Հայաստանի դրոշը տիեզերքում հայտնվել էր դեռ 6 տարի առաջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին ադրբեջանական տեղեկատվական հարթակները ակտիվ տարածում են, թե ինչ-որ ադրբեջանական ծագման թուրք տիեզերագնաց տիեզերքում ծածանել է թուրքական և ադրբեջանական դրոշները: Այս «տիեզերական» աղմուկի ու հրճվանքի ֆոնին արժե հիշեցնել, որ Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերքում մոտ 200 օր եղել են դեռևս 2017-2018 թվականներին:

«2017 թ.-ին Ալմա Աթայի թանգարանում մեզ հպարտությամբ պատմում էին, որ այնտեղ գտնվող դրոշը Նուրսուլթան Նազարբաևի խնդրանքով եղել է տիեզերքում: Ու այդ պահին ինձ մոտ միտք առաջացավ՝ որքան լավ կլիներ, որ Հայաստանի և Երևանի դրոշները հայտնվեին տիեզերքում: Հանդիպումներ ունեցա, ծանոթացա տիեզերագնաց Օլեգ Արտեմևի հետ: Ռուսաստանում Հայաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ դրոշները փոխանցեցինք Օլեգ Գերմանիչին, նախքան այդ դրանք օրհնել էր Հայոց Հայրապետը: Այդ դրոշները տիեզերագնացներ Օլեգ Արտեմևը և Անտոն Շկապլերովը ծածանեցին տիեզերքում: Ընդ որում, այդ տարին՝ 2018 թ.-ը, համընկավ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման հարյուրամյակի և Երևանի 2800-ամյակի հետ, և նրանք էլ տեսագրության միջոցով շնորհավորեցին երևանցիներին Երևանի տարեդարձի կապակցությամբ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է սանկտպետերբուրգցի հայ բարերար Հրաչյա Պողոսյանը:

Որոշ ժամանակ հետո Անտոն Շկապլերովը Հայաստան է ժամանում և մեր երկրի դրոշը հանդիսավորապես փոխանցում է երկրի վարչապետին: «Հույս ունեմ, որ այդ դրոշը գտնվում է Հայաստանի թանգարաններից մեկում, և այցելուներին ներկայացնում են դրա պատմությունը: Երևանի դրոշն էլ մի փոքր ավելի ուշ փոխանցվեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին»:

Պողոսյանի խոսքով, մեր երկրի համար մեծ պատիվ է, որ Հայաստանի և Երևանի դրոշները ծածանվել են տիեզերքում: «Տիեզերագնաց Անտոն Շկապլերովը Հայաստանում նշեց՝ հսկա պետություններն են երազում, որ իրենց դրոշը լինի տիեզերքում, բայց ամեն մեկին տրված չէ նման հնարավորություն: Շատ ուրախ եմ, որ մեզ համար եղբայրական պետության դրոշը հայտնվեց տիեզերքում: Նման քայլերը, իհարկե, խոսում են հայ և ռուս ժողովուրդների բարեկամության և հարազատ մոտեցման մասին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ռաֆինյան նոր ռեկորդ է գրանցել Իսրայելի հարվածից Գազայում 8 մարդ է զոհվել 65-ամյա ուղևորը մնացել է ավտոբուսի դռների արանքում․ նրան տեղափոխել են հիվանդանոց ՌԴ-ում վագրը հոշոտել է անտառապահին Բազմաբևեռությո՞ւն, թե՞ անբևեռություն. ժամանակակից համաշխարհային միտումները՝ ինտելեկտուալ և ուժային պատերազմներ. «Փաստ» Փաշինյանի ընտրական նրբերանգները. «բորդյուր լիզելուց» մինչև «պադվալի առնետ». «Փաստ» «Քաղաքացիները համատարած դեմ են հայտարարագրմանը. իշխանությունները որևէ տեղից չեն կարողանում այլևս փող «քերել», մտնում են հասարակության գրպանը». «Փաստ» Ստերն ու մանիպուլյացիաները մերկացնե՞լ, թե՞ անտեսել. «Փաստ» Այսօրվա քպական իշխանությունները սպասարկում են Արևմուտքի հակառուսական շահերը, ինչն էլ հանգեցնում է թուրքադրբեջանական տանդեմի դիրքերի ամրապնդմանը Հարավային Կովկասում. «Փաստ» Ինչու՞ է շարունակաբար թեժանում «Դոմուսի» հրդեհի թեման. «Փաստ» Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները Ռուսաստանի հետ կապողների թիվն ավելացել է, ԵՄ-ի հետ հույս կապողներինը՝ նվազել. «Փաստ» Ուկրաինան ստիպված է լինելու տարածքային զիջումների գնալ․ Ռուբիո «Հոգեբանն ինձ ու կնոջս շատ օգնեց, որ դուրս գանք այդ վիճակից». Արմեն Մարությանը՝ դստեր ընտանիքի կորստի մասին «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչը նշել է, թե որ թիմին է համարում կատարյալ մրցակից Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել է 4 մեքենա Եղբայրական Ադրբեջանը համարում ենք հուսալի ռազմավարական դաշնակից. Տոկաև Վրաստանն աջակցում է Հրվ. Կովկասում խաղաղությանը և պատրաստ է շարունակել ներդրում ունենալ այս գործընթացում. նախագահ Կավելաշվիլին՝ Գաֆարովային ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել Գառնիի 3-րդ դարի բաղնիքի վերականգնման վերաբերյալ «Goal»-ը կրկին թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների վարկանիշը Ադրբեջանի ԱԳ նախարարը հերթական անգամ անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին Ուկրաինան անօդաչու սարքերով հարձակում է գործել Մոսկվայի վրա Երկրաշարժ է տեղի ունեցել Սահմանափակումներ ՌԴ օդանավակայաններում․ ինչ է հայտնի Գազալցակայանի պայթյունի հետևանքով 2 վիրավորներից մեկը մահացավ Տան տանիքում հայտնաբերվել է 13-ամյա տղայի դի
Ամենաընթերցվածները