Անահիտ աստվածուհու արձանի մասերի ցուցադրության եկամուտը կազմել է շուրջ 122 մլն դրամ, իսկ ծախսված ընդհանուր գումարը՝ շուրջ 159 մլն դրամ

«Մայր աստվածություն, Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության արդյունքում «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի եկամուտը կազմել է 121 մլն 898 հազար (121,898,000) դրամ: Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ԿԳՄՍ նախարարությունից:

Tert.am-ը մասնավորապես հետաքրքրվել էր՝ որքան է կազմել ցուցադրությունը կազմակերպելու ծախսը և որքան՝ շահույթը:

««Մայր աստվածություն, Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության կազմակերպման նպատակով հատկացվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ 68 մլն 877 հազար 600 (68,877,600) դրամ, «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի արտաբյուջետային միջոցներից՝ 50 մլն 872 հազար 735 հազար (50,872,735) դրամ:

«Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի եկամուտը ցուցադրությունից կազմել է 121 մլն 898 հազար (121,898,000) դրամ:

Միաժամանակ հայտնում ենք, որ ցուցադրության կազմակերպմանն աջակցել է նաև «Կերոն» զարգացման հիմնադրամը՝ տրամադրելով 39 մլն 210 հազար (39,210,000) դրամ»,- ասված է ԿԳՄՍ նախարարության պատասխանում:

Հիշեցնենք, որ Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքը, որ պահվում են Բրիտանական թանգարանում, սեպտեմբերի 21-ից ցուցադրվում էին Հայաստանի պատմության թանգարանում, դրանք ցուցադրվեցին վեց ամիս Մայր աստվածությանը վերաբերող նմուշների հետ: Այնուհետև ցուցադրությունը երկարաձգվեց մինչև ապրիլի 10-ը, Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքն արդեն վերադարձվել են Բրիտանական թանգարան:

Նշենք, որ Անահիտի բրոնզաձույլ արձանը նախկինում երբեք Հայաստանում չէր ցուցադրվել։ Ըստ Բրիտանական թանգարանի կայքի՝ Անահիտի պաշտամունքային արձանի այս գլուխը գտնվել է 1870-ականներին՝ Էրզրումի Սաթալա բնակավայրում։ Մի քանի հնավաճառներ այն ձեռքից ձեռք են փոխանցել, ի վերջո, Անահիտի կիսանդրին Բրիտանական թանգարանն է ձեռք բերել։

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Կապան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2121»-ը ու «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա 5 վիրшվոր Աչքերը տրորելը կարող է հանգեցնել եղջերաթաղանթի բարակեցմանը. Daily Mail Զանգեզուրի միջանցք․ խոստումների և իրականության միջև․ «Փաստ» 2025 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստանը Վրաստանից 3,7 հազար տոննա կարտոֆիլ է ներմուծել Անառողջ ապրելակերպը թուլացնում է ուղեղի արգելակային համակարգը. Cerebral Cortex Կալլասը Ադրբեջանին խոստացել է ԵՄ աջակցությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում Դոնարուման հեռացվել է «ՊՍԺ»-ի հայտացուցակից Կասկածյալը հայտնել է, որ իր տան հողամասում հայտնաբերված խոշոր չափի թմրանյութը պատկանում է իրեն Հայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. Թրամփ Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության Bugatti-ն ստեղծում է ամենահազվագյուտ հիպերմեքենաների բաժին և ներկայացնում է իր առաջին գլուխգործոցը՝ Brouillard-ը Ոչ թե oկnւպացիա, այլ ազատագրում․ Նեթանյահուն՝ Գազային առնչվող ծրագրերի մասին Զելենսկին կրկին մերժել է տարածքներ «փոխանակելու» գաղափարը, որը նախկինում հնչեցրել էր Թրամփը Կոտայքում «Toyota Land Cruiser»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կա 4 տուժած Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են հայտնի երգիչ Գրիգորի Եսայանին Գազի պայթյուն է տեղի ունեցել Ռուսաստանի կերակրի սոդայի խոշորագույն գործարանում «Խաղաղության հռչակագիր՝ առանց խաղաղության․ ի՞նչ է ստորագրվել Վաշինգտոնում»․ «Փաստ» Բարդ խնդիրների համար պարզ լուծումներ չկան. Սի Ծինփինը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել 1994-ից ի վեր Բելառուսը ղեկավարող Լուկաշենկոն ասել է՝ այլևս չի պատրաստվում առաջադրվել Ինդոնեզիան պատրաստ է անմարդաբնակ կղզիներից մեկում տեղակայել Գազայի շուրջ 2,000 բնակչի «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր Բրազիլիայում հայտնի ինֆլուենսերի մեքենայում 103 կգ ոսկի է հայտնաբերվել Սոլոմոն Իմե Ուդոն հեռացավ «Փյունիկից» Պենտագոնն Ուկրաինային ԱՄՆ զենքի վաճառքի նոր համակարգ է մշակում. CNN
Ամենաընթերցվածները