Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում

Այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործում։

Այս մասին հայտնում են «Ազատության»-ից:

Հերթապահող պարեկները բոլոր անցնող մեքենաներին ցույց են տալիս Աճարկուտ գյուղով անցնող այլընտրանքային ճանապարհը, որն արդեն ասֆալտապատ է ու զուգահեռաբար դեռ աշխատանքներ են ընթանում։

Դպրոցի հարակից հատվածում, որտեղ սահմանային երեք մետրանոց պատ է կառուցվում, ճանապարհը փորված է։ Ենթադրաբար այդ հատվածում պատը շարունակվելու է մինչև փշալարեր։

Ու, չնայած, հայ-ադրբեջանական պայմանավորվածության համաձայն, կամուրջն ու մոտ մեկ կիլոմետրանոց ճանապարհն այս ամսվա վերջին են անցնելու Ադրբեջանին, բայց այսօրվանից փաստացի հայկական կողմն այն չի շահագործում։

Այսօր առավոտյան Ճանապարհային դեպարտամենտն էր հայտարարել, որ այսօրվանից ժամանակավորապես փակվում է Կիրանցի ճանապարհը շինարարական աշխատանքների պատճառով։

Ըստ հաղորդման՝ տվյալ հատվածը վարորդները կարող են շրջանցել Հ-58-Աճարկուտ-Հ-58 ավտոճանապարհով։

Աճարկուտով անցնող ճանապարհը մինչև մայրուղի 2,5 կմ է, բայց Իջևանի կողմից Կիրանց գնացողների համար, ճանապարհը մոտ 4 կմ երկարում է, քանի որ շրջանցում են ու ճանապարհի վերջնամասից միայն վերադառնում գյուղ։

Այս ճանապարհը, որ գրունտային, դժվար անցանելի էր, հայ-ադրբեջանական պայմանավորվածությունից հետո սկսեցին վերանորոգել։ Սրան զուգահեռ կառուցվում է նոր ավտոճանապարհ, որն ավարտին հասցնելու համար դեռ երկար ժամանակ կպահանջվի։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
ՌԴ-ն կարող է ժամանակավորապես արգելել Հայաստանից ծաղկի ներկրումը Ռուսական բանակը շարունակում է հարձակումը․ Մեդվեդև «Արարատ-Արմենիա»-ն նոր գլխավոր մարզիչ ունի Ադրբեջանում անցկացվել են հերթական հրետանային զորքերի վարժանքները Զելենսկու ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ Ձկնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ Լիլիթ Կարապետյանի շնորհավորանքը՝ որդու 16-ամյակի առթիվ Գլխավոր թիրախը հասարակությունն է. 7 տարվա արատավոր հետքերը. «Փաստ» «Եկեղեցին ազգային է ու յուրահատուկ, դրա համար էլ օրվա իշխանությունների թիրախում է». «Փաստ» Սոցիալ-տնտեսական ծանրագույն վիճակն ու գնաճի բացվող երախը. «Փաստ» Ի՞նչը չեն կարողանում «մարսել» ու հանդուրժել Հայաստանի օրվա իշխանությունները. «Փաստ» Դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի՞. «Փաստ» Ինչի՞ համար է պետբյուջեից տրամադրվել 300 միլիոն դրամ. «Փաստ» Փաշինյան-Ադրբեջան տանդեմը թիրախավորել է Հայ առաքելական եկեղեցին. «Փաստ» Նոր ներդրումների հնարավորություն՝ Novotel նախագծի շնորհիվ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մшրմին Ավստրալիայում գրանցվել է կապիկի ծաղկի նոր շտամով վարակման առաջին դեպքը ԱՄՆ-ն կկրկնապատկի պողպատի և ալյումինի մաքսատուրքերը Ռոզա Դավթյանն իր հայրիկի հետ մանկության լուսանկարներից է հրապարակել Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Կուրսկի մարզում տուժել է 14 մարդ, այդ թվում՝ չորս երեխա ԱՄՆ սենատոր Դեյնզն այցելել է Գյումրու Սբ․ Ամենափրկիչ եկեղեցի Թրամփի դաշնակից սենատորը Կիևում հայտարարել է, որ շուտով «Պուտինի խաղը» կավարտվի Ադրբեջանը և Թուրքիան քննարկում են ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման հեռանկարը Մխիթարյանը և Սպերցյանը CIES-ի վարկածով մրցաշրջանի ամենաազդեցիկ ֆուտբոլիստների շարքում են Իվետա Մուկուչյանի նոր ֆոտոշարքը
Ամենաընթերցվածները