Ի՞նչ կարծիք ունեն սյունեցիները հանքարդյունաբերության մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է՝ Սյունիքի մարզում հարցվածների 81,6 %ը գոհ է մարզի սոցիալտնտեսական կյանքից։ «Ընդհանրապես գոհ չէ» կամ «ավելի շուտ գոհ չէ» հարցվածների 18,4 %ը։ Նման պատկեր է ստացվել «Բրևիս» ընկերության վերջերս իրականացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքում:

Ի դեպ, ուշագրավ է, որ Սյունիքում հարցվողների հիմնական մասը՝ մոտ 72 %ը, հանքարդյունաբերության ազդեցությունն իրենց քաղաքի, գյուղի տնտեսական վիճակի վրա գնահատել է դրական։ Միևնույն ժամանակ, հարցվողների 78,15 %ը դրական է գնահատել հանքարդյունաբերության ազդեցությունը մարզի տնտեսական վիճակի վրա։ Ընդ որում, միանշանակ բացասական վերաբերմունք ունի հարցվածների ընդամենը 3 %ը, իսկ 9,4%ն ավելի շատ գոհ է, քան դժգոհ։ Հայաստանում հարցվածների 77 %ը, իսկ Սյունիքում հարցվածների 69,8 %ը կարծում են, որ կարելի է ունենալ և՛ հանքարդյունաբերություն, և՛ մաքուր բնություն, և՛ զարգացած տնտեսություն։ Սյունիքի մարզում հարցվածների մեծամասնությունը՝ 88,4%ը, կարծում է, որ, եթե Սյունիքում չլինի հանքարդյունաբերությունը, ապա մարզից բնակչության արտագաղթը զգալիորեն կաճի։ Այս տեղեկությունները հրապարակվեցին երեկ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում:

Ի դեպ, միջոցառման ժամանակ նաև նշվեց, որ Սյունիքը, ըստ վիճակագրության, Հայաստանի ամենահարուստ մարզն է։ Ըստ «Modex Advisory» ընկերության իրականացրած «Հանքարդյունաբերության դերը Հայաստանի տնտեսությունում. Սյունիքի մարզի և ԶՊՄԿի ֆենոմենը» վերլուծության, աղքատության միջին ցուցանիշը հանրապետության մասշտաբով կազմում է 23 %, այն դեպքում, երբ աղքատության ամենաբարձր մակարդակը արձանագրվել է Շիրակի մարզում՝ 43,1 %, իսկ Սյունիքի մարզի աղքատության ցուցանիշը ամենացածրն է՝ ընդամենը 7%։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Հոգեբանն ինձ ու կնոջս շատ օգնեց, որ դուրս գանք այդ վիճակից». Արմեն Մարությանը՝ դստեր ընտանիքի կորստի մասին «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչը նշել է, թե որ թիմին է համարում կատարյալ մրցակից Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել է 4 մեքենա Եղբայրական Ադրբեջանը համարում ենք հուսալի ռազմավարական դաշնակից. Տոկաև Վրաստանն աջակցում է Հրվ. Կովկասում խաղաղությանը և պատրաստ է շարունակել ներդրում ունենալ այս գործընթացում. նախագահ Կավելաշվիլին՝ Գաֆարովային ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել Գառնիի 3-րդ դարի բաղնիքի վերականգնման վերաբերյալ «Goal»-ը կրկին թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների վարկանիշը Ադրբեջանի ԱԳ նախարարը հերթական անգամ անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին Ուկրաինան անօդաչու սարքերով հարձակում է գործել Մոսկվայի վրա Երկրաշարժ է տեղի ունեցել Սահմանափակումներ ՌԴ օդանավակայաններում․ ինչ է հայտնի Գազալցակայանի պայթյունի հետևանքով 2 վիրավորներից մեկը մահացավ Տան տանիքում հայտնաբերվել է 13-ամյա տղայի դի Արևմտյան «ապահարզանն» ու աշխարհաքաղաքական «եռացող կաթսան». «Փաստ» Ոչ թե վերադարձնելու, այլ ժողովրդի գրպանը մտնելու «ոդիսականը». «Փաստ» «Քայլիստները հիանում են նրանով, որ Նիկոլին չեն հայհոյել, «սյունյաց ողջույններ» չեն տվել, մինչդեռ քաղաքի կենտրոնը պարալիզացրել էին, մասովկաների միջոցով էին դիմավորում նրան, սա՞ են համարում ջերմ ընդունելություն». «Փաստ» «Վերջին բոյ» պետք էր տալ ուրիշ տեղ, այլ ոչ թե Գյումրիում՝ «Սև բերդի» դեմ. «Փաստ» Ինքնապարոդիա. երբ հնամաշ, «խազ ընկած» սկավառակն սկսում է պարզապես ճռճռալ. «Փաստ» Հայ երիտասարդ երաժիշտը կմասնակցի աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական փառատոններից մեկին. «Փաստ» Բադալյան եղբայրների բիզնեսներից չորսը 1000 խոշոր հարկատուների ցանկում են. «Փաստ» «Մենք կտապալենք Հայաստանի դավաճան իշխանություններին, և դուք խոսելու եք մեզ հետ». Արշակ Կարապետյանը՝ Իլհամ Ալիևին. «Փաստ» Հայաստանի բնակչության մոտ 80 տոկոսը չի աջակցում նոր Սահմանադրության ընդունման գաղափարը. «Փաստ» Ինչի՞ հաշվին է Հայաստանը դարձել առաջատար ծաղիկ մատակարարողներից մեկը Ռուսաստանի համար. «Փաստ» Վրաստանում 4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել WTA-1000․ Էլինա Ավանեսյանը մեկնարկեց հաղթանակով
Ամենաընթերցվածները