Ինչի՞ մասին է վկայում Փաշինյանի երկակի դիրքավորումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օկուպացված Շուշիում Ալիևն օրերս նախաձեռնել էր և անցկացրեց «Թյուրքական պետությունների կազմակերպության» ոչ պաշտոնական գագաթաժողովը, որին մասնակցել են Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի նախագահները, Հյուսիսային Կիպրոսի թուրքական օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչը, Թուրքիայի փոխնախագահը, Հունգարիայի վարչապետ Օրբանը:

Վերջինս, ասենք՝ Ալիևի հրավերն ընդունած մյուս բարձրաստիճան հյուրերը ևս, ի շարս այլևայլ հայտարարությունների, արել են նաև գրեթե նույնպիսի արտահայտություններ, ինչ վերջերս արտաբերել էր Բելառուսի նախագահ Լուկաշենկոն: Այո, նա խայտառակ վատ հայտարարություններ էր արել: Հարցն այստեղ, սակայն, այլ է. Լուկաշենկոյի տխրահռչակ հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը նախաձեռնեց միջպետական դիվանագիտական սկանդալ: Երդվել էր, որ երբեք այլևս ո՛չ ինքը, ո՛չ իր իշխանությունը ներկայացնող որևէ պաշտոնյա ոտք չի դնի Բելառուս: Հիմա, փաստորեն, Շուշի են մեկնել ու նույն արտահայտություններն են արել թյուրքական կամ թյուրքախոս երկրների ղեկավարները, որոնց թրքամետ, ադրբեջանամետ դիրքորոշումները հայտնի են, բայց որոնք նաև Հայաստանի գործընկեր-պետությունների ներկայացուցիչներ են, մասնավորապես՝ ՀԱՊԿ ու հատկապես՝ ԵԱՏՄ շրջանակներում:

Ու այդ ինչպե՞ս է լինում, որ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես ոչ մի կերպ չի արձագանքում, ասենք, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի ղեկավարների հայտարարություններին, ծպտուն անգամ չի հանում, չի ասում կեսի կեսը այն ամենի, ինչ ասաց Լուկաշենկոյի դեպքում: Ո՞նց է լինում այդպես:Իսկ հնարավո՞ր է, որ ամբողջ հարցն այն է, որ Բելառուսը, ի լրումն ամենի, Ռուսաստանի հետ «միութենական երկրի» անդամ-պետություն է և դրա համար Լուկաշենկոյի արտահայտությունները դիվանագիտական սկանդալի պատրվակ դարձան: Ի՞նչ է ցույց տալիս Փաշինյանի այս ակնհայտ «երկակի ստանդարտով» դիրքավորումը: Իսկ սա, ինքնին, հերթական անգամ թույլ է տալիս նկատել, որ Փաշինյանի մտահոգությունը ո՛չ Հայաստանն է, ո՛չ էլ, առավել ևս, Արցախը, ո՛չ էլ որևէ մեկի՝ արտահայտած թշնամանպաստ կարծիքը կամ հայտարարությունը: Ստացվում է՝ Փաշինյանի հիմնական խնդիրը Արևմուտքի թելադրանքով տվյալ դեպքում՝ Բելառուսի՝ որպես «միութենական պետության» անդամի միջոցով Ռուսաստանին հարվածելու, Ռուսաստանին վնասելու հերթական հնարավորությունն էր:

Ինչն էլ նա արեց կամ դրսևորեց: Հակառակ դեպքում ի՞նչն էր խանգարում, որ Փաշինյանը կամ նրա իշխանության ներկայացուցիչները նույնքան կոշտ արձագանքեին Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, էլ չենք ասում՝ իրենց պաշտելի Եվրամիության անդամ-երկրի ղեկավարի՝ Շուշիում ալիևյան միջոցառման մասնակցելուն, էլ չենք ասում՝ նրանց հնչեցրած հայտարարությունների մասին: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Հայաստանը ծաղիկների խոշորագույն մատակարարն է Վրաստան՝ Էկվադորից հետո Ռուբլին էժանացել է Սև ծովից նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան․ ինչ է ասում Գագիկ Սուրենյանը Ոսկու գինը կտրուկ նվազել է Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ի՞նչ սպասել Եվրոպայում. «Փաստ» Փաստորեն դեռ երես ունեն ու համարձակվում են ինչ-որ բան ասել. «Փաստ» Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ» Ատելության անատոմիան և «հնձածը» քաղելու հեռանկարը. «Փաստ» Ցանկանում են ոչնչացնել հայկական ինքնությունը. «Փաստ» Տուժում են թե՛ պետությունը, թե՛ օրինական դաշտում գործող ընկերությունները. նոր զարգացումներ. «Փաստ» Նոր ընդդիմադիր ալյանս՝ «Փարաքարի մոդելով». «Փաստ» Եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը նոր «երանգներ» է ստանում. «Փաստ» Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա Թուրքիայում ավելի քան 14 հազար մարդ է տուժել Կուրբան Բայրամի առաջին օրը ԵՄ-ն և Կանադան կարող են հունիսին պաշտպանական համաձայնագիր կնքել «Նոան» երկարաձգեց պայմանագիրը Գուդմունդուր Թորարինսոնի հետ Արքայադուստր Դիանայի Lady Dior պայուսակը աճուրդի է հանվել. նորաձեւության «Սուրբ Գավաթը» կարող է վաճառվել տասնյակ հազարավոր դոլարներով Մոսկվան պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման․ Պետդումա Կանադան ռազմական տեխնիկա և սարքավորումներ կուղարկի Ուկրաինա Թոմ Քրուզը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում Տեսակցության եկած քաղաքացին տաբատի գոտկատեղում թաքցրել էր թմրամիջոցի նմանվող զանգվածներ Մայրիկիս միշտ ասում եմ, որ «Ոսկե գնդակն» է իմ առավոտյան վեր կենալու և ֆուտբոլ խաղալու մոտիվացիան. Լամին Յամալ «Քեզանից հետո» նախագծի նկարահանումները մեկնարկել են Ճապոնական զոնդը կործանվել է Լուսնի վրա վայրէջք կատարելիս
Ամենաընթերցվածները