«Օր օրի հայտնվում ենք վերին աստիճանի ծանր վիճակում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«18 արդարների», Միքայել Աջապահյանի, գործարար Սամվել Կարապետյանի գործերով դատական նիստերը շարունակում են ընթանալ դատարաններում։ Ու մինչ փաստաբանները, մեղադրյալների պաշտպանները շարունակում են պնդել, որ հարուցված քրեական գործերը հիմնազուրկ են, իսկ քաղաքացիների ձերբակալումները, կալանավորումները՝ անհիմն, տպավորություն է, թե դատավորները և մեղադրող կողմը չեն ընկրկում նախապես գծված պլանից։ Մի պարագայում մարդկանց մեղադրանք են առաջադրում հանրային խոսքի համար, մյուս պարագայում՝ առգրավում տարաբնույթ իրեր և հավաստիացնում հանրությանը, թե ահաբեկչություն են կանխել։ Որքան էլ դատական նիստերի ընթացքում փաստաբանները կոտրում են այս գործերի մասով առկա բոլոր միֆերը, բայց նաև փաստում են՝ կարծես պայքարելիս լինեն աբսուրդի դեմ, քանի որ այս բոլոր գործերում բացակայում են ոչ միայն իրավունքն ու օրենքը, այլ նաև ողջախոհությունը։

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասում է՝ փաստաբաններն ուղղակի արձանագրում են եղելությունը, իրականությունը։ «Ես շատ վրդովված եմ, որ «իրական Հայաստանը» անօրինական Հայաստանն է։ Այս առումով կցանկանամ ևս մեկ անգամ իմ զայրույթն արտահայտել և դատապարտել տեղի ունեցողը։ Ինքս համաձայն եմ փաստաբան Արամ Վարդևանյանի հետ։ Նա ասում է, որ անգամ Սոմալիում, որտեղ կան ծովահեններ, այսպիսի կամայականություն, այսպիսի արհամարհանք իրավունքի և օրենքի հանդեպ չկա։ Բայց այստեղ ծագում է ամենակարևոր հարցը՝ ինչո՞ւ է սա տեղի ունենում։ Իշխանական կուսակցության ներկայացուցիչներն այսօր մի տեսակ բարկություն և զայրույթ են արտահայտում և խոսում այն մասին, թե տարիներ առաջ, այսպես ասած, «նախկինների» ժամանակ ինչեր են տեղի ունեցել Հայաստանում։ Այո, այն ժամանակ եղել են խնդիրներ, բայց դրանք եղել են շատ ավելի մեղմ, այսպիսի բան չի եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալավերդյանը։

Հայաստանում տեղի ունեցողի, դրա վերաբերյալ միջազգային հանրության, տարաբնույթ կառույցների լռությունը նա կապում է աշխարհաքաղաքական գործընթացների և վերջին տարիներին մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունների, Արցախի հայաթափման հետ։ «Բոլոր մտածող մարդիկ ունեն այդ՝ «ինչո՞ւ է սա տեղի ունենում» հարցի պատասխանը, այդ պատասխանից էլ բխում է այն, ինչ այսօր տեսնում ենք մեր իրականության մեջ։ Այս թիմը եկել է իշխանության իր գլխավոր՝ քաղաքական նպատակները կյանքի կոչելու համար։ Մասնավորաբար՝ Արցախն օր առաջ հանձնել Ադրբեջանին, իսկ Հայաստանը դարձնել կա՛մ Թուրքիայի, կա՛մ Ադրբեջանի տարածքի մի մասը։ Ընդ որում, հնարավոր է ձևական առումով այն պահպանի ինչ-որ պետական միավորի տարրեր։ Եթե խոսենք 2018 թվականի նախորդ ժամանակաշրջանի մասին, ապա պետք է հստակեցնեք, որ Եվրոպան այն ժամանակ մատնանշում էր Հայաստանում իրավունքի ամեն մի ոտնահարում։ Դա, ինչպես ընդունված է ասել, «նախկինների» ժամանակ էր արվում։ Նաև փաստեմ, որ մենք դա ողջունում էինք։ Որպես հասարակական կազմակերպության ղեկավար՝ այդ ամենին մասնակցում էի շատ ազնվորեն, շատ հստակ արտահայտում էինք մեր վերաբերմունքն իրավունքների այն ոտնահարումների վերաբերյալ, որոնք տեղի էին ունենում մասնավորապես դատական համակարգում։ Բայց այն, ինչ այսօր կատարվում է Արևմուտքի և Արևելքի ոգևորող լռությամբ, ինձ բոլորովին չի զարմացնում, որովհետև այս թիմը եկել է հենց իմ նշած քաղաքական այդ հարցերը լուծելու նպատակով։ Եվ եթե այս թիմի կողմից որևէ ձևով տեղի է ունենում ժողովրդավարության, իրավական պետության սկզբունքների, մարդու իրավունքների ոտնահարում, դա բացառապես ողջունվում է։ Կարևորն այն նպատակն իրականացնելն է, ինչի համար իրենց բերել են իշխանության։ Նշեմ նաև, որ այս թիմին իշխանության են բերել խաբեությամբ։ Ինձ միշտ ասում են՝ ժողովուրդն է ընտրել։ Ժողովուրդը սովոր չէ այդքան սարսափելի խաբեության։ Այն թերությունները, որոնք եղել էին 3-րդ նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում, այսպես ասած, պետք էր ուղղել, շտկել։ Բայց մեր այն քաղաքացիները, որոնք 2018 թվականի իրադարձությունների ժամանակ սթափ են եղել և հավատացել են այս թիմին, չէին կարող անգամ մղձավանջային երազի մեջ պատկերացնել, որ իշխանափոխությունից տարիներ անց այս պատկերն ենք ունենալու։ Նշեմ, որ այդ հարվածը ևս մտնում է ընդհանուր ծրագրի մեջ, այն է՝ ամբողջովին նսեմացնել, թուլացնել թե՛ Հայաստանը՝ որպես պետություն, թե՛ ժողովրդին ու հասարակությանը։ Մենք այսպիսի նվաստացում չենք ունեցել որևէ մի ժամանակաշրջանում»,-նշում է մեր զրուցակիցը։

Քրեական գործերը, քրեական հետապնդման հարուցման դեպքերը, մարդկանց կալանավորումները Եկեղեցուն աջակցող հրապարակային խոսքի համար ոչ միայն նպատակ են հետապնդում լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին, այն էլ՝ հնարավոր արտահերթ կամ նախանշված հերթական ընտրություններից առաջ, այլև յուրահատուկ մեսիջ ուղարկել նրանց, ովքեր բողոքի ձայն կբարձրացնեն։ Արդյոք այս կերպ հնարավո՞ր է մարդկանց համատարած հնազանդությանը հասնել։ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրենի կարծիքով, այս ամենի նպատակը շատ պարզ է։ «Իսկ նպատակը հետևյալն է. սկզբից ոչնչացնել հայությանը՝ որպես պետական միավոր, հետո արդեն ոչնչացնել պետությունն ու պետականությունը։ Դա փորձված մեթոդ է, հատկապես Արևմուտքի մոտ։ Այնպես որ, այն, ինչ տեղի է ունենում, անձամբ ինձ չի զարմացնում։ Ես ունեմ ակնկալիքներ, որ մեր ազգի, Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր և, առհասարակ, խելացի, մտածող խավի մեջ վերջապես համապատասխան, համարժեք դիմադրություն ձևավորվի։ Ինձ վրդովեցնում է այն, որ օր օրի մենք հայտնվում ենք վերին աստիճանի ծանր, բայց երբեք չեմ ասի անելանելի վիճակում։ Ես էլի կարծում եմ, որ մենք ունենք այդ ներուժը և հնարավորությունը ինչոր բան փոխելու։ Ընդհանրապես, եթե մարդիկ ապրում են, եթե ժողովուրդը ապրում է, այդ հնարավորությունը միշտ տրվում է՝ լինի ի վերուստ, թե առկա ներուժի շնորհիվ։ Մենք տեսնում ենք, թե որքան վատ է ամեն ինչ, բայց դա նաև նշանակում է՝ գործն ավելի շատ է, անելիքը շատ ավելի շատ է, և մեզանից պահանջվում է ուժերի գերլարում, հիմա ավելի շատ, քան երբևէ»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Hyundai-ի աշխատողները վերջին տասնամյակի ամենամեծ գործադուլն են արել Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորել են Ամենայն Հայոց Հայրապետին ծննդյան 75-ամյակի առիթով Լեհաստանը պատրաստ է փակել Ռուսաստանի և Բելառուսի հետ բոլոր սահմանային անցակետերը ՆԳՆ Երևանի քրեական ոստիկանները թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողների են հայտնաբերել․ առգրավվել է 2 կիլոգրամից ավելի մեթամֆետամին Ուիթքոֆն ու Քուշները միշտ ցանկալի հյուր են. Պեսկով Օդաչուները միաժամանակ քնել են թռիչքի ժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառված Ալամութը և օկուպացված Արցախի քաջ զորական Սահլունը Վթարով պայմանավորված՝ մինչև օգոստոսի 21-ի կեսօր ջուր չի լինելու Արշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» Պետական աջակցության ծրագրերը՝ մեկ ուղեցույցում ՌԴ-ն հարվածել է Խարկովին, կան զոհեր Ադրբեջանցին ավտոմեքենայում սպանել է 19-ամյա քրոջը Վթարային ջրանջատում Տավուշի մարզում օգոստոսի 18/19-ին ԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիներին ներգրավում են կասկածելի ֆինանսական գործարքներում Վարդաշենի հացի արտադրամասում նախկինում հայտնաբերված խախտումները վերացվել են Թրամփը խոստացել է ռմբшկnծել Օմանը, եթե Սուլթանությունը միջամտի Իրանի հետ բանակցություններին Կարեն Դեմիրճյան փողոցում մի քանի օր երթևեկությունը կդադարեցվի Իրանի ԻՀՊԿ-ն անդրադարձել է Թրամփի հայտարարությանը «Եվրատեսիլ»-ը առաջարկում է նոր կանոններ՝ քաղաքական քվեարկությունը կրճատելու համար Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զnհերի և վիրավnրների թիվը նվազել է. ՆԳՆ Սիբիրյան խոցը գրոհել է Ադրբեջանը․ Սամուխի շրջանի գյուղերից մեկում անցակետ է տեղադրվել, կան հոսպիտալացվածներ Ռուսական ցորենով ևս 6 վագոն ուղևորվում է Հայաստան Ադրբեջանի տարածքով Երևանում բախվել են 6 ավտոմեքենա. մի քանիսը վերածվել են մետաղե ջարդոնի Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է ջրի մակարդակի բարձրացման պատճառով Իրանն ու ԱՄՆ-ը շարունակում են փակ բանակցությունները. ՌԴ-ում Պակիuտանի դեսպան
Ամենաընթերցվածները