Ընդդեմ մոռացության, ուրացման ու մանկուրտացման. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապրիլի 24-ի նախօրեին՝ խորհրդանշական 19:15-ին ավանդաբար մեկնարկող «Ջահերով երթը» միշտ է առանձնահատուկ խորհրդանշական բովանդակություն ունեցել: Այլ կերպ չէր էլ կարող լինել՝ հաշվի առնելով այդ՝ արդեն ավանդական երթի խորհուրդը. ոգեկոչել Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, վառ պահել պայքարի ոգին:

Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ, բնականաբար, «Ջահերով երթի» նախաձեռնողը ՀՅԴ-ն է՝ ի դեմս իր երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների: Սակայն, կարծում ենք, ՀՅԴ ներկայացուցիչներն էլ չեն առարկի, որ վերջին տարիներին սա զուտ առանձին վերցրած մեկ կուսակցության միջոցառում չէ: Այն արդեն վերածվել է վերկուսակցական երևույթի, ու դա էլ է օրինաչափ, քանզի համազգային ողբերգության հիշատակն ու հատուցման հասնելը համազգային մղում է և խնդիր:

Այո, «Ջահերով երթը» միշտ է ունեցել իր խորհուրդը, բայց հատկապես հիմա, հատկապես այս օրերին այն հավել յալ ու առանձնահատուկ խորհրդանշականություն է ստացել:

Առաջին հերթին՝ «Ջահերով երթը» համազգային, մեր պարագայում՝ ներհասարակական համախմբման ու համերաշխության որոշակի խորհուրդ ունի: Որքան էլ ցավալի է դա արձանագրելը, բայց «Ջահերով երթը» (ինչպեսև՝ Ապրիլի 24-ին մեր հայրենակիցների հոսքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր) նաև պայքարի դրսևորում ու ցույց է՝ ընդդեմ ուրացման, ընդդեմ մոռացության ու մանկուրտացման:

Այո, ցավալի փաստն այն է, որ Հայաստանի իշխանությունը այսօր Հայոց ցեղասպանությունն ուրանալու, պատմական անհերքելի իրողությունները ռևիզիոնիստական ու նենգախեղող վերանայման ենթարկելու, ցեղասպանական ոճրագործ Թուրքիային «սպիտակեցնելու» դիրքերից է հանդես գալիս: Նպատակ հետապնդելով ամեն գնով բարեկամանալ Թուրքիայի հետ, իսկ գործնականում Հայաստանը դնել թուրքական տիրապետության տակ, Փաշինյանի գլխավորած իշխանությունը պատրաստ է ուրանալ Հայոց ցեղասպանությունը: Ու Փաշինյանի մի շարք հայտարարություններ, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքից դուրս հանելը, դրա մասին են վկայում:

Բայց պարզ է, չէ՞, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը սոսկ անցյալի մասին չէ։ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը մեր ներկայի և ապագայի անվտանգության բաղկացուցիչն է: Ու նաև դրա մասին յուրօրինակ հիշեցման խորհուրդ ունի «Ջահերով երթը», որը աշխարհին ապացուցելու է նաև, որ հայ ժողովուրդն ամենևին համակարծիք չէ օրվա իշխանությունների ուրացման քաղաքականության հետ:

Պետք է նկատել, որ Փաշինյանի իշխանությունն ամենևին էլ առաջինը չէ, որ կցանկանար առհավետ մարել հայերիս պատմական հիշողությունը, բայց պայքարը ոչ մի դեպքում չի մարել: Հակառակը, եղել է այնպես, որ ինչքան այդ ճնշումն ուժեղացել է, այնքան ավելի է բորբոքվել պայքարի ջահը: Կարևորը այն մտքում և հոգում վառ պահելն է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ռուս գործարարը գնում է Fabergé ապրանքանիշը 50 միլիոն դոլարով Պակիստանը հայտարարել է, որ զինյալների հետ բախումների ժամանակ առնվազն 9 զինվոր է զոհվել Իրանը պատրաստ է միջուկային գործարքի շուրջ ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններին․ Մոհամմադ Ռեզա Արեֆ Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության բանաձևին․ Կավելաշվիլի Գոռ Մալաքյանն ավարտում է ֆուտբոլային կարիերան Կապան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2121»-ը ու «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա 5 վիրшվոր Աչքերը տրորելը կարող է հանգեցնել եղջերաթաղանթի բարակեցմանը. Daily Mail Զանգեզուրի միջանցք․ խոստումների և իրականության միջև․ «Փաստ» 2025 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստանը Վրաստանից 3,7 հազար տոննա կարտոֆիլ է ներմուծել Անառողջ ապրելակերպը թուլացնում է ուղեղի արգելակային համակարգը. Cerebral Cortex Կալլասը Ադրբեջանին խոստացել է ԵՄ աջակցությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում Դոնարուման հեռացվել է «ՊՍԺ»-ի հայտացուցակից Կասկածյալը հայտնել է, որ իր տան հողամասում հայտնաբերված խոշոր չափի թմրանյութը պատկանում է իրեն Հայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. Թրամփ Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության Bugatti-ն ստեղծում է ամենահազվագյուտ հիպերմեքենաների բաժին և ներկայացնում է իր առաջին գլուխգործոցը՝ Brouillard-ը Ոչ թե oկnւպացիա, այլ ազատագրում․ Նեթանյահուն՝ Գազային առնչվող ծրագրերի մասին Զելենսկին կրկին մերժել է տարածքներ «փոխանակելու» գաղափարը, որը նախկինում հնչեցրել էր Թրամփը Կոտայքում «Toyota Land Cruiser»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կա 4 տուժած Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են հայտնի երգիչ Գրիգորի Եսայանին Գազի պայթյուն է տեղի ունեցել Ռուսաստանի կերակրի սոդայի խոշորագույն գործարանում «Խաղաղության հռչակագիր՝ առանց խաղաղության․ ի՞նչ է ստորագրվել Վաշինգտոնում»․ «Փաստ» Բարդ խնդիրների համար պարզ լուծումներ չկան. Սի Ծինփինը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել 1994-ից ի վեր Բելառուսը ղեկավարող Լուկաշենկոն ասել է՝ այլևս չի պատրաստվում առաջադրվել
Ամենաընթերցվածները