Հայաստանի անվտանգությունը սերտորեն կապված է Հյուսիս-Հարավ ֆորմատի հետ. ի՞նչ մեսիջներ է հղում Մոսկվան դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանություններին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) առանցքային դեր ունի հանրապետության տնտեսության կայունության եւ զարգացման գործում։ 2024 թ. ընթացքում Հայաստանի՝ ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը մեծացել է՝ հասնելով 12,7 մլրդ ԱՄՆ դոլարի։ Միևնույն ժամանակահատվածում ԵՄ-ի հետ կրճատվել է 14%-ով եւ կազմել 2 մլրդ դոլար։ Այդ մասին օրեր առաջ հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը։

«Եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, ապա գների եւ մատակարարումների կարգավորման միասնական մեխանիզմները կդադարեն գործել, ինչը նշանակում է, որ կբարձրանան գազի, նավթամթերքի եւ էլեկտրաէներգիայի գները: Այսինքն՝ Հայաստանի ողջ տնտեսությունը կարող է լուրջ հարվածի ենթարկվել, որը կարող է հանգեցնել տնտեսության առանձին հատվածների կաթվածահարմանը եւ երկրի տնտեսական համակարգի կայունության խաթարմանը։ Կարևոր է հասկանալ, որ էներգետիկ անվտանգությունը միայն տնտեսական հարց չէ, այլ ռազմավարական գործոն, որից կախված է երկրի ապագան»,-նշել է նա։

Օբյեկտիվորեն, միաժամանակ անդամակցել ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է, քանի որ այդ միություններն ունեն տարբեր մաքսային և սակագնային կարգավորումներ. դրանք, ըստ էության, տարբեր տնտեսական բլոկներ են: Ըստ այդմ, մեր հայ գործընկերները, հավանաբար, ինչ-որ պահի պետք է որոշեն, թե որ ուղղությամբ են գնում՝ դեպի Եվրամիությո՞ւն, թե՞ ԵԱՏՄ միջոցով եվրասիական ինտեգրման շարունակական մասնակցություն. այս մասին էլ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը:

«Անդամակցությունը ԵԱՏՄ-ին ակնհայտ օգուտներ է բերում Հայաստանի բնակչությանը։ Եվ դա արտահայտվում է առաջին հերթին Հայաստանի ՀՆԱ-ի աճի համար շատ նշանակալի թվերով։ Վերջին մեկ տարվա ընթացքում այն կազմել է շուրջ 6%: Մյուս կողմից, ի՞նչ է Եվրամիությունն այս փուլում Հայաստանի և այլ երկրների համար։ Սա պահանջների և չափանիշների մի շարք է՝ անդամակցության մշուշոտ հեռանկարով»,-նշել է նա:

Անդրադառնալով այս թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը կարծում է, որ ՌԴ-ն հայկական իշխանություններին կոշտ մեսիջ է ուղարկում՝ դուրս չգալ ԵԱՏՄ-ից, այսինքն՝ ռուսական ռազմա-քաղաքական և տնտեսական գոտուց և շարունակել խորացնել կապերը ռուսական ինտեգրացիոն ֆորմատների շրջանակներում. «Մոսկվայի մեսիջները փոխանցվում են թե ռուսաստանաբնակ հայ գործարարների միջոցով, ովքեր ունեն նաև լուրջ տնտեսական լծակներ ՀՀ-ում, ինչպես նաև դիվանագիտական մակարդակով՝ Գալուզինի շուրթերով։

ԵՄ-ում ՀՀ-ին չեն սպասում, իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալը Տիտանիկի տոմս գնել է։ Հայկական տնտեսությունը սերտորեն, բազմաթիվ խողովակներով կապված է ԵԱՏՄ-ին ու ռուսական շուկային, ինչի խզումը աղետալի հետևանքներ է ունենալու հայկական տնտեսության և հասարակ ՀՀ քաղաքացիների համար։ ՀՀ-ն պետք է խորացնի ռազմա-քաղաքական ու տնտեսական կապերը ՀյուսիսՀարավ ուղղությամբ՝ ՌԴ-ի, Վրաստանի հետ՝ հյուսիսում, ինչպես նաև Իրանի և Հնդկաստանի հետ՝ հարավում։ ՌԴ-ն շարունակում է մնալ ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցը, ՀՀ-ում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, իսկ ՌԴ-ում բնակվում է բազմամիլիոնանոց հայկական համայնքը։

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այդ երկրի տարածքով են անցնում ՀՀ-ի կյանքի ճանապարհները՝ դեպի Սև ծով և Վերին Լարս՝ ՌԴ։ Վրաստանում է բնակվում կես միլիոնի հասնող հայ համայնքը, Վրաստանը բարեկամ երկիր է, և Վրաստանը ցանկանում է ՀՀ-ի տարածքով ելք ունենալ դեպի Իրան և Պարսից ծոց։ Բացի այդ, Վրաստանում ուժեղ են թուրք-ադրբեջանական տանդեմի դիրքերը, և Թբիլիսին ցանկանում է բալանսավորել և թուլացնել թուրքական ազդեցությունը Վրաստանում՝ այդ թվում խորացնելով կապերը ՌԴ-ի ու ՀՀ-ի հետ»։

Ինչ վերաբերում է Հարավային ուղղությանը, ապա Իրանն ու Հնդկաստանը հայամետ դիրքորոշում ունեն թե՛ Սյունիքի և «Զանգեզուրի միջանցքի» հարցում, թե՛ ՀՀ-ի բանակի վերազինման։ «Իրանը ցանկանում է խորացնել ՀՀ-ի հետ տրանսպորտային, էներգետիկ կապերը՝ ՀՀ-ն Թեհրանի համար կամուրջ է, ելք է դեպի ԵԱՏՄ շուկա և Վրաստանի սևծովյան նավահանգիստներ, ինչպես նաև ՌԴ։ Բացի այդ, վերջերս անցկացվեցին հայ-իրանական համատեղ զորավարժություններ՝ դա կարևոր մեսիջ էր Բաքվին և Անկարային ու նրանց պանթուրքական ծրագրերին։ Հնդկաստանը զինում է ՀՀ-ին՝ ցանկանում է մաս կազմել Հնդկաստան-Իրան-ՀՀ-Վրաստան լոգիստիկային, ինչը բազմամիլիարդանոց ներդրումներ կարող է բերել հայկական տնտեսություն»,-նշում են հեղինակներն ու հավելում, որ Արևմուտքը, բացի խոստումներից, ՀՀ-ին ոչինչ չի տալիս, իսկ ԵՄ-ին անդամակցությունը հեքիաթ է, այնտեղ ՀՀ-ին ոչ ոք չի սպասում. այսպիսով, Հայաստանի ռազմա-քաղաքական և տնտեսական անվտանգությունը սերտորեն կապված է Հյուսիս-Հարավ դաշինքի ֆորմատի հետ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ Փաշինյան Թուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումը Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ ԱՄՆ-ը ժամանակավորապես մեղմացրել է ռուսական նավթի դեմ պատժամիջnցները Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա Zara-ի հիմնադիրը կստանա ռեկորդային 3.23 միլիարդ եվրո դիվիդենտ Կուրտուան լավագույն դարպասապահն է «Ռեալի» պատմության մեջ. Արբելոա Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրա Ծառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Birkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-ն ՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել Ադրբեջան Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասին ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար «Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահին «Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը
Ամենաընթերցվածները