Ինչպե՞ս է ստացվում, որ բռնապետությունը տարածաշրջանային օրակարգ է փորձում թելադրել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրոպական մի շարք առաջատար երկրներ, որոնք սովորաբար հանդես են գալիս մարդու իրավունքների, ժողովրդավարության և միջազգային իրավունքի սկզբունքների պաշտպանության առաջամարտիկի դիրքերում, իսկ ավելի ստույգ իրենց ներկայացնում են որպես այդպիսին, հատկապես վերջին տարիներին հստակ աչք են փակում Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող խախտումների առաջ։

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի վերջերս կատարած այցը Բաքու, որի ընթացքում նա բարձր մակարդակի հանդիպումներ ունեցավ այդ երկրի ղեկավարության հետ, ևս մեկ անգամ բացահայտեց այն երկակի ստանդարտները, որոնցով առաջնորդվում է եվրոպական համայնքը։ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի այս այցն առավել մտահոգիչ է դառնում այն համատեքստում, որ Ադրբեջանի ռեժիմը շարունակաբար ճնշում է ներքին ընդդիմությանը, խլացնում է մամուլի ձայնը, խախտում է ազգային փոքրամասնությունների իրավունքները, իսկ իր արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է ռազմական շանտաժի, ագրեսիայի ու էթնիկ զտումների գործելակերպով։ Փաստացի ԵՄ-ում շարունակում են «վստահելի» գործընկեր համարել բռնապետ Ալիևին՝ դրանով կանաչ լույս վառելով, որ նա նոր հանցագործություններ ձեռնարկի, այդ թվում՝ պատերազմական, ու մնա անպատիժ։ Չէ՞ որ առաջին անգամ չէ, որ Եվրոպան ցույց է տալիս, որ իր համար ադրբեջանական նավթն ու գազը հաճախ ավելի գերակա են, քան մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և համամարդկային արժեքները։

ԱՄՆ-ի վարքագիծը ևս հարցեր է առաջացնում։ Վաշինգտոնում թերևս քաջ գիտակցում են Ալիևի ռեժիմի ավտորիտար բնույթը ու սանձարձակ գործողությունների անթույլատրելիությունը՝ հատկապես Արցախի հետ կապված միջազգային հանցագործությունների մասով, քաղաքական բանտարկյալների հարցը, խոսքի ազատության բացակայությունը, սակայն շարունակում են չտեսնելու տալ դրանք։ Դրա վերջին վկայությունն այն է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆն այցելում է Բաքու։ Այնինչ այդ երկիրը պետք է արդեն տևական ժամանակ պատժամիջոցների տակ գտնվեր։ Թերևս Վաշինգտոնում ելնում են այն կանխադրույթից, որ Ադրբեջանը կարող է դիտարկվել որպես հնարավոր հակաիրանական և հակառուսական հարթակ՝ աշխարհաքաղաքական շահերի առումով կարևոր դիրք զբաղեցնելով Հարավային Կովկասում։ Սակայն նման կարճատես քաղաքականությունը հղի է ծանր հետևանքներով՝ օրինակ դառնալով մյուս բռապետական ռեժիմների գործունեության համար։

Ադրբեջանի սանձարձակությունը հասել է այն աստիճանի, որ Բաքուն անգամ Անկարայի հետ հարաբերություններում է իրեն թույլ տալիս որոշակի հարցերում թելադրողի դերում հանդես գալ։ Պաշտոնական Բաքուն Անկարայից պահանջում է չբացել Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Երևանը չի կատարել Բաքվի բոլոր նախապայմանները։

Իրանի համար ևս Ադրբեջանի ներկայիս վարքագիծը լրջագույն սպառնալիք է ներկայացնում։ Բաքուն իր տարածքը փորձում է վերածել հնարավոր հարվածային բազայի՝ Իրանի սահմանամերձ շրջանների ուղղությամբ այլ ուժերի կողմից ռազմական գործողություններ նախաձեռնելու համատեքստում։ Ճիշտ է՝ Իրանը բարձրաձայնում է տարբեր մակարդակներում, որ թույլ չի տա արտաքին ուժերի միջամտությունը Կովկասում, սակայն գործանական քայլեր չի ձեռնարկում այս ուղղությամբ։ Ադրբեջանի ռազմականացված քաղաքականությունը, Թուրքիայի ու Իսրայելի աջակցությամբ ռազմական ներուժի ակտիվացումը հստակ ազդակ են, որ Թեհրանը բարձրացնի իր զգոնությունը և չթողնի, որ Հարավային Կովկասում իր ազդեցությունը հասցվի նվազագույնի։

Իսկ հայկական կողմի խնդիրն է աշխատել բոլոր տարածաշրջանային դերակատարների հետ, որպեսզի հնարավորինս շուտ Հարավային Կովկասում խախտված բալանսը վերականգնվի։ Բայց իշխանությունների կողմից հետևողական դիվանագիտական աշխատանքի բացակայությունը, սեփական շահերն առաջ մղելու անկարողությունը, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ ոչ բավարար աշխատանքը հանգեցրել են նրան, որ Հայաստանը ռեգիոնալ գործընթացներում դարձել է ընդամենը պասիվ դերակատար։

Մի՞թե կարող ենք ակնկալիքներ ունենալ, որ տարածաշրջանային մյուս դերակատարները կամ միջազգային հանրությունը պիտի պաշտպան կանգնեն մեզ, երբ մենք ինքներս դեռ պատրաստ չենք պայքարելու մեր շահերի համար։ Եվ, իսկապես, սեփական բանակի ամրապնդման, դիվանագիտության արմատական վերաիմաստավորման, ռեգիոնալ խաղացողների շահերի խորքային ընկալման պակասն այսօր լրջագույն սպառնալիք է հայոց պետականության համար։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Աբովյանում ծննդատան նախկին տնօրենը մարմնի տարբեր հատվածներում ստացած ծակած վերքերnվ տեղափոխվել է հիվանդանոց Ֆիլիպ Կիրկորովը արձագանքել է Լյուսի Չեբոտինայի և Լյուբա Ուսպենսկայայի միջև կոնֆլիկտին Արցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետ Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ»-ով hարվածել Ուկրաինային. Զելենսկի Իրանի հետ գործարքի հնարավորությունը 50/50 է․ Թրամփ Ձեր սիրո լեզուն՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը պատանդ պահի համաշխարհային էներգետիկ շուկան. Ռուբիո Հանսի Ֆլիկը խոսել է «Բարսելոնա»-ի գլխավոր նպատակների մասին Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակ ՌԴ-ում արգելվել է շուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումները Եթե պшտերազմը վերսկսվի, այն ավելի կործանարար կլինի ԱՄՆ-ի համար․ Ղալիբաֆ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին «Mitsubishi»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բшխվել երկաթե արգելшպատնեշին. կա տnւժած Հայաստանին փորձում են ներքաշել սխալ հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին վնաuելու համար. Լավրով Ուկրաինային ԵՄ ասոցացված անդամակցություն շնորհելու գերմանական առաջարկը անարդար է․ Զելենսկի Երևանում Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Tesla»-ն, «Subaru»-ն և «Honda»-ն Նյու Յորքում բեռնանավ է պшյթել․ կա զnh և վիրավnրներ Բելլա Հադիդի անկեղծ լուսանկարները զբոսանավի վրա՝ Կաննի կարմիր գորգից հետո «Բարսելոնան» Լևանդովսկուն փոխարինող է փնտրում. հայտնի են հիմնական թեկնածուները SpaceX-ը պատմության մեջ ամենամեծ hրթիռի փորձնական թռիչք է իրականացրել ԵՄ-ն, ՌԴ ֆեյքերի մասին խոսելու փոխարեն, ավելի լավ է նայի Փաշինյանի տեսանյութը. Զախարովա Ռուսաստանում կասեցրել են Հայաստանից ներմուծված մի քանի ալկnhnլային խմիչքների վաճառքը «Գրանդ Սպորտ»-ի խաչմերուկում բախվել են «Jeep Compass»-ը, «Hyundai»-ն, «BYD»-ն Գվարդիոլան 10 տարի աշխատելուց հետո հեռանում է «Մանչեսթեր Սիթի»-ից. պաշտոնական ԱՄՆ-ը Իրանի դեմ պատերшզմում կորցրել է MQ-9 Reaper անօդաչու սարքերի իր զինանnցի գրեթե հինգերորդ մասը. Bloomberg
Ամենաընթերցվածները