Պուտինը դեռևս չի որոշել` մեկնելո՞ւ է Հռոմի ստատուտը վավերացրած Բրազիլիա, թե՞ ոչ. Կրեմլ

Ռուսաստանը շարունակում է աշխատել G20-ի շրջանակում, սակայն նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս որոշում չի կայացրել Բրազիլիայում կայանալիք գագաթնաժողովին մեկնելու վերաբերյալ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:

«Դեռևս որոշումներ չեն կայացվել այս կապակցությամբ... Մեր շերպան (երկրի ներկայացուցիչը-Խմբ.) շարունակում է ակտիվորեն աշխատել իր գործընկերների հետ։ Մենք այնտեղ պաշտպանում ենք մեր շահերը, սակայն նախագահը դեռ որոշումներ չի կայացրել»,- ասել է Պեսկովը:

Բրազիլիան այն երկրներից է, որը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, իսկ Միջազգային քրեական դատարանը 2023 թվականի մարտին Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել «Ուկրաինայից բնակչության (երեխաների) անօրինական արտաքսման հետ կապված ռազմական հանցագործությունների համար»։

Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան ասել է, որ Պուտինն ինքը պետք է գնահատի իր այցի հետևանքները։

Այս շաբաթ ՌԴ նախագահն այցելել է Մոնղոլիա, որը նույնպես ճանաչում է ՄՔԴ-ի իրավասությունը։ Politico-ն գրել է, որ Մոնղոլիան կարող է պատասխանատվության ենթարկվել ձերբակալման հրամանը կատարելուց հրաժարվելու համար:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Պակիստանը հայտարարել է, որ զինյալների հետ բախումների ժամանակ առնվազն 9 զինվոր է զոհվել Իրանը պատրաստ է միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններին․ Մոհամմադ Ռեզա Արեֆ Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության բանաձևին․ Կավելաշվիլի Գոռ Մալաքյանն ավարտում է ֆուտբոլային կարիերան Կապան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2121»-ը ու «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա 5 վիրшվոր Աչքերը տրորելը կարող է հանգեցնել եղջերաթաղանթի բարակեցմանը. Daily Mail Զանգեզուրի միջանցք․ խոստումների և իրականության միջև․ «Փաստ» 2025 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստանը Վրաստանից 3,7 հազար տոննա կարտոֆիլ է ներմուծել Անառողջ ապրելակերպը թուլացնում է ուղեղի արգելակային համակարգը. Cerebral Cortex Կալլասը Ադրբեջանին խոստացել է ԵՄ աջակցությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում Դոնարուման հեռացվել է «ՊՍԺ»-ի հայտացուցակից Կասկածյալը հայտնել է, որ իր տան հողամասում հայտնաբերված խոշոր չափի թմրանյութը պատկանում է իրեն Հայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. Թրամփ Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության Bugatti-ն ստեղծում է ամենահազվագյուտ հիպերմեքենաների բաժին և ներկայացնում է իր առաջին գլուխգործոցը՝ Brouillard-ը Ոչ թե oկnւպացիա, այլ ազատագրում․ Նեթանյահուն՝ Գազային առնչվող ծրագրերի մասին Զելենսկին կրկին մերժել է տարածքներ «փոխանակելու» գաղափարը, որը նախկինում հնչեցրել էր Թրամփը Կոտայքում «Toyota Land Cruiser»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կա 4 տուժած Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են հայտնի երգիչ Գրիգորի Եսայանին Գազի պայթյուն է տեղի ունեցել Ռուսաստանի կերակրի սոդայի խոշորագույն գործարանում «Խաղաղության հռչակագիր՝ առանց խաղաղության․ ի՞նչ է ստորագրվել Վաշինգտոնում»․ «Փաստ» Բարդ խնդիրների համար պարզ լուծումներ չկան. Սի Ծինփինը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել 1994-ից ի վեր Բելառուսը ղեկավարող Լուկաշենկոն ասել է՝ այլևս չի պատրաստվում առաջադրվել Ինդոնեզիան պատրաստ է անմարդաբնակ կղզիներից մեկում տեղակայել Գազայի շուրջ 2,000 բնակչի
Ամենաընթերցվածները