ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել միլիարդատեր Ալբերտ Ավդոլյանի և հումորիստ Միխայիլ Գալուստյանի դեմ

Եվրամիությունն ընդլայնել է ֆիզիկական անձանց դեմ հակառուսական պատժամիջոցների ցանկը։ Այս մասին ասվում է Եվրամիության պաշտոնական ամսագրում հրապարակված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի ներդրման վերաբերյալ ԵՄ խորհրդի բանաձևում։

«Սև ցուցակում» է հայտնվել 48 մարդ, այդ թվում՝ ռուսաստանցի հայեր՝ միլիարդատեր Ալբերտ Ավդոլյանը, հումորիստ Միխայիլ Գալուստյանը:

Կրասնորդարցի գործարարի մասով նշում է, որ նա տարբեր ընկերությունների, մասնավորապես A Property Holdings-ի և Elgaugol-ի միջոցով, բիզնես շահեր ունի էներգետիկայի, հատկապես ածխի և հեղուկացված բնական գազի ոլորտում: 

«Տնտեսության այս հատվածները Ռուսաստանի Դաշնության կառավարությանն ապահովում են եկամտի զգալի աղբյուր: Հետևաբար, Ալբերտ Ավդոլյանը ռուսաստանցի գործարար է, որը ներգրավված է տնտեսական ոլորտներում, որը եկամուտների զգալի աղբյուր է հանդիսանում Ռուսաստանի Դաշնության կառավարության համար: Իր բիզնես շահերի շնորհիվ նա նաև սերտորեն կապված է «Ռոստեկ» պետական ​​կորպորացիայի հետ», - ասված է որոշման մեջ:

Մինչդեռ Գալուստյանի վերաբերյալ ասվում է, որ նա ռուսական պետական քարոզչության տարածող է, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա քաղաքական գծի վաղեմի աջակից, որն իր  հայտնիությունն օգտագործում է կրեմլյան քարոզչության  ուղերձները տարածելու համար: Նշվում է, որ Գալուստյանը «Յունարմիյա» համառուսաստանյան մանկապատանեկան ռազմահայրենասիրական շարժման ղեկավարության անդամ է, աջակցում է Ուկրանիայի դեմ պատերազմին:

«Ավելին, Միխայիլ Գալուստյանն անմիջականորեն պատասխանատու է մի կազմակերպության գործունեության համար, որը նպաստում է ռուս երիտասարդության ռազմականացմանը», - ասված է որոշման մեջ:

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասին ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար «Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահին «Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. Փեզեշքիան Իրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի Անկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. Պեսկով Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա էր շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջ Թրամփը հայտարարել է, որ դեռ որոշում չի կայացրել Իրան ամերիկյան զորքեր ուղարկելու վերաբերյալ ԻՀՊԿ-ն հայտարարել է «Իրական խոստում 4» գործողության 31-րդ փուլի մասին Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմի. Խարազի
Ամենաընթերցվածները