Երկրի գոյությանն սպառնացող իշխանության ներկայացուցիչն այլոց է «սպառնալիք» պիտակում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանական իշխանության քարոզչական «գուրուներից» մեկը երեկ խիստ անհավասարակշիռ ու վտանգավոր հայտարարությամբ հանդես եկավ: Ասածն էլ ի՞նչ է: Թե բա՝ տվյալ «գուրուի» սիրելի վարչապետի (իմա՝ Փաշինյանի) հրաժարականին հասնելու համար ընդդիմությունը ցանկանում է... 2020 թ. նոյեմբերի 10ից հետո եղած պայմաններ ստեղծել: Այն է, ըստ հիշյալ փաշինյանականի հայտարարության, պատերազմ հրահրել, որի արդյունքում (հետևանքով էլ չէ) վարչապետը «ստիպված կլինի հրաժարական տալ»:
 
Ըստ այնմ՝ «արմատական ընդդիմությունը «Հայաստանի պետականության ամենամեծ սպառնալիքն է»: Չէ, սա արդեն զավեշտ էլ չի: Սա զավեշտի հիպերգերադրական աստիճան է: Ախր ո՞վ, ո՞ր իշխանության ներկայացուցիչն ի՞նչ է ասում, ինչի՞ց է խոսում: Արցախը թշնամուն հանձնած, Արցախը ուրացած, Արցախի հայության հայրենազրկում իրականացրած վարչախմբի ներկայացուցիչը... ընդդիմությանն է մեղադրում դրա մեջ: Սա՝ դեռ իր հերթին: Հայաստանի անվտանգությունն ու ամբողջականությունը, երկրի ինքնիշխանությունն ուղիղ սպառնալիքների տակ դրած իշխանության ներկայացուցիչը պետականության սպառնալիք է անվանում... ընդդիմությանը: Այստեղ են ասել՝ «գողն ամենից բարձրն է բղավում՝ բռնեցեք գողին...»:
 
Ի՛սկը: Բայց մի նրբերանգ էլ կա. նման անհավասարակշիռ ու անպատասխանատու հայտարարություններ անողը պետական բարձր պաշտոն զբաղեցնող է: Ուրեմն, կա՛մ իրավական գործընթաց է սկսվում «պետական դավաճանության մեղադրանքով» ու հրապարակային «քար ծակող» ապացույցներով («արհեստական բանականությամբ» ստեղծված «ձայնագրություններն» ու «տուշոնկաներ» չառաջարկել, դրանք արդեն եղել են), կա՛մ հիշյալ «գուրուն» է կանչման ենթարկվում՝ առնվազն անպատասխանատու և մերկապարանոց հայտարարության համար: Թե բա՝ ընդդիմությունը պետականության ամենամեծ սպառնալիքներից է: Երկրի գոյությունն ու ապագան հարցականի տակ դրած, երկրի ու ժողովրդի համար հիմնական սպառնալիք դարձած իշխանությունը այլոց է «սպառնալիք» պիտակում:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
դիտվել է 0 անգամ
Լրահոս
Լուկաշենկոն վերընտրվելուց հետո առաջին օտարերկրյա այցը կկատարի ՌԴ Ռաֆինյան նոր ռեկորդ է գրանցել Իսրայելի հարվածից Գազայում 8 մարդ է զոհվել 65-ամյա ուղևորը մնացել է ավտոբուսի դռների արանքում․ նրան տեղափոխել են հիվանդանոց ՌԴ-ում վագրը հոշոտել է անտառապահին Բազմաբևեռությո՞ւն, թե՞ անբևեռություն. ժամանակակից համաշխարհային միտումները՝ ինտելեկտուալ և ուժային պատերազմներ. «Փաստ» Փաշինյանի ընտրական նրբերանգները. «բորդյուր լիզելուց» մինչև «պադվալի առնետ». «Փաստ» «Քաղաքացիները համատարած դեմ են հայտարարագրմանը. իշխանությունները որևէ տեղից չեն կարողանում այլևս փող «քերել», մտնում են հասարակության գրպանը». «Փաստ» Ստերն ու մանիպուլյացիաները մերկացնե՞լ, թե՞ անտեսել. «Փաստ» Այսօրվա քպական իշխանությունները սպասարկում են Արևմուտքի հակառուսական շահերը, ինչն էլ հանգեցնում է թուրքադրբեջանական տանդեմի դիրքերի ամրապնդմանը Հարավային Կովկասում. «Փաստ» Ինչու՞ է շարունակաբար թեժանում «Դոմուսի» հրդեհի թեման. «Փաստ» Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները Ռուսաստանի հետ կապողների թիվն ավելացել է, ԵՄ-ի հետ հույս կապողներինը՝ նվազել. «Փաստ» Ուկրաինան ստիպված է լինելու տարածքային զիջումների գնալ․ Ռուբիո «Հոգեբանն ինձ ու կնոջս շատ օգնեց, որ դուրս գանք այդ վիճակից». Արմեն Մարությանը՝ դստեր ընտանիքի կորստի մասին «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչը նշել է, թե որ թիմին է համարում կատարյալ մրցակից Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել է 4 մեքենա Եղբայրական Ադրբեջանը համարում ենք հուսալի ռազմավարական դաշնակից. Տոկաև Վրաստանն աջակցում է Հրվ. Կովկասում խաղաղությանը և պատրաստ է շարունակել ներդրում ունենալ այս գործընթացում. նախագահ Կավելաշվիլին՝ Գաֆարովային ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել Գառնիի 3-րդ դարի բաղնիքի վերականգնման վերաբերյալ «Goal»-ը կրկին թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների վարկանիշը Ադրբեջանի ԱԳ նախարարը հերթական անգամ անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին Ուկրաինան անօդաչու սարքերով հարձակում է գործել Մոսկվայի վրա Երկրաշարժ է տեղի ունեցել Սահմանափակումներ ՌԴ օդանավակայաններում․ ինչ է հայտնի Գազալցակայանի պայթյունի հետևանքով 2 վիրավորներից մեկը մահացավ
Ամենաընթերցվածները