Ի՞նչն է այդպես մնացել իշխանությունների կոկորդին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

1990 թվականի օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց 12 կետից կազմված հռչակագիր, որով սկիզբ դրվեց Հայաստանի անկախության իրավական գործընթացին: Հայաստանի անկախությունն արձանագրող այս կարևոր փաստաթղթում տեղ են գտել հայ ժողովրդի պատմական ձգտումները։ Դրանում նշվում է ոչ միայն Հայաստանի ու Ղարաբաղի միավորման մասին, այլև այն, որ Հայաստանը սատար է կանգնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։ Ընդ որում, Հայաստանի անկախության մասին հռչակագիրը համակարգային նշանակություն ունի, քանի որ Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է, որը Սահմանադրության հետ մեկտեղ կազմում է մեկ միասնական ամբողջություն. Հայաստանի Սահմանադրությունը խարսխված է Անկախության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքների և նպատակների վրա։

Ու պատահական չէ, որ Սահմանադրությունը սկսվում է հենց Անկախության հռչակագրին կատարված հղումով։ Այդպիսով հռչակագրում ամրագրված նպատակները դարձել են Սահմանադրության մաս։ Հիմա այս հանգամանքը անհանգստության տեղիք է տալիս ինչպես Թուրքիայում և Ադրբեջանում, այնպես էլ, փաստացի, ՀՀ գործող իշխանության շրջանում, որը ձգտում է ամեն գնով՝ թեկուզ հայ ժողովրդի պատմական ձգտումներից հրաժարվելու հաշվին, կարգավորել հարաբերություններն Անկարայի ու Բաքվի հետ։ Թերևս Սահմանադրության նախաբանի մեջ Անկախության հռչակագրին արված հղումն է պատճառը, որ Փաշինյանն արդեն տևականորեն ձգտում է փոխել Սահմանադրությունը։ Ու պատահական չէ, որ նա հայտարարում էր, թե Հայաստանի կառավարման խորհրդարանական համակարգը չպետք է փոխվի, բայց Սահմանադրության մեջ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն։

Բայց Սահմանադրություն փոխելը և Անկախության հռչակագրին վերաբերող մասը հանելը հեշտ գործ չէ, քանի որ, ի վերջո, նոր Սահմանադրությունը պետք է ընդունվի ժողովրդի կողմից՝ հանրաքվեի միջոցով։ Իսկ ժողովրդի դիրքորոշումն այս հարցում, թերևս, պարզ է, ու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է դառնալ նաև Փաշինյանի իշխանությանն անվստահություն հայտնելու գործընթաց։ Դրա համար էլ Փաշինյանն անընդհատ օրակարգում է պահում սահմանադրական փոփոխությունների հարցը, ժամանակի ընթացքում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովներ է ձևավորում, սակայն դեռևս չի համարձակվում գնալ ամբողջապես նոր Սահմանադրությունը ներկայացնելու և հանրաքվեի դնելու գործին՝ գիտակցելով, որ այն կարող է ազդարարել իր վերջի սկիզբը։ Այս պայմաններում Փաշինյանը մեկ այլ տակտիկա է որդեգրել՝ առաջ տանել այն քաղաքական ուղեգիծը, թե Սահմանադրությունը և Անկախության հռչակագիրը լիովին առանձին փաստաթղթեր են։

Դրա համար էլ հռչակագրի ընդունման օրը՝ օգոստոսի 23ին, իր ուղերձում նշում էր, թե Անկախության հռչակագրի և Սահմանադրության բովանդակությունները նույնական չեն։Բայց, եթե նա այդքան համոզված է, որ Անկախության հռչակագիրը ՀՀ Սահմանադրության մաս չի կազմում, ապա ինչո՞ւ է իր ձևավորած ու իրեն ենթակա ՍԴ-ն օրերս հատուկ որոշում ընդունում, թե Անկախության հռչակագիրը չպետք է Սահմանադրությունում ամրագրված շրջանակից դուրս մեկնաբանվի: Նկատենք, որ ՍԴ դատավորներն իրենց այդպիսի որոշումը պատճառաբանել են, թե հռչակագրին անդրադառնում են, քանի որ Սահմանադրական դատարանը մինչև հիմա «դոկտրինալ դիրքորոշում» չի ունեցել այն մասին, թե ինչպես է այն ազդում Սահմանադրության բովանդակության վրա։ Բայց խնդիրն այլ է՝ Սահմանադրության 168-րդ հոդվածում թվարկված են ՍԴ-ի լիազորություններն ու այն իրավական ակտերը, որոնց սահմանադրականությունը որոշելու համար ՍԴ-ն կարող է քննել։

Եվ Անկախության հռչակագրի հարցում ՍԴ-ն ուղղակի իրավասություն չունի, քանի որ իրավասություն չունի փոխելու նաև ՀՀ Սահմանադրության տեքստը։ Թերս դրանով է պայմանավորված, որ բազմաթիվ իրավաբաններ այս որոշումն ուղղակի գնահատում են որպես հակասահմանադրական։ Բայց հարցն այն է, թե ինչու են ՍԴ դատավորները որոշել իրենց վրա վերցնել այսպիսի որոշման պատասխանատվությունը, որը խնդրահարույց է։ Պարզ է, որ դրանով նաև Ադրբեջանի պահանջն է իրագործվում։ Ու գլխավոր շահառուն Նիկոլ Փաշինյանն է, որը կարող է ներկայացնել այս որոշումը՝ փորձելով ցույց տալ, որ սահմանադրական փոփոխությունների կարիք չի լինի, երբ պայմանագիր կնքվի, որում Հայաստանն Արցախը կճանաչի Ադրբեջանի մաս։ Հենց սրա մասին էին շատերն ահազանգում այն ժամանակ, երբ իշխանությունների կողմից ՍԴ-ի վրա ճնշումներ էին գործակվում, որպեսզի ժամանակին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ու մյուս դատավորներին հեռացնեն ու դատարանում նոր կազմ ձևավորեն։

Եվ 2020 թվականին հակասահմանադրական ճանապարհով՝ ԱԺ-ի միջոցով սահմանադրական փոփոխությունների միջոցով իշխանությունները փաստացի վերացրին դատական համակարգի հակակշիռները, իսկ երբ այդ հակակշիռները մնային, նրանք այսքան հանգիստ չէին զիջումներ անի ու հետո լեգիտիմացնի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ավելի է երիտասարդացել». Լուիզա Ներսիսյանը՝ նոր ու անսովոր կերպարում Մեր հայ գործընկերները չեն մասնակցում ՀԱՊԿ-ին, սակայն Հայաստանը շարունակում է շատ կարևոր մասնակից լինել և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԱՊՀ-ում. Պեսկով Առանց մաքսատուրքի էլեկտրամոբիլների ներկրման կարգի մեջ փոփոխություններ են եղել. ինչու են դժգոհում ֆիզիկական անձինք կառավարության որոշումից Ֆանտաստիկ է. Ունայ Էմերին՝ Էդի Հաուի աշխատանքի մասին Զախարովան Սանդուին համեմատել է Զելենսկու հետ Ցանկալի ամանորյա նվեր բոլորի համար Անցնող տարվա տնտեսական խութերը․ «Փաստ» Ի՞նչ ենթատեքստեր կան Արցախի շուրջ բանակցային կապիտալը փշրելու հետևում․ «Փաստ» «Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ» Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ» Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ» Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Կրեմլը մեկնաբանել է Պուտին-Փաշինյան առանձին հանդիպման հավանականությունը «Բարսելոնա»-ից հեռանալու Նեյմարի որոշումը կապված էր Մեսսիի հետ․ Նեյմարի հայր Նկուղում հայտնաբերվել են 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ. նախաձեռնվել է քրեական վարույթ Mercedes-Benz մեքենաների համար եռաթև նշանի արտադրողն իրեն սնանկ է հայտարարել Քլոե Քարդաշյանը «մերկ» զգեստ է ընտրել Լոս Անջելեսի Ulta խանութ սրահ այցելելու համար Վրաստանի նախագահը սպառնшցել է տապալել իշխող «Վրացական երազանք»-ին Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ Ադելիա Պետրոսյանը հայտարարություն է տարածել Ռուսաստանի առաջնությունում հաղթելուց հետո Պայթյուն՝ Թուրքիայում․ 12 զոհի մասին է հաղորդվում Ռուսաստանում անցկացվում են քաղցկեղի դեմ նոր պատվաստանյութի փորձարկումներ․ Mash Սիրիայում դիմակավորված զինված անձինք այրել են տոնածառը․ Sky News Arabia 34-ամյա սևամորթ բորտուղեկցորդուհին ճանաչվել է «Միսս Ֆրանսիա» մրցույթի հաղթող և սկանդալի պատճառ դարձել Ռուբլին ու դոլարը թանկացել են. փոխարժեքն այսօր
Ամենաընթերցվածները