Մուսուլմանների՝ դեպի Մեքքա այս տարվա ուխտագնացության ժամանակ զոհվածների թիվը հասել է 1,301-ի

Սաուդյան Արաբիայի առողջապահության նախարար Ֆահդ բեն Աբդել Ռահման ալ-Ջալաջելը հայտնել է, որ մուսուլմանների՝ դեպի Մեքքա ուխտագնացության (հաջ) ժամանակ մահացած հավատացյալների թիվը 1,000-ից հասել է 1,301-ի։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

Նրանց 83%-ը համապատասխան վիզա չի ունեցել, ուստի ստիպված է եղել երկար ճանապարհներ անցնել առանց արևից պատսպարվելու, ինչն էլ հանգեցրել է հյուծվածության և մահվան: Մահացածները թաղվել են Մեքքայում։

Մահացածների ինքնությունը պարզելու գործընթացը ձգձգվել է, քանի որ շատերն իրենց հետ փաստաթղթեր չեն ունեցել։

Մահացածների թվում եղել է 660 եգիպտոսցի։ Նրանցից միայն 31-ն ուներ Սաուդյան Արաբիայում գտնվելու իրավունք։ Եգիպտոսը չեղյալ է հայտարարել 16 տուրիստական գործակալությունների լիցենզիաները, որոնք օգնել են ուխտավորներին առանց թույլտվության մեկնել Սաուդյան Արաբիա։

Զոհվածների թվում եղել է 165 մարդ Ինդոնեզիայից, 98-ը՝ Հնդկաստանից և տասնյակները՝ Հորդանանից, Թունիսից, Մարոկկոյից, Ալժիրից, Մալայզիայից, ըստ Associated Press-ի:

Շատ դեպքերում մահը տեղի է ունեցել ֆիզիկական ուժասպառության և ջրազրկման հետևանքով, ինչն իր հերթին պայմանավորված է եղել ծայրահեղ շոգով: Նշվում է, որ հաջի օրերին Սուդյան Արաբիայում ցերեկը ջերմաստիճանը տատանվել է +46°C-ից +49°C-ի սահմանում։

Հաջը մուսուլմանների  ամենամյա ուխտագնացություն է դեպի Մեքքա: Սաուդյան Արաբիայում այն սկսվել է հունիսի 14-ին և շարունակվել մինչև հունիսի 19-ը։ Հաջին այս տարի մասնակցել է 1,8 մլն մարդ։

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Անչափահասների առևանգելու փորձ էր եղել․ նոր մանրամասներ են հայտնի դարձել «Մինչև 70-տարեկանս միշտ նամակ էի գրում Չելենտանոյին, խելագարի պես սիրահարված էի, չնայած ամուսնացած էի ու չէի թաքցնում». Ջուլիետա Ստեփանյան 38-ամյա օտարերկրացին Շիրակի մարզի տարբեր հատվածներում տեղադրել է թմրանյութի փաթեթներ Ոսկե գնդակի մրցանակաբաշխության օրը հայտնի է Արջի թարմ հետքեր՝ «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում Պարեկը կաշառք է վերցրել՝ վարորդական վկայական տալու դիմաց և չի տվել այն Սպիտակ տունը մեկնաբանել է Վենսի և Զելենսկու հանդիպումը Զսպող գործոն. Հնդկաստանի տարածաշրջանային ներազդեցությունը. «Փաստ» Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին. «Փաստ» «Դոկտրինալ արտաքին հարաբերությունների բացակայությունը հանգեցնում է պետության՝ միջազգային հարաբերություններում միայնակության». «Փաստ» Տևական ժամանակ «տալու-առնելու» լիուբոլ առիթ. «Փաստ» Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն. «Փաստ» Արդեն սոսնձից ու պլակատից են ահաբեկվում. «Փաստ» «Մենք ենք մեր երկիրը քանդում՝ ունենալով այդպիսի ղեկավար». «Փաստ» Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում. «Փաստ» Էդուարդ Թոփչյանի «վոյաժները». ազգային, բայց ոչ ժողովրդի նվագախումբ Իրաքը 40 մլն դոլար կհատկացնի Գազայի և Լիբանանի վերականգնման համար Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում բոլոր կառուցողական առաջարկներն արել է Ռուսաստանը․ Զախարովա Կարևոր է Անգլիայի գավաթը նվաճելը․ մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթենք եզրափակչում․ Հոլանդ Լոռու մարզում 29-ամյա երիտասարդի են կյանքից զրկել Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների փոխանակում իրականացնել՝ 1,000-ը 1,000-ի դիմաց բանաձևով Արագածոտնում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Nissan Versa»-ն. վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս
Ամենաընթերցվածները