Իշխանափոխությունն այսօրվա Հայաստանում անխուսափելի է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցը բավարար չափով չդարձավ հասարակական քննարկման առարկա, որովհետև ստվերվեց արհեստականորեն առաջ բերված «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» խորհրդարանական լսումներ անցկացնելու թեմայով։ Մտածելու տեղիք է տալիս այդ անիմաստ լսումների ընթացքում Ազգային ժողովի պատկառելի ամբիոնը ԵՄ դրոշով զարդարելուց հետո նրա վրա հնամաշ կրկնակոշիկ դնելու հանգամանքը։ Զավեշտալի էր, որ դահլիճը բուռն ողջունեց այդ «խորիմաստ» քայլը։ Ինչպես կասեր լուսահոգի երգիծաբան Արամայիս Սահակյանը, անարգվեց դրոշը, ուրախացավ կալոշը։

Արդյո՞ք ԵՄ անդամ պետությունների քաղաքացիների համար նույնքան զվարճալի կլիներ տեսնել իրենց դրոշի վրա դրված ցեխոտ կրկնակոշիկը, որը հետո վերցրեցին, բայց դրոշն արդեն անարգված էր։ Թերևս հրավիրված քննարկման դրական կողմերից էր այն փաստը, որ հայ հասարակության համար բացահայտվեց լսումները նախաձեռնողների հոգևոր-բարոյական ու մտավոր կարողությունների մինուսային մակարդակը։ Այսօր, ունենալով քաղբանտարկյալներ ու ոչ ժողովրդամետ իշխանություններ, այդուհանդերձ նկատենք, որ ՀՀ պետական քաղաքականությունը առերևույթ ձգտում ունի ժողովրդավար պետություն լինելու, այլ բան է, որ այդ ճանապարհին նա ունի իր համար օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ի հայտ եկած անհաղթահարելի արգելքներ։ ԵՄ անդամակցության հարցը քվեարկության դնելու խնդրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իմ դիտարկմամբ, ջայլամի կեցվածք է ընդունել, բայց, ընդհանուր առմամբ, նրանց կողմից, կարծես, սթափ գնահատականներ տրվում են, նրանք հասկանում են ներկա պահին նման գործընթացներ սկսելու վտանգավոր լինելը։

Ակնհայտ է, որ ՔՊԿ-ն արդեն գիտակցել է նաև, որ վատնել է ժողովրդի վստահությունը, և, որպես նախընտրական խոստումները մեծ մասամբ կամա թե ակամա դրժելու հետևանք, հարցականի տակ է դրված իր իշխանության լեգիտիմությունը, բայց հանգիստ է, որովհետև այժմ իր դեմ դուրս եկած հզոր ընդդիմադիր քաղաքական ուժ չի տեսնում։ Ամենայն հարգանքով Բագրատ Սրբազանի հանդեպ, հիմա այն, ինչ պետք է ասեմ, խնդրում եմ որպես հեգնանք կամ անհարգալից վերաբերմունք չընկալել։ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման գործողությունները քաղաքական բնույթ չեն կրում։ Նկատենք, որ Բագրատ Սրբազանը տարբեր առիթներով ազնվաբար խոստովանել է, որ շարժումը ընդդիմադիր շարժում չէ, որ ինքը ընդդիմադիր գործիչ չէ, ինքն ընդհանրապես քաղաքական գործիչ չէ, ինքն իրավաբան չէ, տնտեսագետ չէ, դիվանագետ չէ, քաղաքական վերլուծաբան չէ...

Միևնույն ժամանակ, նա ասում է, որ շարժումը ազգային-ազատագրական է։ Կարծում եմ՝ շատերս ենք լսել սրբազան հորից նման հայտարարություններ, սակայն անորոշ է մնում մի հարց։ Եթե շարժումը ազգային-ազատագրական է, բայց ընդդիմադիր շարժում չէ, ուրեմն, ի՞նչ է ստացվում, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը իշխանամետ ազգային-ազատագրական շարժո՞ւմ է։ Անտրամաբանական է։ Ազգային-ազատագրական կոչվող շարժման նպատակը ո՞րն է, ո՞ւմ և ինչի՞ դեմ է պայքարը, եթե այն ընդդիմադիր չէ։ Անշուշտ, Սրբազանն այս հարցադրումներին յուրովի պատասխանում է, և հասկանալի ու ողջունելի են Գերաշնորհ սրբազան հոր վեհագույն մտքերը՝ համեմված համաքրիստոնեական արժեքներով, բայց դրանցով ներքաղաքական ճգնաժամն ավելի է խորանում։ Քաղաքական շարժումներն ունենում են մեկ գերնպատակ՝ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, իսկ եթե շարժումը, թեկուզ ազգային-ազատագրական թող այն լինի, իշխանափոխությունը չի դիտարկում որպես շարժման առաջնահերթ ու հենակետային նպատակ, ապա արդյո՞ք այդ շարժումը քաղաքական է։

Եթե Բագրատ Սրբազանը մտադիր չէ այլևս վերադառնալ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմ, իր համար ավելի հաճելի է կամ ավելի նպատակահարմար է Երևանում շփվել երիտասարդների հետ, քարոզել նրանց, դաստիարակել ազգային արժեքներով, ինչը, բնականաբար, շատ ողջունելի ու գնահատելի է, ապա միգուցե իմաստ ունի՞ շարժումը գրանցել որպես «Տավուշը՝ հանուն Հայրենիքի», կամ մեկ այլ անվամբ՝ օրինակ՝ «Քրիստոս Սեր է» անվամբ քրիստոնեական-հասարակական կազմակերպություն։ Այդ դեպքում կազմակերպությունը ամբողջությամբ կտեղավորվեր իր առաջնորդի քարոզների ու թեզերի տրամաբանության մեջ, ու կարծում եմ՝ հետևորդների պակաս էլ չէր լինի։ Ժողովուրդը մայիսի 9-ին իշխանությունների նկատմամբ ունեցած իր դիրքորոշումն արդեն հայտնել է, իշխանություններն էլ հունիսի 12-ին ցույց են տվել այն «սերը», որը տածում են իրենց իշխանության բերած ժողովրդի հանդեպ։

Հետևաբար, մի բան այլևս պարզ է, որ իշխանափոխությունն այսօրվա Հայաստանում անխուսափելի է, և այն կարող է տեղի ունենալ բացառապես արտահերթ կամ հերթական ընտրություններով, ցանկալի է՝ արտահերթ, որովհետև որքան շուտ այն տեղի ունենա, այնքան քիչ բան կկորցնենք, որպեսզի արյունահեղություն չլինի, և որպեսզի եկող իշխանություններն էլ ներկաների նման անպտուղ ու անկանխատեսելի չլինեն թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության մեջ։ Հայաստանը քաղաքական փորձադաշտ չէ և հեռակառավարման ենթակա չէ։ Ընդդիմադիր դաշտը ռեստարտի անհրաժեշտություն ունի, և այն անհապաղ պետք է իրագործել։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել «Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Թոմ Քրուզը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում Տեսակցության եկած քաղաքացին տաբատի գոտկատեղում թաքցրել էր թմրամիջոցի նմանվող զանգվածներ Մայրիկիս միշտ ասում եմ, որ «Ոսկե գնդակն» է իմ առավոտյան վեր կենալու և ֆուտբոլ խաղալու մոտիվացիան. Լամին Յամալ «Քեզանից հետո» նախագծի նկարահանումները մեկնարկել են Ճապոնական զոնդը կործանվել է Լուսնի վրա վայրէջք կատարելիս Վրաստանն արգելել է Հայաստանից ծաղիկների խոշոր խմբաքանակի ներկրումը Քրեական ոստիկանները ձերբակալել են վեց հոգու. խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեններ Թուրքական հավակնությունների խորացող վտանգները. «Փաստ» Իշխանավորների հարստացումը, ճոխ կենսակերպն ու թոշակների թշվառությունը. «Փաստ» «Այս պայմաններում, իհարկե, բազմաթիվ գործեր կա՛մ վերանայվելու են՝ իրենց ծավալի տեսանկյունից, կա՛մ ընդհանրապես մերժվելու են». «Փաստ» Քաղաքական հաշվեհարդարը Գյումրիում նոր թափ է ստանում. «Փաստ» Ի՞նչ նոր գործընթացներ է նախապատրաստում «Սրբազան պայքարը». «Փաստ» Հնարավոր են լուրջ բացահայտումներ. «Փաստ» Տնտեսվարողները մամուլից են իմացել իրենց մոտ արձանագրված խախտումների մասին. «Փաստ» Ռուսաստանը 8 միլիարդ դոլար կներդնի Իրանում գազային նախագծերում. դեսպան Կքվեարկեմ Յամալի համար, որպեսզի նա ստանա «Ոսկե գնդակը». Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուսաստանը հարվածել է Խարկովին և Չեռնիգովին, կա 5 զոհ, 17 վիրավոր Ինչ դատով ուրիշներին դատում ենք, նույն դատով մենք էլ ենք դատվելու. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Ամենաընթերցվածները