչ հետևանքների կարող է այն հանգեցնել

«Դեռևս 2018 թվականից հանրային քննարկումների առարկա է սուպերվարչապետական կառավարման համակարգի հարցը։ 

Եվ 2018 թվականի մայիսին, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր դարձել վարչապետ, պնդում էր, թե Հայաստանում սուպերվարչապետական համակարգը պետք է գոյություն չունենա, և պետք է լինի նորմալ խորհրդարանական կառավարման համակարգ։ 

Խնդիրն այն է, որ վարչապետին շատ մեծ լիազորություններ են վերապահված, որի արդյունքում տեղի է ունենում իշխանության գերկենտրոնացում, ինչը չի բխում իշխանության ճյուղերի միջև փոխզսպումների և տարանջատման մեխանիզմների գործառնական նշանակությունից, իսկ սա բացասական հետևանքներ կարող է ունենալ երկրում ժողովրդավարության մակարդակի վրա։ 

Ու պատահական չէ, որ քաղաքական դաշտում գործող դերակատարների գերակշիռ մեծամասնությունն այն կարծիքին է, որ Հայաստանի համար սուպերվարչապետական համակարգի գոյությունն անթույլատրելի է։ 

Եվ հաշվի առնելով այս հարցի շուրջ հասարակական և քաղաքական շրջանակների տեսակետները՝ վարչապետ Փաշինյանը ոչ մեկ անգամ հայտարարել է, որ մտադիր է օրենսդրական մակարդակով կրճատել վարչապետի լիազորությունները, իսկ դրան զուգահեռ՝ նախագահի ինստիտուտին որոշակի հավելյալ լիազորություններ տրամադրել, քանի որ նախագահին միայն արարողակարգային գործառույթներ են վերապահված։ 

Սակայն ժամանակի ընթացքում տեսանելի է դառնում, որ Փաշինյանն ամենևին էլ մտադիր չէ կրճատել վարչապետին վերապահված լիազորությունները, այլև ընդհակառակը՝ մի բան էլ ցանկություն ունի ամրացնել իր անձնիշխանությունը։ 

Գաղտնիք չէ, որ իշխանությունները գնում են սահմանդրական փոփոխությունների ճանապարհով, և վարչապետի որոշմամբ սկսվել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը, որը հավանաբար փետրվարին կսկսի իր գործունեությունը։ 

Եվ վերջին օրերին իշխանության ներկայացուցիչների հայտարարություններից արդեն իսկ պարզ է դառնում, թե ինչ փոփոխություններ են նախատեսվում Սահմանադրության մեջ։ Նիկոլ Փաշինյանը Կապանում իր ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը պետք է լինի դատական համակարգի համապատասխանեցումը ներկայիս իրողություններին։ 

Իսկ ինչ վերաբերում է կիսանախագահական համակարգին անցնելու վերաբերյալ քննարկումներին, ապա վարչապետը նշեց, որ դեմ է այդպիսի կառավարման մոդելին անցնելուն։ Իսկ լրագրողների այն դիտարկմանը, թե նոր կառավարման համակարգով գործող «կոստյումը» (սուպերվարչապետական համակարգ) իրեն սազում է, Փաշինյանը թեման այլ ուղղությամբ տարավ՝ պատասխանելով, թե իր գրպաններում միլիարդներ չկան, բայց այդպես էլ չանդրադարձավ այն հարցին, թե վարչապետի գերկենտրոնացված լիազորությունների կրճատում նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ։ Մի խոսքով, թեման «ջրեց»: 

Եվ այս ֆոնին պատահական չէ, որ օրերս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր. «Նիկոլ Փաշինյանը առանց Սահմանադրության էլ, փողոցում էլ, ես ասել եմ՝ արդեն սուպերվարչապետ է, իրեն պետք չի էդ լիազորություններով ֆիքսել որպես սուպերվարչապետ»։ 

Այսպիսի հայտարարությունները վկայում են այն մասին, որ իշխանությունները ամենևին էլ մտադիր չեն թուլացնել վարչապետի իշխանական լծակները, դեռ ավելին՝ վարչապետը մի բան էլ նպատակ ունի ավելի ամրապնդել իր դիրքերը իշխանության մյուս ճյուղերի հաշվին։ 

Սահմանադրական փոփոխությունների միջոցով դատական համակարգում նախատեսվող բարեփոխումները նախանշում են ազատվել այսօր գործող Սահմանադրական դատարանից, իսկ դատական այս գլխավոր մարմնի կազմալուծումը կատարվում է նրա համար, որ նոր ստեղծվելիք դատական բարձրագույն մարմինը հայտնվի իշխանություններից կախյալ վիճակում։ 

Իսկ անկախությունից զուրկ դատական համակարգի ստեղծումը ենթադրում է իշխանության բևեռացում իշխող ուժի ձեռքերում, որում կենտրոնական դիրք է զբաղեցնում գերլիազորություններով օժտված վարչապետը։ 

Ըստ էության, մոտակա հեռանկարում սպասվում է իշխանության ճյուղերի դեֆորմացիա, իսկ դա ոչ միայն չի բխում ժողովրդավարական համակարգի տրամաբանությունից, այլև ծանր դրության մեջ է դնելու նաև իշխանություններին, քանի որ փոխզսպումների բացակայության պայմաններում հնարավոր քաղաքական և տնտեսական վայրիվերումների ողջ պատասխանատվությունն ընկնելու է իշխանության ուսերին»:

Արմեն Սիմոնյան

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մարսի վրա «բուրգի նմանվող մի բան» է հայտնաբերվել. Մասկը կոչ է արել թռչել Մարս Кто победит на президентских выборах в Абхазии, и почему активизировались «межнациональные» темы? Ո՞վ կհաղթի Աբխազիայի նախագահական ընտրություններում, և ինչո՞ւ են ակտիվացել «ազգամիջյան» թեմաները Դեղի շրջանառությունը դադարեցնելու կարգադրագիր է տրվել ԵՄ-ը Ուկրաինային հատկացրել է 134 մլրդ եվրոյի օգնություն եւ ավել շատ պետք է օգնի. Կալաս 13.000 ԱՄՆ դոլարի դիմաց ժամկետային զինծառայողի են փորձել ազատել բանակից Երեք օրում բացահայտվել է հանցագործության 204 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 48 մարդ ԵՄ ապրանքների համար «շատ շուտով» լրացուցիչ մաքսատուրքեր կլինեն․ Թրամփ Յամալը «Բարսելոնա»-ի ռեկորդ է սահմանել՝ շրջանցելով Մեսսիի՝ 2007 թ. նվաճումը Նպատակն է կոտրել ազգի ու բանակի ոգին ու տեղ չթողնել ապագա հաղթանակների համար. «Փաստ» Առևտրային պատերազմների շրջափուլի մեկնարկը. «Փաստ» Սփյուռքահայության գործոնն անտեսելն անթույլատրելի է. «Փաստ» «Իշխանությունները պետք է ունենան բավարար համարձակություն Ադրբեջանի հանցագործ ռազմաքաղաքական իշխանության գործողությունները դատապարտելու համար». «Փաստ» Եթե օրենքը միակողմանի է, ապա այն արդեն օրենք չէ, այլ առավելագույնը՝ բռնատիրական ռեժիմի «կապրիզ». «Փաստ» Ի՞նչ պատասխանատվություն է դրված ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի վրա. «Փաստ» Ինչո՞ւ է Էդմոն Մարուքյանը մեկնել ԱՄՆ. «Փաստ» Վճռական ու զանգվածային գործողություններ են նախատեսվում համընդհանուր հայտարարագրման համակարգի դեմ. «Փաստ» Ի՞նչ ծրագրեր է իրականացրել «հանցավոր կազմակերպությունը» Հայաստանում. «Փաստ» Ի՞նչ է իրականում կատարվում ԶՊՄԿ-ում, և ի՞նչ անելիք ունի պետությունը. «Փաստ» Թրամփը կարող է Պուտինին բանակցային սեղանի շուրջ նստեցնել. Զելենսկի Սիրուշոյի նոր ֆոտոշարքը ձյունապատ լեռներում Սպերցյանը կարող է տեղափոխվել Անգլիա Նեթանյահուն այսօր կմեկնի ԱՄՆ՝ դառնալով առաջին օտարերկրյա առաջնորդը, որը կհանդիպի Թրամփի հետ նրա երդմնակալությունից հետո Արարատի մարզի տներից մեկում հայտնաբերել է 6 ամսական երեխայի մարմին Ադրբեջանի կողմից Իրանին որևէ uպառնալիք չի լինի. Ալիևի օգնականը՝ Փեզեշքիանի խորհրդականին
Ամենաընթերցվածները