Այս տեմպերով մի օր էլ կժխտեն Ցեղասպանության փաստը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ ժողովուրդը տասնամյակներ շարունակ պայքարել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, այդ ճանապարհին խութերի ու դժվարությունների է բախվել, բայց և ակնառու հաջողությունների հասել։ Այսօր արդեն աշխարհի առաջատար բազմաթիվ երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը, իսկ մի շարք երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն պատժելի արարք է։

Ցեղասպանության միջազգային ճանաչումը տարիներ շարունակ եղել է ՀՀ արտաքին քաղաքական գերակայություններից մեկը, իշխանությունները լուրջ ջանքեր են գործադրել, բայց այսօր ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի գործող իշխանությունն ամեն ինչ անում է Ցեղասպանությունը մոռացության մատնելու, ուրանալու, արտաքին քաղաքական գերակայություններից հանելու համար։ Չի բացառվում, որ մի օր էլ բանը հասնի ժխտմանը։

Այդուհանդերձ, որքան էլ օրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձեն անտեսել, երկրորդ պլան մղել, այլ հարթություն տեղափոխել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, փաստ է, որ դա չի հաջողվելու։ Հայ ժողովրդի ինքնության մի կարևոր մասնիկն է դարձել ճանաչման գործընթացը, ու ոչ միայն Հայաստանում։ Եվ հարկավոր է հասկանալ, ուսումնասիրել՝ արդյոք Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունը, որ վարում է Նիկոլ Փաշինյանը, նոր բա՞ն է, թե՞ ի սկզբանե նրա մեջ ներդրված է ուրացողի խարանը։

Այս տարվա հունվարի 25-ին շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը կեղծ հայտարարություններ է արել՝ կրկին փոթորկելով հանրությանը։ Ասել է, թե պետք է դեռ հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը։ Առանց որևէ խոսք ասելու Օսմանյան կայսրության մեղավորության ու ժխտողական քաղաքականության մասին, Փաշինյանը կարևորել էր նաև մեկ այլ հարց, թե ինչու Հայաստանի օրակարգում հայտնվեց Հայոց ցեղասպանության հարցը։ «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք՝ լավ, ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է, որ1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք», - հայտարարել է վարչապետը։

Այդուհանդերձ, այս հայտարարությունը եզակի չէր։ Ընդ որում, նա Ցեղասպանության ուրացման հարցում հետևողական է արդեն տարիներ շարունակ։ Դեռևս 2009 թ., երբ Փաշինյանը ազատազրկված էր, «Բանտային օրագիր. «Ցեղասպանության մեխանիկան»» վերտառությամբ հոդված էր գրում՝ նշելով, թե «որևէ ժողովրդի հնարավոր չէ ցեղասպանության ենթարկել, եթե այդ ժողովրդի գիտակցության մեջ գործարկված չէ ցեղասպանության մեխանիկան»։

2023 թ. հուլիսին «Ֆրանսպրեսս» գործակալությանը տված հարցազրույցում նա կրկին անսպասելիորեն անդրադարձել էր Ցեղասպանության հարցին՝ մեղադրանքների սլաքները ուղղելով դեպի Ռուսաստան։ «Ի վերջո, ինչի՞ հետևանք էր 1915 թ. Հայոց ցեղասպանությունը, երբ կոնֆլիկտային իրավիճակի բերումով ներքին պրոբլեմների ծանրության ներքո Ռուսաստանն, ըստ էության, կոնֆլիկտային իրավիճակում գտնվող տարածաշրջանը ստիպված եղավ լքել: Եվ հայերը, որոնք հստակ աշխարհաքաղաքական ընտրություն էին կատարել, մնացին երես առ երես, դեմ-դիմաց Թուրքիայի հետ»,- նշում էր Փաշինյանը:

Այս տարվա մարտի 13-ին էլ պարզորոշ հայտարարել էր, այն էլ՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, թե ՀՀ իշխանությունների դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում։ «Սա պաշտոնական ձևակերպում է, բայց այս համատեքստում կան հարցեր, որոնց պարզաբանումը էական է և կարևոր։ Այդ հարցերի շուրջ աշխատանքային ռեժիմով անընդհատ խոսում եմ և՛ Հայաստանում, և՛ արտերկրում։ Մեծ Եղեռնը Հայաստանում, հայերի շրջանում անառարկելի ճշմարտություն է։ Մեր իրականության մեջ հնարավոր չէ դա ժխտել կամ ուրանալ», - նշել էր Փաշինյանը։

Ի պատասխան Փաշինյանի, «System of a Down» ռոք խմբի երաժիշտ կիթառահար Շավո Օդաջյանն իր ինստագրամյան էջում գրել է. «Ես լացում եմ, երբ տեսնում եմ, որ ինչ-որ մեկը ջնջում է ցեղասպանության պատմությունը, և ով ջնջում է այս պատմությունը, արժանի է մեռնելու»։ Այս գրառումը մեծ տարածում է գտել և դարձել քննարկման առարկա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Թեոդոսիայում փլուզվել է հայկական եկեղեցու մի մասը Նավթի գները նվազել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը կրկին հարձակման է ենթարկվել Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է գրավել Կուբան Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Մինչ օրս Սպիտակ տունը Իրանի վրա հարձակման համար ծախսել է 12 միլիարդ դոլար Իսրայելը հայտարարել է ԻՀՊԿ հրամանատարի uպանության մասին, Իրանը նույնպես հարձակումներ է իրականացրել Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ» «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ» Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞.... «Փաստ» 2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից․ ՆԳ նախարար Լիբանանը պատրաստ է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների. Փարիզը կարող է ծառայել որպես հարթակ․ Մակրոն Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հարավին հասցված ավիահшրվածների հետևանքով վնաuվել է մանկապարտեզ և կրթական կենտրոն Իսրայելի պաշտպանության ուժերը Թեհրանում nչնչացրել են իրանական տիեզերական կենտրոն և հակաօդային պաշտպանության գործարան Բահրեյնը երկու շաբաթվա ընթացքում nչնչացրել է Իրանից արձակված ավելի քան 200 ԱԹՍ Հրազդան քաղաքում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը հայտնաբերվել է ջրաhեղձ եղած կնոջ մարմինը Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ Փաշինյան Թուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումը Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Ամենաընթերցվածները